Գաղտնիության քաղաքականություն

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 3 հունիսի 2024 թ.

AIRGSM PTE. LTD. ընկերությունը, որը գործում է Airalo անվան տակ (www.AIRALO.com) («Airalo», «մենք», «մեզ» կամ «մեր»), գիտակցում է ձեր տվյալների գաղտնիության պահպանման կարևորությունը։ Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրվում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, փոխանցում և պաշտպանում ձեր անձնական տեղեկությունները (որոնք անվանում են նաև անձնական տվյալներ): Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ ներկայացված է նաև ձեր անձնական տվյալների հետ կապված ձեր իրավունքների և ընտրությունների մասին, և ինչպես կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:

Գրանցելով հաշիվ կամ այցելելով Airalo-ի ցանկացած կայք, հավելված, պրոդուկտ, ծրագրակազմ, գործիք, բովանդակություն և/կամ ծառայություն (միասին՝ «Ծառայություն») կամ այլ կերպ օգտվելով դրանցից, դուք հաստատում եք, որ հասկանում եք սույն քաղաքականության պայմանները և համաձայն եք դրանց։

Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ բացատրվում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, բացահայտում, պահպանում և պաշտպանում ձեր անձնական տվյալները։ Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Գաղտնիության քաղաքականությունը:

Բովանդակություն․

1. Սույն Գաղտնիության քաղաքականության կիրառելիությունը

2. Ինչպես ենք մենք հավաքում, բացահայտում և օգտագործում անձնական տվյալները

3. Ինչ տվյալներ ենք հավաքում

4. Տվյալների պահպանում

5. Ինչպես ենք օգտագործում տվյալները

6. Ինչպես ենք փոխանցում անձնական տվյալները

7. Ձեր իրավունքները

8. Տվյալների փոխանցում և տվյալների միջազգային մակարդակով փոխանցում

9. Անվտանգություն

10. Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականության մեջ

11. Երեխաներ

12. Կոնտակտային տվյալներ

13. Լրացուցիչ տեղեկություններ Կալիֆոռնիայի բնակիչների համար

1. Սույն Գաղտնիության քաղաքականության կիրառելիությունը

Սույն Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է Airalo-ի ծառայություններից օգտվողների վրա ամբողջ աշխարհում, որոնց մեջ մտնում են Airalo-ի բջջային հավելվածներից, գործընկերոջ հարթակից, կայքերից, գործառույթներից կամ այլ ծառայություններից («Ծառայություններ») օգտվողները, Airalo-ի հետ համագործակցողները (օնլայն և օֆլայն), աշխատողները և աշխատանքի դիմողները։

Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ բացատրվում է, թե ինչպես է Airalo-ն հավաքում և օգտագործում տվյալները, ինչը կիրառվում է Airalo-ի բոլոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք օգտվում են այնպիսի ծառայությունից, որի համար գործում են գաղտնիության առանձին դրույթներ։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը մասնավորապես վերաբերում է՝

  • Վերջնական օգտատերերին. դրանք այն անձինք են, ովքեր օգտվում են Ծառայություններից և անմիջականորեն առնչվում են դրանց հետ Airalo հաշվի միջոցով՝ իրենց անձնական նպատակների համար:
  • Բիզնես օգտատերերին. Airalo-ն ծառայություններ է մատուցում կազմակերպություններին («Բիզնես օգտատերեր»), որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն մեզ տրամադրում են վերջնական հաճախորդի անձնական տվյալները, որոնք վերաբերում են այդ բիզնես օգտատերերի սեփական բիզնեսին և գործունեությանը:
  • Վերջնական հաճախորդներին. դրանք այն անձինք են, ովքեր Airalo-ի այլ հաշիվների սեփականատերերի կողմից պատվիրված ծառայություններ են ստանում, օրինակ, երբ դուք բիզնես եք վարում կամ այլ գործարքներ եք կատարում բիզնես օգտատիրոջ հետ:
  • Աշխատանքի դիմողներին. դրանք այն անձինք են, ովքեր աշխատանքի դիմում են ներկայացնում Airalo-ին։


2. Ինչպես ենք մենք հավաքում, բացահայտում և օգտագործում անձնական տվյալները

Մենք ձեր մասին տեղեկություններ ենք հավաքում տարբեր ձևերով՝ կախված նրանից, թե ինչպես եք դուք շփվում մեզ հետ և ինչպես եք օգտվում մեր Ծառայություններից՝

  • Անմիջական եղանակով, երբ դուք մեզ տեղեկություններ եք տրամադրում, օրինակ՝ հաշիվ գրանցելիս, մեր հաղորդագրություններին բաժանորդագրվելիս, պատվեր բացելիս, գնումներ կատարելիս կամ հեռախոսով, էլփոստով կամ այլ եղանակով մեզ հետ կապ հաստատելիս:
  • Ավտոմատ կերպով, երբ օգտագործում եք թխուկներ, սերվերի տեղեկամատյաններ և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ՝ մեզ հետ Ծառայությունների միջոցով և/կամ էլփոստով հաղորդակցվելիս, եթե դա թույլատրվում է օրենքով, կամ ձեր համաձայնությունն եք տալիս դրան։
  • Այլ աղբյուրներից, օրինակ՝ մեր մասնաճյուղերից, բիզնես գործընկերներից, ծառայություններ մատուցողներից, սոցիալական մեդիա ցանցերից և այլ երրորդ կողմերից կամ հանրամատչելի աղբյուրներից: Օրինակ, եթե դուք աշխատանքի դիմում եք ներկայացնում կամ գալիս եք մեզ մոտ աշխատելու, մենք կարող ենք կենսագրական տվյալների ստուգում անցկացնել։

