Հնարավո՞ր է նորից տեղադրել eSIM-ը

Ոչ, eSIM-ները սովորաբար չեն կարող նորից տեղադրվել։ Խորհուրդ ենք տալիս չհեռացնել այն eSIM-ը, որը մտադիր եք շարունակել օգտագործել: 

Եթե eSIM-ը հեռացվում է սարքից, այն նորից ներբեռնելիս կարող է սխալ առաջանալ: Դուք պետք է գնեք, տեղադրեք և ակտիվացնեք նոր eSIM՝ ձեր նպատակակետում բջջային ցանցերից օգտվելու համար։

Խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես անջատել eSIM-ը, երբ այն չեք օգտագործում։ Նկատի ունեցեք, որ eSIM-ի վավերականության ժամեկտը չի դադարեցվում, եթե այն ժամանակավորապես անջատեք:

Ինչու չպետք է հեռացնել այն eSIM-ը, որը ցանկանում եք շարունակել օգտագործել

Ի տարբերություն ավանդական SIM-քարտերի, որոնք կարելի է տեղափոխել մի սարքից մյուսը, eSIM-ները կապված են սարքաշարին և հեշտ չէ դրանք տեղափոխել կամ նորից տեղադրել։

Երբ eSIM-ի ժամկետը լրանա կամ ինտերնետը սպառվի, դուք կարող եք համալրել այդ eSIM-ը իներնետի նոր փաթեթով։ Դուք կարող եք համալրման փաթեթ գնել՝ սեղմելով «Իմ eSIM-ները > ՀԱՄԱԼՐԵԼ», և ընտրել ձեր ուզած փաթեթը։

Ինչու ձեզ կարող է անհրաժեշտ լինել ժամանակավորապես անջատել eSIM-ը

eSIM-ի ժամանակավոր անջատումը կարող է օգնել պահպանել ինտերնետը, երբ չեք օգտագործում eSIM-ը: Բացի այդ, դա թույլ չի տալիս, որպեսզի eSIM-քարտն օգտագործի ինտերնետը ֆոնային ռեժիմում, ինչը կարող է հատկապես օգտակար լինել ճամփորդելիս կամ երբ սահմանափակ ինտերնետ պլաններ ունեք:

Ինչպես ժամանակավորապես անջատել eSIM-ը iOS սարքերում․

1. Անցեք Կարգավորումներ > Բջջային կապ > SIM-քարտեր:
2. Պտտեք մինչև համապատասխան eSIM-ը և ընտրեք այն։  
3. Անջատեք Միացնել այս համարը:

Ինչպես ժամանակավորապես անջատել eSIM-ը Android սարքերում․

1. Անցեք Կարգավորումներ > SIM-քարտեր և բջջային ցանցեր։
2. Պտտեք մինչև Կառավարել eSIM-ը և ընտրեք համապատասխան eSIM-ը։
3. «Անջատել բջջային պլանը» հարցի համար ընտրեք Անջատել։

Նկատի ունեցեք, որ eSIM-ն անջատելով՝ այն ընդմիշտ չի ապաակտիվացվում: Ձեր eSIM-ը կդրվի «քնած» ռեժիմում, մինչև այն նորից չակտիվացնեք: 

Եթե դժվարություններ են ծագում ձեր eSIM-ի հետ կապված կամ հարցեր ունեք այն կառավարելու վերաբերյալ, դիմեք մեր աջակցման թիմին։ Մենք սիրով ձեզ կօգնենք։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x