Դառնալով Airalo-ի փոխկապակցված գործընկեր՝ դուք հնարավորություն կունենաք որպես ինֆլյուենսեր կամ բովանդակության ստեղծող՝ օգնել առաջ մղելու Airalo ապրանքանիշը և eSIM-քարտերը ձեր հետևորդներին։ Մենք սիրով կզրուցենք ձեզ հետ, կծանոթանանք ձեր ապրանքանիշին և կհամոզվենք, որ համապատասխանում եք մեր գործին՝ անկախ ձեր հետևորդների քանակից, հետաքրքրության ոլորտից կամ օգտագործած հարթակից։
Դուք կարող եք դառնալ Airalo-ի փոխկապակցված գործընկեր, եթե․
- Ճամփորդական և/կամ ճամփորդական տեխնոլոգիաների թեմաներով բլոգ ունեք։
- Հանդիսանում եք բովանդակության հեղինակ, և ձեր հետևորդներին կարող են հետաքրքրել մեր eSIM-ները։
- Ունեք կայք՝ eSIM-քարտերի, տեխնոլոգիայի միտումների վերաբերյալ, կամ որտեղ հնարավոր է կատարել տարբեր ապրանքների և ծառայությունների որոնում և համեմատում։
- Դուք ունեք առցանց բիզնես, և օգտվողներին/հաճախորդներին կարող են հետաքրքրել ճամփորդական լուծումները։
- Համագործակցելով Airalo-ի հետ՝ դուք ձեր հետևորդներին կառաջարկեք eSIM-քարտերի վաճառքով զբաղվող աշխարհի ամենախոշոր ընկերության լավագույն eSIM լուծումները։ Ձեր հետևորդները շնորհակալ կլինեն ձեզ՝ ինտերնետ կապի հետ կապված ծախսերը կրճատելու համար:
- 24/7 ռեժիմով աջակցություն և արդեն պատրաստի բրենդային ռեսուրսներ:
- Գրավիչ միջնորդավճարներ՝ ձեր ընթերցողներին, բաժանորդներին, կայքի այցելուներին կամ հաճախորդներին ուղղորդելու համար, որպեսզի գնեն Airalo-ի eSIM-քարտերը։
Եթե փնտրում եք գործընկերության այլ տարբերակ կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ առաջարկվող տարբերակի մասին, գրեք մեզ [email protected] հասցեով, և մենք ձեզ կպատասխանենք։