Airalo-ն դասակարգում է տվյալները և տեղեկատվական համակարգերը՝ հիմք ընդունելով օրենսդրական պահանջները, տվյալների զգայունությունը և բիզնեսի կարևորությունը, որպեսզի ապահովի տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ: «Տվյալների վերահսկիչը» այն սուբեկտն է, որը որոշում է մշակման ենթակա տվյալների նպատակը և մշակման եղանակը։ «Տվյալների մշակողը» այն սուբյեկտն է, որը անձնական տվյալների մշակման ժամանակ գործում է վերահսկիչի անունից և նրա հրահանգների համաձայն։

 

Airalo-ն՝ որպես տվյալների վերահսկիչ

Airalo-ն ստանձնում է տվյալների վերահսկիչի դերը՝ անձնական տվյալների մշակման նպատակներն ու եղանակները որոշելիս: Որպես տվյալների վերահսկիչ՝ Airalo-ն պատասխանատու է ապահովելու համար, որպեսզի անձնական տվյալները մշակվեն տվյալների պաշտպանության գործող օրենքներին համապատասխան: Որպես տվյալների վերահսկիչ՝ Airalo-ի գործառնությունների մեջ մտնում են՝

  • Անմիջական գրանցումներ․ Airalo-ն հանդիսանոմ է տվյալների վերահսկիչը, երբ օգտատերերը գրանցվում են անմիջապես ծառայությունում։ Սա կիրառվում է հետևյալ դեպքերում՝
    • B2C համատեքստում. երբ վերջնական օգտատերերը գրանցվում են անմիջապես Airalo-ի ծառայություններում։
    • B2B համատեքստում. երբ բիզնես օգտատերերը և վերջնական հաճախորդներն գրանցվում են անմիջապես Airalo-ում:

Հիմնական գործառնություններ․

  • Ծառայության տրամադրում. տվյալների օգտագործում՝ Airalo-ի պրոդուկտների և ծառայությունների տրամադրման համար։
  • Խարդախության կանխարգելում. մոնիտորինգ և խարդախ գործարքների ու գործունեության հայտնաբերում։
  • <Օրենքներին հետևում. գործող ֆինանսական, իրավական և նորմատիվ պարտավորություններին հետևում։
  • Ծառայությունների բարելավում. տվյալների վերլուծության հիման վրա պրոդուկտների և ծառայությունների մշակում և կատարելագործում։
  • Աշխատանքի դիմումների մշակում. աշխատանքի դիմումներում պարունակվող անձնական տվյալների մշակում։

 

Airalo-ն՝ որպես տվյալների մշակող

Այն իրավիճակներում, երբ Airalo-ն ծառայություններ է առաջարկում բիզնես օգտատիրոջ անունից և նրա հրահանգների համաձայն, նա հանդես է գալիս որպես տվյալների մշակող: Օրինակ՝ հետևյալ իրավիճակներում՝

  • B2B համատեքստում վերջնական հաճախորդների տվյալների մշակում. Airalo-ն հանդես է գալիս որպես բիզնես օգտատերերի վերջնական հաճախորդների տվյալների մշակող՝ B2B համաձայնության շրջանակներում:
  • Ծառայությունների իրականացում բիզնես օգտատերերի համար. հետևում բիզնես օգտատերերի հրահանգներին, այդ թվում՝ հաշիվների ստեղծման և վերջնական հաճախորդներին eSIM-ների առաքման վերաբերյալ։

Որպես տվյալների մշակող՝ մենք օգտատերերին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ տվյալների վերահսկիչի (բիզնես օգտատիրոջ) տվյալների պաշտպանության քաղաքականությանը՝ տեղեկանալու համար, թե ինչպես են նրանք տվյալները մշակում և պաշտպանում։ Airalo-ն խստորեն հետևում է տվյալների վերահսկիչի հրահանգներին և պարտավորվում է ապահովել մշակված տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը՝ համաձայն տվյալների պաշտպանության մասին գործող օրենքների և պայմանագրային պարտավորությունների։

3. Ինչ տվյալներ ենք հավաքում

Ստորև բերված են օրինակներ, թե ինչպիսի տեղեկատվություն ենք մենք հավաքում տարբեր համատեքստերում և ինչպես ենք օգտագործում այդ տեղեկատվությունը:

Համատեքստ Ինչպիսի տվյալներ ենք հավաքում Տվյալների հավաքման և օգտագործման հիմնական նպատակը
Հաշվի գրանցում Հաշիվ ստեղծելիս մենք հավաքում ենք հետևյալ տվյալները՝ ձեր անունը և կոնտակտային տվյալները՝ ներառյալ էլփոստի հասցեն։ Մենք նաև տեղեկություններ ենք հավաքում, թե ինչ գործողություններ եք կատարում ձեր հաշիվ մուտք գործելիս։ Մեր օրինական շահերի մեջ է մտնում մեր օգտատերերին հաշվի հետ կապված գործառույթներ տրամադրելը։ Հաշիվների միջոցով կարող են հեշտ վճարումներ իրականացվել, ինչպես նաև այնտեղ կարող են պահպանվել ընտրված գործարքները և գործարքների պատմությունը։ Մենք կարող ենք նաև մշակել այս տեղեկատվությունը՝ ձեզ հետ կնքած մեր պայմանագրի համաձայն։
Կենսաչափական տվյալներ Կենսաչափական նույնացուցիչներ՝ անձը հաստատող լուսանկարով փաստաթղթերից և սելֆիներից: Մենք մշակում ենք կենսաչափական տվյալները ձեր համաձայնությամբ՝ հաստատելու համար ձեր ինքնությունը eKYC ընթացակարգով, եթե դա պահանջվում է օրենքով:
Բիզնես օգտատերեր Մենք հավաքում ենք մեր բիզնես օգտատերերի այն աշխատակիցների տվյալները (անունն ու կոնտակտային տվյալները՝ ներառյալ էլփոստի հասցեն, հեռախոսահամարը և ֆիզիկական հասցեն), ում հետ հնարավոր է հաղորդակցվենք։ Մեր օրինական շահերի մեջ է մտնում մեր հաճախորդների հետ հաղորդակցումը՝ բիզնեսի կառավարման հարցերի շուրջ, որոնք կարող են վերաբերել նախագծերին, ծառայություններին և վճարումներին։
Առցանց հետևման անհրաժեշտ տեխնոլոգիաներ

