Samsung Galaxy S22 մոդելն օգտագործող որոշ օգտատերեր հայտնել են իրենց խնդրի մասին, որ չեն կարողանում ջնջել Airalo-ի eSIM-քարտի պրոֆիլն իրենց սարքում, կամ SIM-քարտի կարգավորիչը չի բեռնվում ծրագրային սխալի պատճառով։ Այս խնդիրը կարող է անհարմարություն առաջացնել, բայց մի՛ անհանգստացեք. հասանելի են լուծումներ, որոնք կօգնեն ձեզ կառավարել ձեր eSIM-ները, մինչև Samsung-ը ծրագրային ապահովման թարմացում կթողարկի՝ խնդիրը շտկելու համար։ Հետևեք ծրագրի թարմացումներին։ Եթե առկա է թարմացում, ներբեռնեք և տեղադրեք այն։
- ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
- ՊՏՏԵՔ ՆԵՐՔԵՎ և ՍԵՂՄԵՔ Ծրագրաշարի թարմացում։
- ՍԵՂՄԵՔ Ներբեռնել և տեղադրել։
Հեռացրեք/Ավելացրեք ֆիզիկական SIM-քարտ։ Այս գործողությունը կստիպի SIM-քարտի կարգավորիչին վերաբեռնվել։
- SIM-քարտը հանելու սեղմակը ՄՏՑՐԵՔ անցքի մեջ, որպեսզի սկուտեղը դուրս գա։
- Զգուշորեն ԴՈՒՐՍ ՔԱՇԵՔ սկուտեղը բնիկից։
- Ֆիզիկական SIM-քարտը ԴՐԵՔ սկուտեղի վրա։
- Սկուտեղը նորից ՄՏՑՐԵՔ բնիկի մեջ։
Վերագործարկեք ձեր սարքը։ Սովորական վերագործարկումը կարող է լուծել ցանկացած տեխնիկական խնդիր։
- Միաժամանակ ՍԵՂՄԵՔ և ՊԱՀԵՔ կողքի կոճակը և ձայնի իջեցման կոճակը։
- ՍԵՂՄԵՔ Վերագործարկել։
- Նորից ՍԵՂՄԵՔ Վերագործարկել ընտրանքը։
Նորից դրեք ցանցային կարգավորումները։ Այս գործողությամբ կվերադրվեն ցանցային բոլոր կարգավորումները, այդ թվում՝ Wi-Fi-ը, բջջային ինտերնետը և Bluetooth-ը։
- ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
- ՊՏՏԵՔ ՆԵՐՔԵՎ և ՍԵՂՄԵՔ Ընդհանուր կարգավորում։
- ՍԵՂՄԵՔ Վերադնել։
- ՍԵՂՄԵՔ Վերադնել ցանցային կարգավորումները։
- ՍԵՂՄԵՔ Վերադնել կարգավորումները՝ հաստատելու համար։
Եթե վերոնշյալ գործողությունները կատարելուց հետո Airalo-ի eSIM-քարտի ջնջման խնդիրը շարունակվում է, դիմեք Samsung-ին կամ ձեր օպերատորին, քանի որ խնդիրը կարող է կապված լինել սարքի ծրագրաշարի հետ: Հարցեր ունենալու դեպքում դիմեք մեր աջակցման թիմին․ մենք սիրով ձեզ կօգնենք։