Բացահայտեք հնարավորությունների մի ամբողջ աշխարհ։

Պատրա՞ստ եք նոր կարիերա սկսել։ Միացե՛ք ամբողջ աշխարհում ակնթարթային կապի հասանելիության ապահովման մեր առաքելությանը։

ՑՈՒՑԱԴՐԵԼ ԲՈԼՈՐ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ
Airalo | Airalo Careers | Working at Airalo image
Մեր աշխատակիցները

Մեր աշխատակիցները

Մենք աշխատակիցներ ունեք վեց մայրցամաքների ավելի քան 44 երկրներում։ Մեզ միավորում է ձեր հաղորդակցման ձևը փոխելու ցանկությունը։

Մեր արժեքները

Մեր արժեքները

Մենք կարևորում ենք բազմազանությունը, ներառականությունը և հավասարությունը։ Մենք գործում ենք մի քանի մայրցամաքներում։ Մեր աշխատակիցներն ունեն տարբեր ծագում և բացառիկ փորձառություն։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունը

Airalo-ի առաքելությունն է ապահովել ակնթարթային կապի հասանելիություն ամբողջ աշխարհում։ Մենք ցանկանում ենք ազատել աշխարհը ռոումինգի սահմանափակումներից և հնարավորություն տալ բոլորին կապ հաստատել ցանկացած վայրից։

Մեր թիմում աշխատելու առավելությունները

box with icon

Գործիքներ և տեխնոլոգիաներ

Մեր գործիքներն ու տեխնոլոգիաները օգնում են ավելի արդյունավետ աշխատել և մնալ կապի մեջ։

box with icon

Հեռավար աշխատանքի վարձատրություն

Մենք միջոցներ ենք հատկացնում մեր աշխատողներին, որպեսզի բարելավեն և հարմարավետ դարձնեն իրենց աշխատանքային պայմանները ցանկացած վայրում։

box with icon

Աշխատանք ցանկացած վայրից

Մեր աշխատողները, ինչպես և մեր օգտատերերը ապրում, աշխատում և ճամփորդում են ամբողջ աշխարհով մեկ։

box with icon

Առողջության պահպանման միջոցներ

Մենք հոգ ենք տանում մեր աշխատողների առողջության մասին։ Առողջության պահպանման նպատակով մենք ամեն տարի միջոցներ ենք հատկացնում նրանց։

box with icon

Բուժխնամքի նպաստներ

Նպաստներ, որոնք օգնում են պահպանել ձեր առողջությունը և լավ ինքնազգացողությունը։ Ձեր պահանջներին հարմարեցված բուժծառայությունների համապարփակ փաթեթ։

box with icon

Airmoney

Ճամփորդեք Airalo-ի հետ։ Airmoney-ի տեսքով ամենամյա բոնուս՝ ձեզ և ձեր ընտանիքի համար՝ ամբողջ աշխարհում eSIM-քարտերից օգտվելու համար:

box with icon

Ուսուցում և զարգացում

Տարեկան $500 առանձնացրեք վերապատրաստման նպատակով, ինչը կնպաստի ձեր բիզնեսի աճին։ Օգտագործեք այս գումարը դասընթացների, գրքերի և այլ մասնագիտական նյութերի համար՝ բոլորը վճարովի հիմունքով: Վերապատրաստման համար լրացուցիչ ժամանա՞կ է պահանջվում։ Վերապատրաստման համար հատկացված օրերը կհամարվեն տարեկան լրացուցիչ արձակուրդ։

box with icon

Airalo-ի ակադեմիա

Վայելեք անձնական շփումների բերկրանքը Airalo-ի ակադեմիայի կողմից կազմակերպված արտագնա սեմինարի ժամանակ։ Թիմի անդամները կմնան հյուրընկալող երկրում 4 գիշեր և 5 ցերեկ (կեցության բոլոր ծախսերը հոգում ենք): Այստեղ համատեղված է թիմային աշխատանքը, լավ տրամադրությունը և տեսարժան վայրեր այցելելու հնարավորությունը։

Միջազգային ընկերություն

Մենք աշխատակիցներ ունենք ամբողջ աշխարհում, և հենց նրանց շնորհիվ է, որ Airalo-ն շարունակում է մնալ այսպիսի հրաշալի կազմակերպություն։

Միջազգային ընկերություն

Բաժիններ

Կադրերի հավաքագրման գործընթացը

1

Դիմում

Գտե՞լ եք ձեր երազած աշխատանքը Airalo-ում։ Կատարեք առաջին քայլը և դիմեք ձեզ հետաքրքրող աշխատատեղի(երի) համար։ Մենք սովորաբար պատասխանում ենք՝ դիմումը ներկայացնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում։

2

Հարցազրույց

Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, մենք հարցազրույցներ կկազմակերպենք Airalo-ի թիմի հետ։ Հետաքրքրվեք, հարցեր տվեք, և ամենակարևորը՝ անկեղծ եղեք։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր կողմերը գոհ մնան։

3

Որոշում

Հարցազրույցներից հետո կադրերի բաժինը կորոշի՝ հարմար եք տվյալ պաշտոնի համար, թե ոչ։ Եթե ​​գտնի, որ հարմար եք, մենք ձեզ պաշտոնապես կհրավիրենք Airalo-ի թիմ:

Միացեք Airalo թիմին

Մենք ունենք թափուր աշխատատեղեր։ Գտեք ձեր երազած աշխատանքը Airalo-ում։

ՑՈՒՑԱԴՐԵԼ ԲՈԼՈՐ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