Բահադիրը Airalo-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, հաջողակ ձեռներեց, մեկից ավելի նախագծերի հեղինակ։ Իր առաջին ընկերությունը նա հիմնել է 19 տարեկանում, և այդ ժամանակվանից ի վեր երբեք չի դադարել կյանքի կոչել նոր գաղափարներ։ Մինչ Airalo-ում աշխատանքի անցնելը՝ նա աշխատել է ծովային արդյունաբերությունում։ Բահադիրը սիրում է ասել, որ պատահաբար է հայտնվել հեռահաղորդակցության ոլորտում։ Երբ նա ղեկավարում էր նավերի մատակարարման միջազգային ընկերությունը, կապիտանները նրան միշտ խնդրում էին SIM-քարտեր մատակարարել։ Նրա հաջորդ նախագիծը՝ Sim4crew-ն (ծովագնացների համար գլոբալ բջջային վիրտուալ ցանցի օպերատորը), կարողացավ կապ ապահովել 50 000 ծովագնացների համար։ Հեռահաղորդակցության ոլորտում Բահադիրի պատկերացումները նրան բերեցին eSIM-քարտերի բիզնեսի ստեղծման գաղափարին։