Մենք օգտագործում ենք թխուկներ և դատարկ GIF ֆայլեր։ «Թխուկները» փոքր տեքստային ֆայլեր են, որոնք կայքն ուղարկում է համակարգչի կոշտ սկավառակին՝ կայքը դիտելու ժամանակ։ Դատարկ GIF ֆայլերն այն պիքսելներն են, որոնք բեռնում է ձեր զննարկիչը, երբ մուտք եք գործում կայք:

Հետևման այս տեխնոլոգիաները կարող են տեղեկություններ հավաքել ձեր զննարկիչի տեսակի, օպերացիոն համակարգի, IP հասցեի (այն համարը, որն ավտոմատ կերպով նշանակվում է համակարգչին ինտերնետից օգտվելիս), տիրույթի անվան, սեղմումների ակտիվության, կայքին հղումների և/կամ այցելությունների ամսաթվի/ժամի մասին։

Մեր օրինական շահերի մեջ է մտնում մեր կայքի արդյունավետ աշխատանքը։
Ոչ պարտադիր հետևման տեխնոլոգիաներ Մենք կարող ենք մեր կայքում տեղադրել հետևելու տեխնոլոգիաներ (օրինակ՝ թխուկներ կամ պիքսելներ), որոնք հավաքում են վերլուծություններ, արձանագրում, թե ինչ գործողություններ եք կատարում մեր կայքում, կամ հնարավորություն են տալիս մեզ ցուցադրել ձեր վարքագծի վրա հիմնված գովազդ։ Այս տեխնոլոգիաները կարող են տեղեկություններ հավաքել ձեր զննարկիչի տեսակի, օպերացիոն համակարգի, IP հասցեի (այն համարը, որն ավտոմատ կերպով նշանակվում է համակարգչին ինտերնետից օգտվելիս), տիրույթի անվան, սեղմումների ակտիվության, կայքին հղումների և/կամ այցելությունների ամսաթվի/ժամի մասին։ Մենք կամ երրորդ կողմը կարող է նաև տեղեկություններ հավաքել ժամանակի ընթացքում տարբեր կայքերում՝ մեր կայքում կամ այլ կայքերում գովազդ ցուցադրելու համար: Եթե ​​օրենքով պահանջվում է, մենք երրորդ կողմի թխուկներն օգտագործում ենք ըստ համաձայնության։
Ժողովրդագրական տվյալներ Մենք հավաքում ենք այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են ձեր տարիքը կամ գտնվելու վայրը: Մեր օրինական շահերի մեջ է մտնում հասկանալ, թե ովքեր են մեր օգտատերերը, և հարմարեցված ծառայություններ առաջարկել նրանց։
Աշխատանքի դիմողներ Եթե դուք աշխատատեղի համար եք դիմում կամ դառնում եք մեր աշխատողը, ձեր դիմումը մշակելու կամ ձեզ որպես աշխատող պահելու համար մենք հավաքում ենք մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում՝ ձեր կոնտակտային տվյալները, կրթության մասին տեղեկատվություն և աշխատանքի պատմությունը: Մեր օրինական շահերի մեջ է մտնում գնահատել մեր աշխատուժում ներգրավվել ցանկացող թեկնածուներին։ Որոշ դեպքերում մենք նաև օրենքով պարտավոր ենք տեղեկություններ հավաքել աշխատողների կամ աշխատանքի դիմողների մասին: Մեր օրինական շահերի մեջ է մտնում ձեր տվյալներն ունենալով` արդյունավետ անձնակազմ և աշխատուժ ընտրել:
Հետադարձ կապ/Աջակցություն Հետադարձ կապի կամ ձեզ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ձեր ցանկացած հարցին պատասխանելու համար մենք կհավաքենք հետևյալ տվյալները՝ ձեր անունը և էլփոստի հասցեն։ Մեր օրինական շահերի մեջ է մտնում ստանալ ձեր կարծիքը կամ ձեզ մոտ ծագած խնդիրների մասին հաղորդումները և ըստ այդմ գործողություններ ձեռնարկել։
Շարժական սարքեր Մենք ձեր շարժական սարքի տվյալներն ենք հավաքում, օրինակ՝ եզակի նույնացուցիչի տվյալները, որոնք փոխանցվում են ձեր սարքից, երբ այցելում եք մեր կայք։ Մեր օրինական շահերի մեջ է մտնում նույնականացնել առանձին այցելուներին և հետևել, թե ով է այցելում մեր կայք։
Պատվերի բացում Մենք հավաքում ենք հետևյալ տվյալները՝ ձեր անունը, վճարային հասցեն, առաքման հասցեն, էլփոստի հասցեն, հեռախոսահամարը և վճարային քարտի համարը, երբ դուք պատվեր եք բացում։ Մենք օգտագործում ենք ձեր տվյալները՝ ձեզ մեր ծառայությունները տրամադրելու համար՝ մեր պայմանագրի դրույթների համաձայն։
Գործընկերոջ պրոմո-ակցիա Մենք հավաքում ենք այն տվյալները, որոնք դուք տրամադրում եք մեզ՝ մեկ այլ ընկերության հետ համատեղ պրոմո-ակցիայի շրջանակներում։ Մեր օրինական շահերի մեջ է մտնում մեր պրոմո-ակցիաների անցկացումը։
Հարցումներ Երբ մասնակցում եք որևէ հարցման, մենք հավաքում ենք այն տվյալները, որոնք դուք տրամադրում եք հարցման միջոցով։ Եթե հարցումն անցկացվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողի կողմից, երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությունը տարածվում է ձեր տվյալների հավաքման, օգտագործման և բացահայտման վրա: Մեր օրինական շահերի մեջ է մտնում ձեր կարծիքն իմանալը և մեր կազմակերպությանը վերաբերող տեղեկությունները հավաքելը:

