Դուք կարող եք հեշտությամբ փոխել ձեր արժույթը՝ անկախ նրանից՝ օգտվում եք Airalo հավելվածից, շարժական սարքից, թե համակարգչից:
Airalo հավելված/շարժական սարք․
- Բացելով ձեր պրոֆիլը և անցելով «Արժույթ» բաժինը՝ կտեսնեք ձեր ընտրած արժույթը (օրինակ՝ «Արժույթ՝ Միացյալ Նահանգների դոլար (ԱՄՆ դոլար) $»):
- Դուք կարող եք բացել և թերթել արժույթների ցանկը, ինչպես նաև կարող եք փնտրել ձեր ուզած արժույթը որոնման տողում:
- Ընտրեք ձեր ուզած արժույթը։
- Հաստատեք, որ ցանկանում եք փոխել արժույթը. Airmoney-ի հաշվեկշիռը նույնպես կցուցադրվի ձեր ընտրած արժույթով:
Համակարգիչ․
- Անցեք վեբէջի վերևի մաս․ դուք կտեսնեք ընթացիկ արժույթը նավիգացիայի վերևի մասում (օրինակ՝ «$ USD»)։
- Բացեք արժույթների ցանկը՝ սեղմելով ձեր ուզած արժույթի վրա. կարող եք թերթել արժույթների ցանկը կամ որոնել ձեր ուզած արժույթը։
- Ընտրեք ձեր ուզած արժույթը։
- Հաստատեք, որ ցանկանում եք փոխել արժույթը. Airmoney-ի հաշվեկշիռը նույնպես կցուցադրվի ձեր ընտրած արժույթով:
Թարմացնելուց հետո բոլոր գները կցուցադրվեն ձեր ընտրած արժույթով: Բացի այդ, դուք կտեսնեք Airmoney-ի հաշվեկշիռը փոխված արժույթով: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Օգնության կենտրոնի հոդվածում՝ Որ արժույթներն են աջակցվում Airalo-ի կողմից:
Կարո՞ղ եմ փոխել արժույթը գնումներ կատարելիս
Airalo հավելվածում կամ շարժական սարքում դուք չեք կարող փոխել արժույթը վճարման գործընթացի կեսին: Եթե գնում կատարելիս որոշեք փոխել արժույթը, ապա պետք է վերադառնաք ձեր պրոֆիլ՝ արժույթը փոխելու համար:
Փոխելուց հետո դուք կարող եք գնել eSIM փաթեթ ձեր նախընտրած արժույթով:
Համակարգչում արժույթի ընտրիչը գտնվում է նավիգացիայի վերևի ընտրացանկում, երբ հասնեք վճարման գործընթացի վերջին փուլին: Դուք կարող եք ցանկացած ժամանակ մինչև պատվերի ավարտը փոխել արժույթը։
Արդյո՞ք իմ գործարքների պատմությունը փոփոխված արժույթով կներկայացվի
Ոչ, վճարային գործարքները միշտ նշվում են այն արժույթով, որով դրանք կատարվել են:
Օրինակ, եթե արժույթը ԱՄՆ դոլարից փոխեք եվրոյի, ապա նոր վճարային գործարքները կցուցադրվեն եվրոյով, մինչդեռ նախկին վճարումները կշարունակեն ցուցադրվել ԱՄՆ դոլարով:
Դուք կարող եք դիտել ձեր բոլոր վճարային գործարքները՝ անցնելով «Պատվերներ» բաժինը ձեր պրոֆիլում:
Ինչպե՞ս է արժույթի թարմացումն ազդում Airmoney-ի վրա
Եթե փոխեք արժույթը, Airmoney-ի հաշվեկշիռը նույնպես կցուցադրվի ձեր ընտրած արժույթով։ Այսկերպ դուք կարող եք հեշտությամբ օգտագործել Airmoney-ն ձեր ցանկացած գնման համար՝ անկախ նրանից, թե ինչ արժույթ եք նախընտրում:
Նկատի ունեցեք, որ Airmoney-ը նշվում է ԱՄՆ դոլարով (USD)։ Airalo-ն օգտվում է երրորդ կողմի ծառայությունից՝ փոխարժեքները հաշվարկելու համար. եթե փոխեք արժույթը, Airmoney-ի հաշվեկշիռը կփոխարկվի ընթացիկ փոխարժեքով։
Եթե ձեր արժույթը փոխելու հետ կապված խնդիրներ կամ հարցեր ունեք, դիմեք մեր աջակցության թիմին: Մենք միշտ պատրաստ ենք ձեզ կօգնենլ։