Ինչպե՞ս կարող եմ փոխել արժույթը

Դուք կարող եք հեշտությամբ փոխել ձեր արժույթը՝ անկախ նրանից՝ օգտվում եք Airalo հավելվածից, շարժական սարքից, թե համակարգչից: 

Airalo հավելված/շարժական սարք․

  1. Բացելով ձեր պրոֆիլը և անցելով «Արժույթ» բաժինը՝ կտեսնեք ձեր ընտրած արժույթը (օրինակ՝ «Արժույթ՝ Միացյալ Նահանգների դոլար (ԱՄՆ դոլար) $»):
  2. Դուք կարող եք բացել և թերթել արժույթների ցանկը, ինչպես նաև կարող եք փնտրել ձեր ուզած արժույթը որոնման տողում:
  3. Ընտրեք ձեր ուզած արժույթը։
  4. Հաստատեք, որ ցանկանում եք փոխել արժույթը. Airmoney-ի հաշվեկշիռը նույնպես կցուցադրվի ձեր ընտրած արժույթով:

Համակարգիչ․

  1. Անցեք վեբէջի վերևի մաս․ դուք կտեսնեք ընթացիկ արժույթը նավիգացիայի վերևի մասում (օրինակ՝ «$ USD»)։
  2. Բացեք արժույթների ցանկը՝ սեղմելով ձեր ուզած արժույթի վրա. կարող եք թերթել արժույթների ցանկը կամ որոնել ձեր ուզած արժույթը։
  3. Ընտրեք ձեր ուզած արժույթը։
  4. Հաստատեք, որ ցանկանում եք փոխել արժույթը. Airmoney-ի հաշվեկշիռը նույնպես կցուցադրվի ձեր ընտրած արժույթով:

Թարմացնելուց հետո բոլոր գները կցուցադրվեն ձեր ընտրած արժույթով: Բացի այդ, դուք կտեսնեք Airmoney-ի հաշվեկշիռը փոխված արժույթով: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Օգնության կենտրոնի հոդվածում՝ Որ արժույթներն են աջակցվում Airalo-ի կողմից:

Կարո՞ղ եմ փոխել արժույթը գնումներ կատարելիս

Airalo հավելվածում կամ շարժական սարքում դուք չեք կարող փոխել արժույթը վճարման գործընթացի կեսին: Եթե ​​գնում կատարելիս որոշեք փոխել արժույթը, ապա պետք է վերադառնաք ձեր պրոֆիլ՝ արժույթը փոխելու համար: 

Փոխելուց հետո դուք կարող եք գնել eSIM փաթեթ ձեր նախընտրած արժույթով:

Համակարգչում արժույթի ընտրիչը գտնվում է նավիգացիայի վերևի ընտրացանկում, երբ հասնեք վճարման գործընթացի վերջին փուլին: Դուք կարող եք ցանկացած ժամանակ մինչև պատվերի ավարտը փոխել արժույթը։

Արդյո՞ք իմ գործարքների պատմությունը փոփոխված արժույթով կներկայացվի

Ոչ, վճարային գործարքները միշտ նշվում են այն արժույթով, որով դրանք կատարվել են: 

Օրինակ, եթե արժույթը ԱՄՆ դոլարից փոխեք եվրոյի, ապա նոր վճարային գործարքները կցուցադրվեն եվրոյով, մինչդեռ նախկին վճարումները կշարունակեն ցուցադրվել ԱՄՆ դոլարով: 

Դուք կարող եք դիտել ձեր բոլոր վճարային գործարքները՝ անցնելով «Պատվերներ» բաժինը ձեր պրոֆիլում:

Ինչպե՞ս է արժույթի թարմացումն ազդում Airmoney-ի վրա

Եթե ​​փոխեք արժույթը, Airmoney-ի հաշվեկշիռը նույնպես կցուցադրվի ձեր ընտրած արժույթով։ Այսկերպ դուք կարող եք հեշտությամբ օգտագործել Airmoney-ն ձեր ցանկացած գնման համար՝ անկախ նրանից, թե ինչ արժույթ եք նախընտրում:

Նկատի ունեցեք, որ Airmoney-ը նշվում է ԱՄՆ դոլարով (USD)։ Airalo-ն օգտվում է երրորդ կողմի ծառայությունից՝ փոխարժեքները հաշվարկելու համար. եթե փոխեք արժույթը, Airmoney-ի հաշվեկշիռը կփոխարկվի ընթացիկ փոխարժեքով։

Եթե ​​ձեր արժույթը փոխելու հետ կապված խնդիրներ կամ հարցեր ունեք, դիմեք մեր աջակցության թիմին: Մենք միշտ պատրաստ ենք ձեզ կօգնենլ։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x