 

4. Տվյալների պահպանում

Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ ներկայացված նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ իրավական, հաշվապահական կամ հաշվետվական պահանջները բավարարելու նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ պահպանման ավելի երկար ժամկետ է պահանջվում կամ թույլատրվում օրենքով: Անձնական տվյալների պահպանման համապատասխան ժամկետը որոշելու համար մենք հաշվի ենք առնում տեղեկատվության ծավալը, բնույթը և զգայունությունը, տեղեկատվության չարտոնված օգտագործման կամ բացահայտման հետևանքով վնաս պատճառելու հնարավոր ռիսկը, նպատակները, որոնց համար մենք ստացել ենք տեղեկատվությունը, և արդյոք կարող ենք հասնել այդ նպատակներին այլ միջոցներով, ինչպես նաև հաշվի ենք առնում գործող իրավական պահանջները:

5. Ինչպես ենք օգտագործում անձնական տվյալները

Բացի վերոնշյալ նպատակներից, մենք օգտագործում ենք տեղեկատվությունը հետևյալ նկատառումներով՝

  • Մեր կայքերն այցելելիս ձեզ նույնականացնելու համար։
  • Ապրանքներ և ծառայություններ տրամադրելու կամ վերադարձի գործընթացը մշակելու համար։
  • Մեր ծառայությունների և առաջարկվող ապրանքների որակը բարելավելու համար:
  • Պատվերի ձևակերպման գործընթացը պարզեցնելու համար։
  • Վերլուծություն անցկացնելու համար։
  • Ձեզ հետ հաղորդակցվելու համար (ձեր հարցերին պատասխանելու, ձեզ մոտ ծագած խնդիրներին լուծում առաջարկելու կամ ձեր կարծիքներին արձագանքելու համար)։
  • Մարքեթինգային և գովազդային նյութեր ուղարկելու համար, այդ թվում՝ մեր պրոդուկտների, ծառայությունների, զեղչերի, պրոմո-ակցիաների կամ մեր բիզնես գործընկերների հետ կապված տեղեկություններ:
  • Չարամիտ, խարդախ կամ անօրինական գործողություններ հայտնաբերելու և դրանցից պաշտպանելու համար։ Դրանց մեջ մտնում են մեր պայմանների և դրույթների չկատարումը, անվտանգության խախտման դեպքերը, մեր ընկերության, օգտատերերի, աշխատակիցների կամ այլոց իրավունքների կամ անվտանգության խախտումը, նրանց գույքին վնաս պատճառելը։
  • Գտնելու, բացահայտելու և շտկելու համար այն սխալները, որոնք ազդում են մեր կայքերի և ծառայությունների աշխատանքի վրա։
  • Իրավական կամ նորմատիվ պահանջներին հետևելու, մեր իրավունքների սահմանման կամ իրացման և դատական հայցերից պաշտպանվելու համար:
  • Ներքին վարչարարական նպատակներով և մեր հարաբերությունները կառավարելու համար։
  • Այլ նպատակների համար, որոնց համար կարող է պահանջվել ձեր համաձայնությունը (ժամանակ առ ժամանակ)։

Թեև վերոնշյալ պարբերություններում ներկայացված են ձեր տվյալները հավաքելու մեր հիմնական նպատակները, շատ դեպքերում մենք մեկից ավելի նպատակ ենք հետապնդում: Օրինակ, եթե դուք առցանց գնումներ եք կատարում, մենք կարող ենք հավաքել ձեր տվյալները՝ ձեզ հետ կնքած մեր պայմանագրի դրույթների շրջանակներում, սակայն կարող եք հավաքել ձեր տվյալները նաև այն պատճառով, քանի որ մեր օրինական շահերի մեջ է մտնում դրանց պահպանումը ձեր կատարած գործարքի ավարտից հետո, որպեսզի հետագայում կարողանանք արագ և հեշտ պատասխանել ձեր պատվերի հետ կապված ցանկացած հարցի: Հետևաբար, ձեր տվյալների հավաքումն ու մշակումը մեր կողմից տարբեր համատեքստերում հիմնված է ձեր համաձայնության, պայմանագրի կետերի կատարման անհրաժեշտության, օրենքով սահմանված մեր պարտավորությունների և/կամ մեր բիզնեսը վարելու մեր օրինական շահերի վրա:

 

6. Ինչպես ենք փոխանցում անձնական տվյալները

Բացի սույն Գաղտնիության քաղաքականության այլ բաժիններում նշված կոնկրետ դեպքերի, մենք կարող ենք անձնական տվյալները բացահայտել հետևյալ իրավիճակներում՝

