Երբ տեղադրեք eSIM-ը, Airalo հավելվածում կտեսնեք հաստատման հաղորդագրություն, որ ձեր eSIM-ը հաջողությամբ տեղադրվել է։ Այս հաղորդագրությունը հայտնվում է համապատասխան eSIM-ի տեղադրման հրահանգներում:
Այս հոդվածում մենք կպատասխանենք հետևյալ հարցերին.
- Ինչու՞ չեմ կարողանում իմ սարքում գտնել տեղադրված eSIM-ը
- Ինչպե՞ս կարող եմ կանխել տեղադրված eSIM-ի չհայտնաբերումը
- Ի՞նչ կարող եմ անել՝ իմ տեղադրած eSIM-ը հայտնաբերելու համար
Ինչու՞ չեմ կարողանում իմ սարքում գտնել տեղադրված eSIM-ը
Երբեմն ձեզ մոտ կարող են խնդիրներ ծագել՝ ձեր սարքում տեղադրված համապատասխան eSIM-ի հայտնաբերման հետ կապված։ Դա կարող է տեղի ունենալ մի քանի պատճառով․
- Տվյալ eSIM-ը կարող է պիտակ ունենալ, որը ձեր սարքը չի ճանաչում, օրինակ՝ «Անձնական», «Երկրորդական», «Աշխատանք» կամ «Ճամփորդություն»։
- Ձեր սարքում մի քանի eSIM է տեղադրված՝ նույն պիտակով:
- Տվյալ eSIM-ը ջնջվել է ձեր սարքից:
Կախված պատճառից` դուք պետք է հետևեք տարբեր քայլերի՝ ճիշտ eSIM-ը հայտնաբերելու համար։
Ինչպե՞ս կարող եմ կանխել տեղադրված eSIM-ի չհայտնաբերումը
Խորհուրդ ենք տալիս պիտակ դնել eSIM-ին տեղադրման ժամանակ։
- Ընտրեք այնպիսի եզակի անվանում, որը հեշտությամբ կգտնեք, օրինակ՝ այն երկրի կամ տարածաշրջանի անվանումը, որտեղ դուք օգտագործելու եք eSIM-ը (օրինակ՝ «Ֆրանսիա» կամ «Եվրոպա»):
- Որոշ դեպքերում օգտակար է պիտակի անվան մեջ նշել այն երկրի կամ տարածաշրջանի անվանումը, որտեղ տարածվում է eSIM փաթեթը։
- Խորհուրդ ենք տալիս նաև չջնջել eSIM-ը, մինչև լիովին համոզված չլինեք, որ դրա կարիքն այլևս չեք ունենալու։
Ի՞նչ կարող եմ անել՝ իմ տեղադրած eSIM-ը հայտնաբերելու համար
Տեղադրված eSIM-ը գտնելու համար դուք պետք է իմանաք դրա ICCID-ն:
ICCID-ն (ինտեգրված միկրոսխեմայով քարտի նույնացուցիչ) յուրաքանչյուր eSIM-ին հատկացված եզակի նույնացուցիչ է։ Այն բաղկացած է 18-22 թվանշաններից։ Համապատասխան eSIM-ի ICCID-ն գտնելու համար կատարեք հետևյալ քայլերը.
-
Անցեք «Իմ eSIM-ները» բաժինը Airalo հավելվածում:
-
Անցեք համապատասխան eSIM քարտին:
-
eSIM-քարտին նշված կլինեն «ICCID-ն» և համապատասխան համարը:
Կարող եք նաև գտնել և պատճենել ICCID-ն համապատասխան eSIM-ի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ բաժնում։
ICCID-ն գտնելուց հետո դուք պետք է համեմատեք համարը ձեր սարքում տեղադրված eSIM-ների հետ: Նկատի ունեցեք, որ ICCID-ն կարգավորումներում դիտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել համապատասխան eSIM-ը՝ անկախ նրանից, թե ինչ սարք եք օգտագործում։
iOS սարքերի համար՝
Անցեք Կարգավորումներ > Հիմնական > Տեղեկություններ և պտտեք, մինչև տեսնեք նշված ակտիվ SIM-ները:
Samsung սարքերի համար՝
Անցեք Կարգավորումներ > Հեռախոսի/սարքի մասին > Կարգավիճակ/հեռախոսի նույնականացում > Ցանց > SIM քարտ և փնտրեք ICCID-ի մանրամասները:
Pixel սարքերի համար՝
Անցեք Կարգավորումներ > Հեռախոսի մասին > SIM-ի կարգավիճակը և փնտրեք ICCID-ի մանրամասները:
Եթե ձեր սարքում մի քանի eSIM ունեք, դուք պետք է ձեռքով միացնեք յուրաքանչյուրը և կրկնեք քայլերը, մինչև գտնեք համապատասխան ICCID-ով eSIM-ը։
Եթե չեք կարողանում գտնել ձեր որոնած ICCID-ն, հնարավոր է, որ համապատասխան eSIM-ը ջնջվել է ձեր սարքից: Հնարավոր է նաև, որ խնդիրներ են ծագել, որոնք խանգարել են տեղադրմանը։ Ամեն դեպքում, օգնության համար դիմեք մեր աջակցության թիմին։
Եթե ուրիշ հարցեր կամ լրացուցիչ օգնության կարիք ունեք, մեր աջակցության թիմը հասանելի է 24/7 ռեժիմով. մենք միշտ պատրաստ ենք ձեզ օգնել: