Airalo | About Airalo image
Սեփականության իրավունք
Կարեկցանք
Ինքնության պահպանում
Ժամանակին համընթաց
Մենք իրականացնում ենք մեր տեսլականը

Մենք իրականացնում ենք մեր տեսլականը

Մենք իրականացնում ենք մեր տեսլականը

Airalo-ի հիմնական նպատակն է նվազեցնել մարդկանց անհարմարությունները և բարձրացնել նրանց բավարարվածության աստիճանը, երբ փորձում են կապի մեջ մնալ աշխարհի ցանկացած կետում։ Ամրապնդելով այս ընդհանուր նպատակը՝ մենք շարունակաբար նոր մոտեցումներ ենք փորձում գտնել՝ իրականացնելով մեր անհատական ձգտումները՝ ապրելու արդյունավետ, արժանապատիվ, բովանդակալից և ներդաշնակ կյանքով և հասնելու մտավոր և զգացմունքային հասունության:

Մենք մեզ լավ մարզավիճակում ենք պահում

Մենք մեզ լավ մարզավիճակում ենք պահում

Մենք մեզ լավ մարզավիճակում ենք պահում

Մենք ամեն օր փորձում ենք պարզեցնել մեր պրոդուկտը և մեր կազմակերպության կառուցվածքը: Աշխատում ենք զերբազատվել ամեն տեսակի ավելորդություններից, վերացնել թափթփվածությունը՝ արագ հասանելի, պարզ, տարբերվող և կատարյալ Airalo ստեղծելու համար։ Մենք շարունակաբար նոր գիտելիքներ և հմտություններ ենք կիրառում մեր գործում:

Մենք պատասխանատու ենք մեր և աշխարհի առաջ

Մենք պատասխանատու ենք մեր և աշխարհի առաջ

Մենք պատասխանատու ենք մեր և աշխարհի առաջ

Airalo թիմի յուրաքանչյուր անդամ առաջին հերթին հաշվետու է կազմակերպության ղեկավարին և մեր աշխատանքը քննադատողին: Մենք կարողանում ենք գնահատել մեր աշխատանքը և մեր անցած ճանապարհը։ Մենք ձգտում ենք մշակել մեր անհատական պրոդուկտը, որպեսզի ցանկացած պահի այն կարողանանք տրամադրել յուրաքանչյուրին, ով կցանկանա դրանից օգտվել։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք վերահսկման, վերանայման և հետադարձ կապի օգտակար մեխանիզմներին ենթարկվելու կարևորությունը։

Մենք որդեգրել ենք պրոակտիվ գործելաոճ

Մենք որդեգրել ենք պրոակտիվ գործելաոճ

Մենք որդեգրել ենք պրոակտիվ գործելաոճ

Մենք օգտագործում ենք մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան՝ Airalo-ում մեր բռնած ճանապարհն առանց խոչընդոտների շարունակելու համար։ Ուրիշների աշխատանքներով շեղվելու, ծանրաբեռնվելու կամ դրանց արձագանքելու փոխարեն մենք կենտրոնանում ենք մեզ շրջապատող աշխարհը մեր օրակարգի համաձայն կառուցելու վրա։ Փորձում ենք զերծ մնալ ինքնահավանությունից՝ միաժամանակ զարգանալով և ընդունելով նորը։

Կյանքի կոչելով մեր ներքին մոտիվացիան՝ վարձատրվում ենք դրսից

Կյանքի կոչելով մեր ներքին մոտիվացիան՝ վարձատրվում ենք դրսից

Կյանքի կոչելով մեր ներքին մոտիվացիան՝ վարձատրվում ենք դրսից

Տևական և կայուն ազդեցություն ստեղծելու համար մենք գործում ենք այն սկզբունքով, որ արտաքին վարձատրությունը կախված է մեր ներքին արժեքներից, այն է՝ Airalo-ի օգտատերերի և թիմի անդամների համար մեր ծառայության մշտապես կատարելագործումը։ Մենք դիտարկում ենք ուրիշների հավանությունն ու ծափահարությունները որպես մեր աշխատանքն ընդունելու չափանիշներից մեկը, բայց ոչ որպես մեր ջանքերի վերջնական նպատակ:

Աշխատեք Airalo-ում

Իմացեք ավելին Airalo-ում աշխատելու մասին

AIRALO-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