  • Փոխկապակցված ընկերություններ և ձեռք բերված ընկերություններ. Մենք կարող ենք տեղեկություններ տրամադրել մեր փոխկապակցված ընկերություններին (օրինակ՝ մեր մայր ընկերությանը, դուստր ընկերություններին, համատեղ ձեռնարկություններին կամ ընդհանուր հսկողության տակ գտնվող այլ ընկերություններին): Եթե ​​մեկ այլ ընկերություն ձեռք բերի կամ մտադիր լինի ձեռք բերել մեր ընկերությունը, բիզնեսը կամ ակտիվները, մենք կփոխանցենք տվյալները նաև այդ ընկերությանը, այդ թվում՝ բանակցությունների փուլում:
  • Առանց ձեր համաձայնության տվյալների բացահայտման այլ դեպքեր․ Մենք կարող ենք բացահայտել տեղեկատվությունը՝ դատական ծանուցագրերին, հրամանագրերին կամ դատարանի որոշումներին ի պատասխան, որևէ իրավական գործընթացի հետ կապված կամ օրենքներին հետևելու նպատակով: Մենք կարող ենք նաև փոխանցել ձեր տվյալները՝ մեր իրավունքները հաստատելու կամ իրացնելու, իրավական հայցից պաշտպանվելու, հնարավոր անօրինական գործողությունների, կասկածվող խարդախության, անձի կամ գույքի անվտանգության կամ մեր քաղաքականության խախտման դեպքերը հետաքննելու, դրանք կանխելու, դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու կամ կատարելու համար ձեր պահանջը՝ ապրանքների առաքման կամ երրորդ կողմի միջնորդի կողմից ծառայությունների մատուցման մասով։
  • Գործընկերոջ պրոմո-ակցիա․ Մենք կարող ենք առաջարկել երրորդ կողմի գործընկերոջ պրոմո-ակցիաները։ Եթե ​​որոշում եք մասնակցել պրոմո-ակցիային, որը հովանավորվում է երրորդ կողմի գործընկերոջ կողմից, ձեր տրամադրած տվյալները կփոխանցվեն ինչպես մեզ, այնպես էլ մեր գործընկերոջը։ Նրանց կողմից ձեր տվյալների օգտագործումը չի կարգավորվում սույն գաղտնիության քաղաքականությամբ:
  • Ծառայություններ մատուցողներ. Մենք կարող ենք ձեր տվյալները փոխանցել ծառայություններ մատուցողներին: Ի թիվս այլ ծառայությունների, ծառայություններ մատուցողները մեզ օգնում են կառավարել մեր կայքը, ծառայություններ են առաջարկում՝ մեր բիզնեսի արդյունավետ գործունեության համար, տրամադրում են տեխնիկական աջակցություն, մշակում են վճարումները և օգնում են կատարել պատվերները։
  • Ձեր համաձայնությամբ տվյալների բացահայտման այլ դեպքեր․ Մենք կարող ենք բացահայտել ձեր տվյալները այլ երրորդ կողմերին, երբ դրա համար ձեր համաձայնությունը կամ հրահանգն ունենանք։


7. Ձեր իրավունքները

Կախված ձեր գտնվելու վայրից և գործող օրենքով սահմանված կարգով՝ դուք կարող եք ունենալ հետևյալ իրավունքները՝

  • Հասանելիություն ձեր տվյալներին. Դուք ունեք իրավունք պահանջելու, որպեսզի մենք ձեզ բացահայտենք, թե ինչ անձնական տվյալներ ենք հավաքում, օգտագործում կամ հրապարակում, ինչպես նաև տեղեկանալու տվյալների հավաքման հետ կապված մեր քաղաքականության մասին։ Որոշ դեպքերում կարող եք նաև խնդրել հասանելիություն ունենալ ձեր անձնական տվյալներին շարժական, մեքենայաընթեռնելի ձևաչափով:
  • Անձնական տվյալների ստուգում և ուղղում. Դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի մենք ուղղենք մեզ կոտ պահպանվող ձեր ոչ ճիշտ գրանցված անձնական տվյալները։ Ձեր անձնական տվյալների թարմացման և ուղղման գործը մենք վստահում ենք ձեզ։ Մեր կայքում դուք կարող եք փոփոխել կամ ջնջել ձեր հաշվի պրոֆիլը։ Եթե մեր կայքը ձեզ թույլ չի տալիս թարմացնել կամ ուղղել որոշ տվյալներ, կարող եք կապ հաստատել մեզ հետ ստորև նշված հասցեով՝ պահանջելով, որպեսզի մենք փոխենք ձեր տվյալները։ Նկատի ունեցեք, որ մենք կարող ենք պահպանել արխիվային տվյալները մեր պահուստային ֆայլերում օրենքով թույլատրված կարգով։
  • Պահանջել ձեր անձնական տվյալների ջնջում կամ հեռացում. Դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի մենք ջնջենք մեր կողմից հավաքված ձեր անձնական տվյալները:
  • Ցանկացած ժամանակ ձեր համաձայնությունից հրաժարում. Դուք իրավունք ունեք հրաժարվել ձեր անձնական տվյալների մշակման համար նախկինում տրված ձեր համաձայնությունից։
  • Ձեր անձնական տվյալների մշակման դեմ առարկություն. Դուք իրավունք ունեք առարկելու ձեր անձնական տվյալների մշակմանը, եթե մշակումն իրականացվում է ոչ այն իրավական հիմքով, ինչին համաձայնել եք:
  • Առցանց հետևում. Այս պահին մեր համակարգը չի ճանաչում «Չհետևել» ազդանշանը:

Նկատի ունեցեք, որ վերոնշյալ ոչ բոլոր իրավունքներն են բացարձակ և կիրառելի բոլոր հանգամանքներում: Որոշ դեպքերում մենք կարող ենք սահմանափակել կամ մերժել ձեր խնդրանքը, քանի որ դա թույլատրվում կամ պահանջվում է օրենքով, կամ եթե չենք կարողանում ինչպես հարկն է հաստատել ձեր ինքնությունը: Մենք խտրականություն չենք դրսևորի այն անձանց նկատմամբ, ովքեր իրացնում են տվյալների գաղտնիության պահպանման իրենց իրավունքները՝ համաձայն գործող օրենսդրության:

Կարդացեք այս բաժինը՝ կոնկրետ իրավունքների մասին ավելին իմանալու համար։ Վերոնշյալ իրավունքներից որևէ մեկի իրացման վերաբերյալ հայց ներկայացնելու կամ տվյալների սուբյեկտի իրավունքների վերաբերյալ հայցի հետ կապված մեր կայացրած որոշումը բողոքարկելու համար օգտվեք ստորև նշված կոնտակտային տվյալներից կամ անցեք Հետադարձ կապ էջ։

Նկատի ունեցեք, որ մենք ձեզանից կպահանջենք ապացուցել ձեր ինքնությունը, ինչպես պահանջվում է օրենքով: Կախված ձեր հայցից, մենք կպահանջենք այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ձեր անունը, վերջին ապրանքը, որ գնել եք մեզանից, կամ ձեր վերջին գնման ամսաթիվը։ Մենք կարող ենք նաև պահանջել ձեր ինքնությունը հաստատող ստորագրված հավաստագիր։ Հարցման դեպքում մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք՝ մեր ֆայլերում պահպանվող ձեր անձնական տվյալները ձեզ տրամադրելու, դրանք ուղղելու կամ ջնջելու համար։

Որոշ դեպքերում կարող եք լիազորված գործակալ նշանակել՝ ձեր անունից տվյալների գաղտնիության պահպանման որոշ իրավունքների իրացման վերաբերյալ հայցեր ներկայացնելու համար: Եթե դուք լիազորված գործակալ եք, որը հայց է ներկայացնում ուրիշ անձի անունից, դուք պետք է կցեք ստորագրված փաստաթղթի պատճենը, որտեղ նշված է, որ դուք կարող եք հանդես գալ մեկ այլ անձի անունից:

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել մարքեթինգային բնույթի նամակներ ստանալուց

Դուք կարող եք հրաժարվել մարքեթինգային բնույթի նամակներ ստանալուց՝ Պրոֆիլի կարգավորումներ բաժնում ապաբաժանորդագրվելով։ Ձեր նախապատվությունները կառավարելու համար մուտք գործեք ձեր Հաշիվ, ապա անցեք ձեր պրոֆիլի կարգավորումներ: Միացրեք «Ես ցանկանում եմ ստանալ գովազդային նամակներ» ընտրանքը. միացրեք կամ անջատեք՝ փոփոխությունները պահպանելու համար: Ձեր էլփոստի հասցեն հնարավորինս շուտ կհեռացվի էլփոստով մարքեթինգային հաղորդագրությունների ցանկից:

Եթե ​​հարցեր ունեք Airalo-ի մարքեթինգային հաղորդագրություններից ապաբաժանորդագրվելու վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] հասցեով:

Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ հաշիվը

Դուք կարող եք ջնջել ձեր հաշիվը՝ ընտրելով «Ջնջել հաշիվը» ձեր Պրոֆիլի կարգավորումներում: Մուտք գործեք ձեր հաշիվ, այնուհետև անցեք ձեր պրոֆիլի կարգավորումներ: Սեղմեք «Ջնջել հաշիվը» կոճակը և հաստատեք ձեր ընտրությունը։ Մենք հայցը կմշակենք առանց հապաղման կամ հայցը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, եթե լինեն հատուկ պահանջներ:

Ամեն դեպքում, նկատի ունեցեք, որ ձեր հարցումը մշակելու համար մեզ կարող է անհրաժեշտ լինել ստուգել և հաստատել ձեր ինքնությունը և մեր հարաբերությունները:

Ո՞ր դեպքերում կշարունակի Airalo-ն մշակել տվյալները՝ տվյալների ջնջման կամ տվյալների մշակման դեմ առարկության հայցը ստանալուց հետո։

Որոշ դեպքերում օրենքով կարող է պահանջվել, որպեսզի Airalo-ն պահպանի և մշակի ձեր անձնական տվյալները նույնիսկ տվյալների ջնջման կամ տվյալների մշակման դեմ առարկության հայց ստանալուց հետո: Օրինակ՝ Airalo-ն պետք է պահպանի որոշ անձնական տվյալներ՝ կատարելու համար իր իրավական պարտավորությունները՝ կապված նույնականացման (KYC) գործընթացի և վճարային գործարքների հետ:

9. Տվյալների փոխանցում և տվյալների միջազգային փոխանցում

Ծառայությունը պատկանում է Airalo-ին և կարող է հասանելի լինել Եվրոպայում և Եվրոպայից դուրս: Այնպես որ, ձեր տվյալները կարող են մշակվել օտար երկրում, որտեղ գաղտնիության մասին օրենքները կարող են ոչ այնքան խիստ լինել, որքան ձեր երկրում։ Ամեն դեպքում, մենք քայլեր կձեռնարկենք, որտեղ հնարավոր է, որպեսզի անձնական տվյալները մշակվեն տվյալների պաշտպանության նույն կանոնադրական սկզբունքներին համապատասխան, ինչ այն երկրում, որտեղ մենք ի սկզբանե ստացել ենք ձեր տվյալները: Մեզ տրամադրելով ձեր անձնական տվյալները՝ դուք համաձայնում եք, որ ձեր տվյալները կարող են փոխանցվել, պահպանվել և մշակվել ձեր բնակության երկրից դուրս, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Եթե ​​ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ մեկ իրավասության մոդելում տվյալների գաղտնիության պահպանման սկզբունքները կիրառելու մեր ջանքերի մասին, երբ դրանք փոխանցվում են մեկ այլ իրավասության դաշտ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ օգտվելով ստորև նշված կոնտակտային տվյալներից:

9. Անվտանգություն

Մենք հետևում ենք ոլորտում ընդհանուր ընդունված ստանդարտներին՝ ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար: Ինտերնետով, բջջային տեխնոլոգիաներով տվյալների փոխանցման կամ տվյալների էլեկտրոնային պահուստավորման ոչ մի եղանակ լիովին անվտանգ չէ: Հետևաբար, թեև մենք փորձում ենք կիրառել ֆիզիկական, էլեկտրոնային և ընթացակարգային երաշխիքներ՝ պաշտպանելու համար առցանց հավաքված տեղեկատվության գաղտնիությունը, մենք չենք կարող երաշխավորել դրա բացարձակ անվտանգությունը:

Airalo-ի օգտատերերը պատասխանատվություն են կրում իրենց գաղտնաբառի և մուտքային տվյալների ապահովության համար։ Եթե ​​հիմքեր ունեք ենթադրելու, որ մեզ հետ ձեր հաղորդակցումն այլևս ապահով չէ (օրինակ, եթե կարծում եք, որ ձեր Airalo հաշվի անվտանգությունը կարող է վտանգված լինել), խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ խնդրի մասին՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին։

10. Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականության մեջ

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ: Եթե ​​մենք էական փոփոխություններ ենք կատարում սույն հայտարարության կամ ձեր անձնական տվյալների օգտագործման քաղաքականության մեջ, մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին՝ փոփոխությունների մասին ծանուցում հրապարակելով այստեղ կամ մեր գլխավոր էջում կամ ձեզ էլ․ նամակ ուղարկելով։ Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ վերանայել այս քաղաքականությունն ամեն անգամ, երբ այցելում եք մեր կայքերից կամ հավելվածներից որևէ մեկը: Մեր գաղտնիության քաղաքականության մեջ նշված են «ուժի մեջ մտնելու» և «վերջին թարմացման» ամսաթվերը: Ուժի մեջ մտնելու ամսաթիվն ընթացիկ տարբերակի ուժի մեջ մտնելու ամսաթիվն է: Վերջին թարմացման ամսաթիվն ընթացիկ տարբերակի վերջին անգամ էապես փոփոխվելու ամսաթիվն է:

11. Երեխաներ

Մեր ծառայությունները նախատեսված չեն 13 տարեկանից փոքր երեխաների համար, և մենք գիտակցաբար չենք հավաքում անձնական տվյալներ 16 տարեկանից փոքր, ծնողների խնամակալության տակ գտնվող անչափահասներից՝ առանց ծնողների համաձայնության: 13 տարեկանից փոքր երեխաները չպետք է մեզ տրամադրեն իրենց անձնական տվյալները:

12. Կոնտակտային տվյալներ

Եթե ​​ունեք հարցեր, մեկնաբանություններ, գանգատներ կամ բողոքներ մեր Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, կամ եթե հաշմանդամության պատճառով ցանկանում եք սույն Գաղտնիության քաղաքականությունը ստանալ այլ ձևաչափով, կապ հաստատեք մեզ հետ ստորև նշված համապատասխան հասցեով: Մենք կփորձենք պատասխանել ձեր հարցերին և ձեզ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել տվյալների պաշտպանության վերաբերյալ։

Եթե ​​ձեզ չի բավարարում մեր պատասխանը, և դուք գտնվում եք Եվրոպական Միությունում կամ Միացյալ Թագավորությունում, կարող եք իրավունք ունենալ բողոք ներկայացնել ձեր տեղական վերահսկող մարմնին:

13. Լրացուցիչ տեղեկություններ Կալիֆոռնիայի բնակիչների համար

Կալիֆոռնիայի օրենքով պահանջվում է, որպեսզի մենք բացահայտենք հետևյալ լրացուցիչ տվյալները՝ մեր գաղտնիության քաղաքականության հետ կապված: Եթե ​​դուք Կալիֆոռնիայի բնակիչ եք, բացի սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նշված տվյալների բացահայտման դեպքերի, ձեզ համար կիրառվելու են տվյալների բացահատման հետևյալ կետերը։

  • California Shine the Light (Կալիֆոռնիայի տվյալների բացահայտման մասին օրենք). Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այն անձնական տվյալների կատեգորիաների մասին (եթե այդպիսիք կան), որոնք մենք կիսում ենք երրորդ կողմերի կամ մասնաճյուղերի հետ, որպեսզի այդ կողմերն օգտագործեն դրանք անմիջական մարքեթինգի նպատակով, գրավոր հարցում ուղարկեք մեզ՝ օգտվելով վերոնշյալ «Կոնտակտային տվյալներ» բաժնում ներկայացված տվյալներից։
  • Տվյալների հավաքման մասին ծանուցում. Ստորև աղյուսակում ներկայացված են այն անձնական տվյալների կատեգորիաները, որոնք մենք հավաքում ենք, բացահայտում ենք բիզնես նպատակներով, «վաճառում ենք» և/կամ «կիսում ենք» (ինչպես այս տերմինները սահմանված են Կալիֆոռնիայի օրենսդրությամբ): Նկատի ունեցեք, որ բացի ստորև ներկայացված հասցեատերերի, մենք կարող ենք ցանկացած կատեգորիայում ներառված մեր հավաքած անձնական տվյալները բացահայտել պետական ​​մարմիններին, երբ դա անհրաժեշտ է՝ օրենքի պահանջներին հետևելու կամ անօրինական գործողությունները կանխելու համար: Մենք փողի դիմաց չենք «վաճառում» ձեր անձնական տվյալները: Ինչպես նշվել է Գաղտնիության քաղաքականության մեկ այլ բաժնում, մենք օգտագործում ենք թխուկներ և հետևման նմանատիպ տեխնոլոգիաներ՝ թիրախային գովազդ ցուցադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Գաղտնիության քաղաքականության «Թխուկներ և այլ տեխնոլոգիաներ» բաժինը: Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես ենք մենք օգտագործում անձնական տվյալները, տե՛ս Գաղտնիության քաղաքականության Ինչ տվյալներ ենք հավաքում բաժինը:

