Հիմնականում մարդիկ Airalo-ից օգտվում են իրենց հիմնական բջջային օպերատորների ռոումինգի վճարներից խուսափելու համար։ Հետևյալ տեղեկատվությունը կօգնի ձեզ խուսափել ռոումինգի վճարներից՝ արտերկրում eSIM օգտագործելիս։
Ե՞րբ են գոյանում ռոումինգի վճարները
Ռոումինգի վճարներն առաջանում են, երբ ճանապարհորդում եք ձեր բջջային կապի սակագնային պլանի ծածկույթից դուրս։ Դուք կարող եք ճշտել ձեր օպերատորից, թե որ վայրերն են ներառված ձեր սակագնային պլանի ծածկույթում։
Ինչպե՞ս կարող եմ խուսափել ռոումինգի վճարներից
Եթե ձեր հիմնական սակագնային պլանի համար դուք ֆիզիկական SIM քարտ եք օգտագործում, ռոումինգի վճարներից խուսափելու ամենահեշտ միջոցը սարքից SIM քարտը հեռացնելն է՝ նախքան պլանի ծածկույթի տարածքից դուրս գալը։ Այսպես SIM քարտը չի կարող միանալ որևէ ցանցի։ Հակառակ դեպքում կարող եք խուսափել ռոումինգի վճարներից՝ փոփոխելով որոշակի կարգավորումներ ձեր սարքում։
Համառոտ հրահանգներ՝ ռոումինգի վճարներից խուսափելու համար.
- Ձեր ծածկույթի տարածքից դուրս գալուց առաջ միացրեք ինքնաթիռի ռեժիմը
- Անջատեք ձեր հիմնական SIM քարտը
- Հնարավորության դեպքում անջատեք ձեր հիմնական SIM քարտի ինտերնետ ռոումինգը
- Արգելափակեք բջջային ինտերնետի փոխարկումը ձեր սարքում
Բացի սարքի կարգավորումները փոփոխելուց, կարող եք խուսափել անցանկալի ռոումինգի ծախսերից՝ կատարելով հետևյալ գործողությունները.
- Ստուգեք ձեր հիմնական բջջային օպերատորի հաշիվների բաժինը՝ պարզելու համար՝ արդյոք ռոումինգի վճարներ գոյացել են, թե ոչ։
- Հետևեք ձեր eSIM-ի օգտագործմանը Airalo հավելվածում՝ ճշտելու համար՝ ինտերնետ օգտագործվում է, թե ոչ։
- Օգտագործեք այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են WhatsApp-ը, Telegram-ը կամ Signal-ը՝ զանգերի և հաղորդագրությունների համար, որոնց համար բջջային ցանց չի պահանջվում։
Ինչպե՞ս կարող եմ միացնել ինքնաթիռի ռեժիմը
Ինքնաթիռի կամ թռիչքի ռեժիմի ակտիվացումն ապահովում է, որպեսզի ձեր սարքը չմիանա բջջային ցանցին։ Միացրեք այն՝ նախքան ձեր հիմնական ծածկույթի տարածքից դուրս գալը՝ ապահովելու համար, որպեսզի ձեր հիմնական SIM քարտն արտերկրում ցանցին չմիանա։
Ինչպես միացնել ինքնաթիռի ռեժիմը iOS սարքերում
- Անցեք Կարգավորումներ։
- Միացրեք Ինքնաթիռի ռեժիմը։
Ինչպես միացնել ինքնաթիռի ռեժիմը Android սարքերում
-
Անցեք Կարգավորումներ։
-
Ընտրեք Ցանց և ինտերնետ։
-
Միացրեք Ինքնաթիռի ռեժիմը։
Ե՞բր կարող եմ միացնել ինքնաթիռի ռեժիմը
Ինքնաթիռի ռեժիմը միացված պահեք՝ մինչև պատրաստ լինեք օգտագործել ձեր eSIM-ը։ Համոզվեք, որ անջատել եք ձեր հիմնական SIM քարտը, ինտերնետ ռոումինգը (եթե հնարավոր է) և բջջային ինտերնետի փոխարկումը։
Ինչպե՞ս կարող եմ ապաակտիվացնել իմ հիմնական SIM քարտը
Ձեր հիմնական SIM քարտն այն քարտն է, որը սովորաբար օգտագործում եք տանը․ դա կարող է լինել նաև eSIM։
Ձեր հիմնական SIM քարտն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է որոշ փոփոխություններ կատարել ձեր սարքի կարգավորումներում։
Ինչպես ապաակտիվացնել հիմնական SIM քարտը iOS սարքերում
1. Անցեք Կարգավորումներ > Բջջային կապ։
2. Ընտրեք ձեր հիմնական SIM քարտը։
3. Անջատեք Միացնել այս համարը։
Նկատի ունեցեք, որ Բջջային կապը կարող է «Շարժական ինտերնետ» կոչվել որոշ տարածաշրջաններում։
Ինչպես ապաակտիվացնել հիմնական SIM քարտը Android սարքերում
1. Անցեք Կարգավորումներ > Ցանց և ինտերնետ > SIM քարտեր։
2. Ապաակտիվացրեք ձեր հիմնական SIM քարտը։
How can I turn off data roaming for my primary SIM?
Անջատելով ինտերնետ ռոումինգը՝ դուք ապահովում եք, որպեսզի ձեր SIM քարտն ինտերնետ չօգտագործի քարտի ծածկույթի տարածքից դուրս։ Դուք կարող եք անջատել ինտերնետ ռոումինգը՝ որոշ կարգավորումներ փոփոխելով ձեր սարքում։
Ինչպես ապաակտիվացնել հիմնական SIM քարտի ինտերնետ ռոումինգը iOS սարքերում
1. Անցեք Կարգավորումներ > Բջջային կապ։
2. Ընտրեք ձեր հիմնական SIM քարտը։
3. Անջատեք Ինտերնետ ռոումինգը։
Նկատի ունեցեք, որ Բջջային կապը կարող է «Շարժական ինտերնետ» կոչվել որոշ տարածաշրջաններում։
Կարո՞ղ եմ ապաակտիվացնել իմ հիմնական SIM քարտի ինտերնետ ռոումինգը Android սարքերում
Ցավոք, Android-ի օգտատերերը չեն կարող անջատել ինտերնետ ռոումինգը կոնկրետ SIM քարտի համար․ ինտերնետ ռոումինգը տարածվում է բոլոր ակտիվ SIM քարտերի վրա։
Քանի որ որոշ eSIM-ների համար պահանջվում է ինտերնետ ռոումինգ, դուք պետք է անջատեք ձեր հիմնական SIM քարտը՝ ռոումինգի վճարներից խուսափելու համար։
Եթե ձեր eSIM-ի համար չի պահանջվում ինտերնետ ռոումինգ, կարող եք անջատել ինտերնետ ռոումինգը հետևյալ կերպ․
1. Անցեք Կարգավորումներ > Ցանց և ինտերնետ > Բջջային ցանց > Ռոումինգ։
2. Ապաակտիվացրեք ռոումինգը։
Ինչպե՞ս կարող եմ արգելափակել բջջային ինտերնետի փոխարկումը
Բջջային ինտերնետի փոխարկման արգելափակումն ապահովում է, որպեսզի ձեր սարքը մեկը մյուսով չփոխի առկա SIM քարտերը՝ ցանցին միանալու համար։ Դուք կարող եք փոփոխել որոշ կարգավորումներ՝ ապահովելով միաժամանակ միայն մեկ SIM քարտի օգտագործում։
Ինչպես ապաակտիվացնել բջջային ինտերնետի փոխարկումը iOS-ում
1. Անցեք Կարգավորումներ > Բջջային կապ > Բջջային ինտերնետ։
2. Ընտրեք ձեր գնած eSIM-ը որպես ինտերնետ կապի կանխադրված համար։
3. Անջատեք Թույլատրել բջջային ինտերնետի փոխարկումը։
Ինչպես ապաակտիվացնել բջջային ինտերնետի փոխարկումը Android-ում
1. Անցեք Կարգավորումներ > Ցանց և ինտերնետ > SIM քարտեր > Բջջային ինտերնետ։
.
2. Ընտրեք Airalo-ի eSIM-ը։
Հարցեր կամ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունենալու դեպքում, դուք միշտ կարող եք կապ հաստատել մեր աջակցման թիմի հետ։ Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով և միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։