Ինտերնետի ծավալը և վավերականության ժամկետները eSIM փաթեթներում

Airalo-ն առաջարկում է eSIM փաթեթներ աշխարհի ավելի քան 200 երկրների և տարածաշրջանների համար. դրանցից յուրաքանչյուրը պարունակում է որոշակի ծավալի ինտերնետ, որը հասանելի է որոշակի ժամանակահատվածի համար: Որոշ փաթեթներ ներառում են զանգեր և հաղորդագրություններ, օրինակ՝ «Discover+» միջազգային eSIM-ները:

Ժամանակահատվածը, երբ կարող եք օգտվել փաթեթից, կոչվում է վավերականության ժամկետ: Ինտերնետի օգտագործման և վավերականության ժամկետների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխաններում:

Ե՞րբ է սկսվում վավերականության ժամկետը

Ձեր eSIM փաթեթի վավերականության ժամկետը սկսվում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում հետևյալ գործողություններից մեկը՝

  • Երբ միանում եք աջակցվող ցանցին դրա ծածկույթի գոտում
  • Երբ տեղադրում եք eSIM-քարտը

Airalo-ի eSIM փաթեթների մեծ մասի համար վավերականության ժամկետը սկսվում է, երբ eSIM-ը միանում է աջակցվող ցանցին։ Մի՛ մոռացեք կարդալ ձեր փաթեթի վավերականության քաղաքականությունը. դա կօգնի ձեզ պլանավորել, թե երբ տեղադրել eSIM-քարտը։

Դուք կարող եք ստուգել վավերականության քաղաքականությունը հետևյալ կերպ՝

  1. Անցեք Իմ eSIM-ները > ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ համապատասխան eSIM-ի համար։
  2. Հպեք կամ սեղմեք ՑՈՒՑԱԴՐԵԼ ԱՎԵԼԻՆ։
  3. Փնտրեք «ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»․ այնտեղ նշված կլինի համապատասխան տեղեկատվությունը:

Ինչպե՞ս է բաշխվում eSIM-քարտի ինտերնետի ծավալը վավերականության ժամկետի ընթացքում

eSIM-քարտի ինտերնետի ծավալը նախատեսված է վավերականության ամբողջ ժամանակահատվածի համար և հավասարապես չի բաշխվում օրերի միջև:

Օրինակ, եթե դուք գնել եք 7-օրյա վավերականությամբ 1 ԳԲ ծավալով eSIM փաթեթ, ապա 1 ԳԲ ծավալը կարող եք օգտագործել ամբողջ 7 օրվա ընթացքում, այլ ոչ թե օրական 1 ԳԲ օգտագործել:

Կարո՞ղ եմ ինտերնետի ամբողջ ծավալն օգտագործել վավերականության ժամկետի առաջին օրը

Այո, դուք կարող եք օգտագործել ձեր փաթեթի ամբողջ ծավալը վավերականության ժամկետի առաջին օրը կամ հաջորդ օրերին: Դուք կարող եք ձեռք բերել համալրման փաթեթ ձեր eSIM-քարտի համար, եթե կարծում եք, որ կօգտագործեք ինտերնետի ամբողջ ծավալը՝ մինչև վավերականության ժամկետի ավարտը։

Եթե ​​դուք օգտագործում եք անսահմանափակ ինտերնետով eSIM փաթեթ, վավերականության ժամանակահատվածում ինտերնետը չի սպառվի: Սակայն կապը կարող է դանդաղել այն օրերին, երբ օգտագործում եք որոշակի ծավալից շատ ինտերնետ։ Այդ ծավալը նշված կլինի տվյալ eSIM-քարտի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում։

Ինչպե՞ս կարող եմ կառավարել ինտերնետի օգտագործումը՝ խուսափելու համար դրա վաղաժամ սպառումից

eSIM փաթեթների մեծ մասի դեպքում կարող եք անցնել Իմ eSIM-ները բաժինը Airalo հավելվածում կամ Airalo-ի վիդջեթներ (միայն iOS-ում)՝ հետևելու ձեր ինտերնետի օգտագործմանը: Դուք նաև կստանաք ծանուցումներ ինտերնետի սպառման մասին, երբ eSIM-քարտում ինտերնետի ծավալը դառնա 25% և 10%։

Դուք կարող եք կանխել ինտերնետի ավելորդ սպառումը՝ խուսափելով մեծ ծավալ խլող գործողություններից և հավելվածներից:

Ի՞նչ կպատահի, եթե իմ ինտերնետը սպառվի մինչև վավերականության ժամկետի ավարտը

Եթե ​​ձեր ինտերնետը սպառվի մինչև վավերականության ժամկետի ավարտը, կարող եք գնել համալրման փաթեթ։ Դրա համար անցեք Իմ eSIM-ները > ՀԱՄԱԼՐԵԼ համապատասխան eSIM-ի համար։

Կարո՞ղ եմ երկարացնել իմ ինտերնետ փաթեթի վավերականության ժամկետը

Ոչ, հնարավոր չէ երկարացնել ձեր ինտերնետ փաթեթի վավերականության ժամկետը։

Եթե ​​ուրիշ հարցեր կամ լրացուցիչ օգնության կարիք ունեք, մեր աջակցության թիմը հասանելի է 24/7 ռեժիմով. մենք միշտ պատրաստ ենք ձեզ օգնել:

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x