 

Անձնական տվյալների կատեգորիա Ստացողի կատեգորիա  
  Տվյալների բացահայտում բիզնես նպատակներով Տվյալների փոխանցում միջհամատեքստային վարքագծային գովազդի համար
Նույնացուցիչներ – դրանք կարող են լինել ձեր իրական անունը, կեղծանունը, փոստային հասցեն, եզակի անձնական նույնացուցիչը, առցանց նույնացուցիչը, էլփոստի հասցեն, հաշվի անունը կամ այլ նմանատիպ նույնացուցիչներ:

Փոխկապակցված և դուստր ընկերություններ

Բիզնես գործընկերներ

Տվյալների վերլուծության մատակարարներ

Ինտերնետ ծառայություններ մատուցողներ

Համատեղ մարքեթինգային գործընկերներ 

Օպերացիոն համակարգեր և հարթակներ

Այլ ծառայություններ մատուցողներ

Վճարային համակարգեր և ֆինանսական հաստատություններ 

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

Սոցիալական ցանցեր

Գովազդային ցանցեր
Կառավարության կողմից տրված նույնականացման համար – դա կարող է լինել սոցիալական ապահովության համարը, վարորդական իրավունքի համարը, նահանգի ​​կողմից տրված նույնականացման համարը կամ անձնագրի համարը:

Ցանցային օպերատորներ (պահանջվում է eKYC)

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

 
Ֆինանսական տվյալներ – դրանց մեջ մտնում են բանկային հաշվեհամարը, կրեդիտային քարտի համարը, դեբետային քարտի համարը և այլ ֆինանսական տեղեկություններ:

Օպերացիոն համակարգեր և հարթակներ

Վճարային համակարգեր և ֆինանսական հաստատություններ 

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

 
Պաշտպանված հատկանիշներ – դրանց մեջ կարող են մտնել տարիքը, սեռը, ռասան, էթնիկ պատկանելությունը, ֆիզիկական կամ մտավոր արատները և այլն։

Ցանցային օպերատորներ (պահանջվում է eKYC)

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

 
Առևտրային տվյալներ – դրանց մեջ կարող են մտնել գնված, ձեռք բերված կամ դիտարկված ապրանքների կամ ծառայությունների տվյալներ, գնման կամ սպառման այլ դեպքեր կամ միտումներ։

Փոխկապակցված և դուստր ընկերություններ

Բիզնես գործընկերներ

Տվյալների վերլուծության մատակարարներ

Ինտերնետ ծառայություններ մատուցողներ

Համատեղ մարքեթինգային գործընկերներ 

Օպերացիոն համակարգեր և հարթակներ

Այլ ծառայություններ մատուցողներ

Վճարային համակարգեր և ֆինանսական հաստատություններ 

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

Սոցիալական ցանցեր

 
Ինտերնետային կամ այլ էլեկտրոնային ցանցերում գործունեության մասին տվյալներ – դրանց մեջ կարող են մտնել զննարկման պատմությունը, որոնման պատմությունը, կայքում, հավելվածում կամ գովազդում անձի գործողությունների մասին տեղեկատվություն: Տվյալների վերլուծության մատակարարներ Գովազդային ցանցեր
Մասնագիտական ​​կամ աշխատանքի հետ կապված տեղեկատվություն

Փոխկապակցված և դուստր ընկերություններ

Բիզնես գործընկերներ

Օպերացիոն համակարգեր և հարթակներ

Այլ ծառայություններ մատուցողներ

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

 
Կրթության մասին ոչ հանրամատչելի տեղեկատվություն (ինչպես սահմանված է Կրթության իրավունքի և անձնական կյանքի պաշտպանության մասին օրենքով)

Փոխկապակցված և դուստր ընկերություններ

Բիզնես գործընկերներ

Օպերացիոն համակարգեր և հարթակներ

Այլ ծառայություններ մատուցողներ

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

 
Անձնական տվյալների լրացուցիչ կատեգորիաներ, որոնք ներկայացված են Կալիֆոռնիա նահանգի Հաճախորդների արձանագրությունների մասին կանոնադրության մեջ (Կալ. քաղ․ կոդեքս § 1798.80(e)) – դրանց մեջ կարող են մտնել ստորագրությունը, ֆիզիկական հատկանիշները կամ նկարագիրը, ապահովագրական պոլիսի համարը:

Ցանցային օպերատորներ (պահանջվում է eKYC)

Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ․ այստեղ կարող են մտնել աուդիտորները և իրավաբանական ընկերությունները

 

 

  • Կալիֆոռնիա նահանգի կողմից սահմանված զգայուն տվյալների բացահայտման քաղաքականությունը. Մենք հավաքում ենք անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները (ինչպես սահմանված է Կալիֆոռնիա նահանգի օրենքով)՝ կենսաչափական տվյալներ, գեոլոկացիա, սոցիալական ապահովության համար կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, հաշվի մուտքանուն, վճարային տվյալներ: Այս տեղեկատվությունը հավաքվում է, որպեսզի մենք կարողանանք մշակել վճարային գործարքները, հետևել օրենքներին, կառավարել մեր բիզնեսը կամ ձեզ ծառայություններ մատուցել: Նկատի ունեցեք, որ մենք չենք օգտագործում նման տեղեկատվությունը այնպիսի նպատակների համար, որոնք նշված չեն Կալիֆոռնիայի Անձնական կյանքի գաղտնիության իրավունքների մասին օրենքի 1798.121 բաժնում:

2024 AIRGSM PTE. LTD.

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Կիսելով ձեր ուղղորդման կոդը ընկերների հետ՝ կարող եք ստանալ USD $3.00 Airmoney: