Որպես Airalo-ի օգտատեր՝ դուք կարող եք ընտրել՝ կիսվել ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով Airalo-ի հետ, թե ոչ։ Դուք կարող եք ըստ ձեր հայեցողության միացնել և անջատել տեղորոշման հասանելիությունը։
Երբ տեղորոշման ֆունկցիան միացված է, Airalo-ն օգտագործում է ձեր գտնվելու վայրի մասին տվյալները՝ ձեզ ժամանակին և համապատասխան հաղորդագրություններ ուղարկելու համար, ինչը բարելավում է eSIM-քարտեր գնելու և և դրանցից օգտվելու ձեր փորձը: Երբ տեղորոշման ֆունկցիան անջատված է, Airalo-ն ընդհանրապես չի օգտագործում ձեր գտնվելու վայրի մասին տվյալները կամ չի հետևում, թե որտեղ եք գտնվում։
Ի՞նչ ծանուցումներ եմ ստանում, երբ կիսում եմ իմ գտնվելու վայրի մասին տվյալները Airalo-ի հետ
Airalo-ն օգտագործում է ձեր գտնվելու վայրի մասին տվյալները՝ ձեզ ժամանակին և համապատասխան հաղորդագրություններ ուղարկելու համար, այդ թվում՝
-
Ողջույնի հաղորդագրություններ – երբ դուք ուղևորվում եք նոր երկիր, մենք հաղորդագրություններ ենք ուղարկում՝ հաստատելու համար, որ ժամանել եք ձեր նպատակակետ։
-
Հատուկ առաջարկներ — մեր որոշ առաջարկներ նախատեսված են կոնկրետ տարածաշրջանի համար, և դուք կարող եք զեղչեր ստանալ՝ կախված ձեր գտնվելու վայրից։
-
Հիշեցումներ — որոշ ճամփորդական կետերում, օրինակ՝ օդանավակայաններում, մենք հաղորդագրություններ ենք ուղարկում, հիշեցնելու համար գնել eSIM-քարտ հետագա ուղևորությունների համար:
-
Աջակցության հաղորդագրություններ — որոշ խնդիրներ, որոնց լուծման համար զգացվում է աջակցության կարիք, կարող են կապված լինել ձեր գտնվելու վայրի հետ, և մենք օգտագործում ենք ձեր գտնվելու վայրի մասին տվյալները՝ խնդիրների լուծումն արագացնելու համար:
Նկատի ունեցեք, որ այս հաղորդագրություններից մի քանիսի համար պահանջվում է, որպեսզի դուք միշտ կիսվեք ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով Airalo-ի հետ:
Ինչպե՞ս կարող եմ իմ գտնվելու վայրի մասին տվյալներով կիսվել Airalo-ի հետ
Կախված ձեր սարքից՝ դուք կարող եք ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով կիսվել Airalo-ի հետ տարբեր ձևերով և դրանց հասանելիության տարբեր վերապահումներով:
Ինչպե՞ս կարող եմ իմ գտնվելու վայրի մասին տվյալներով կիսվել iOS սարքով
Երբ բացեք Airalo հավելվածը, դուք առաջարկ կստանաք կիսվել ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով։
Դուք կարող եք թույլատրել ձեր տեղորոշումը iOS սարքում՝ ընտրելով «Թույլատրել հավելվածից օգտվելու ժամանակ» տարբերակը։ Այնուհետև ձեզ հարց կտրվի՝ արդյոք ցանկանում եք միշտ կիսվել ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով։ Այս ֆունկիցան միացնելու համար ընտրեք «Փոխել՝ միշտ թույլատրել»։
Եթե չեք ակտիվացնում ձեր գտնվելու վայրի մասին տվյալների փոխանցումը հավելվածի այս հուշումների օգնությամբ, կարող եք ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով կիսվել Կարգավորումներում՝ կատարելով հետևյալ քայլերը՝
- Անցեք Կարգավորումներ > Airalo > Տեղորոշում։
- «ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում ընտրեք «Միշտ»:
Եթե տեղորոշման թույլտվության համար ընտրեք «Հավելվածից օգտվելու ժամանակ», հնարավոր է՝ չստանաք գտնվելու վայրի հիման վրա ծանուցումներ։
Ինչպե՞ս կարող եմ իմ գտնվելու վայրի մասին տվյալներով կիսվել Android սարքով
Երբ բացեք Airalo հավելվածը, դուք առաջարկ կստանաք կիսվել ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով։
Դուք կարող եք թույլատրել ձեր տեղորոշումը Android սարքում՝ ընտրելով «Հավելվածից օգտվելու ժամանակ» տարբերակը։
Եթե չեք ակտիվացնում ձեր գտնվելու վայրի մասին տվյալների փոխանցումը հավելվածի այս հուշումների օգնությամբ, կարող եք ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով կիսվել Կարգավորումներում՝ կատարելով հետևյալ քայլերը՝
- Անցեք Կարգավորումներ > Հավելվածներ > Airalo > Թույլտվություններ > Տեղորոշում։
- Ընտրեք «Թույլատրել հավելվածից օգտվելու ժամանակ»։
Նկատի ունեցեք, որ Airalo-ն ներկայումս թույլ չի տալիս Android-ի օգտատերերին մշտապես կիսվել իրենց գտնվելու վայրի մասին տվյալներով:
Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել իմ գտնվելու վայրի մասին տվյալներով կիսումը Airalo-ի հետ
Ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով կիսումը Airalo-ի հետ դադարեցնելու համար պահանջվում են տարբեր քայլեր՝ կախված ձեր սարքից։
Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել իմ գտնվելու վայրի մասին տվյալներով կիսումը iOS սարքով
Որպեսզի դադարեցնեք կիսվել ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով iOS սարքով, դուք պետք է կատարեք հետևյալ քայլերը՝
- Անցեք Կարգավորումներ > Airalo > Տեղորոշում։
- «ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում ընտրեք «Երբեք»:
Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել իմ գտնվելու վայրի մասին տվյալներով կիսումը Android սարքով
Որպեսզի դադարեցնեք կիսվել ձեր գտնվելու վայրի մասին տվյալներով Android սարքով, անցեք Կարգավորումներ > Հավելվածներ > Airalo > Թույլտվություններ > Տեղորոշում > Չթույլատրել։
Եթե լրացուցիչ հարցեր կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ: Մեր աջակցության թիմը հասանելի է 24/7 ռեժիմով և միշտ պատրաստ է ձեզ օգնել: