Վերջին թարմացումը՝ 2024 թվականի հոկտեմբերի 17
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Պայմաններն ու դրույթները ( “Պայմաններ և դրույթներ” կամ սույն “Պայմանները”) իրենցից ներկայացնում են իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր ձեր (այսուհետ՝ “Հաճախորդ” կամ “դուք”) և AirGSM Holdings, Inc.- ի ու նրա փոխկապակցված ընկերությունների միջև (այսուհետ միասին՝ “Airalo”) և կարգավորում են ձեր կողմից մեր պրոդուկտների, ծառայությունների, բջջային հավելվածի (այսուհետ՝ “Հավելված”), և կայքի (այսուհետ՝ “Կայք” և վերոնշյալի հետ միասին՝ “Ծառայություններ”) օգատգործումը։ Սույն Պայմաններն ու դրույթները կարող եք գտնել https://www.airalo.com կայքում։ Airalo-ն կարող է փոխել սույն պայմանները միայն հստակ ձևակերպված գրավոր համաձայնության դեպքում: Այս բաժնում ներկայացված են անձանց և կազմակերպությունների տարբեր կատեգորիաներ, որոնք օգտվում են Airalo-ի ծառայություններից, հարթակներից և հավելվածներից: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կատեգորիայի հետ գործ ունենք՝ սույն Պայմաններում և դրույթներում ներկայացված իրավունքների, պարտականությունների և պայմանների մեկնաբանման համար:
Սույն փաստաթղթում հանդիպող «Հաճախորդ» տերմինը վերաբերում է Airalo-ի ծառայություններից օգտվող ցանկացած անձի կամ կազմակերպության։ Դրանց մեջ մտնում են վերջնական օգտատերերը, բիզնես օգտատերերը և վերջնական հաճախորդները՝ կախված կիրառման համատեքստից: Այս լայն սահմանումը թույլ է տալիս, որպեսզի մեր Պայմաններում ընդգրկված լինեն մեր ծառայությունների հետ բոլոր փոխազդեցությունները՝ ապահովելով բոլոր ներգրավված կողմերի իրավունքների և պարտականությունների հստակ և համապարփակ պատկերացում:
ՀԱՃԱԽՈՐԴԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ Է, ՈՐ ՍԵՂՄԵԼՈՎ “ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ” ԿՈՃԱԿԸ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ԿՈՃԱԿ՝ ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՎԵԼՎԱԾԸ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ, ՀԱՎԵԼՎԱԾԸ ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ, ՀԱՎԵԼՎԱԾԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ’ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ԿԱՐԴԱՑԵԼ, ՀԱՍԿԱՑԵԼ ԵՒ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՀԵՏԵՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ՝ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԿԱՅՔՈՒՄ, ԹԵ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ: ԵԹԵ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԱՊԱ ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԿԱՄ ՕԳՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: Ծառայության սույն պայմանները ուժի մեջ են մտնում այն օրվանից, երբ Հաճախորդը առաջին անգամ սեղմում է “Ես համաձայն եմ” կոճակը (կամ նմանատիպ կոճակ, կամ նշում է համապատասխան վանդակը) կամ օգտվում է Ծառայություններից կամ մուտք է գործում Ծառայություններ․ որը որ առաջինն է տեղի ունենում: Եթե Հաճախորդն ընդունում է Ծառայության սույն պայմանները կամ համաձայնում է դրանց իր գործատուի կամ այլ իրավաբանական անձի անունից, Հաճախորդը հայտարարում և երաշխավորում է, որ (i) Հաճախորդը լիարժեք իրավական լիազորություն ունի պարտավորեցնել իր գործատուին կամ իրավաբանական անձին հետևել Ծառայության սույն պայմաններին; (ii) Հաճախորդը կարդացել և հասկացել է Ծառայության սույն պայմանները, և (iii) Հաճախորդը համաձայն է Ծառայության սույն պայմաններին այն կողմի անունից, որին ներկայացնում է։ Այդ դեպքում “Հաճախորդը” կարող է հղում կատարել և դիմել Հաճախորդի’ գործատուին կամ տվյալ իրավաբանական անձին:
Ցանկացած անձնական տվյալ, որ Հաճախորդը ներկայացնում է Airalo-ին կամ որը Airalo- ն հավաքում է Հաճախորդի մասին, կարգավորվում է Գաղտնիության քաղաքականությամբ (այսուհետ՝ “Գաղտնիության քաղաքականություն”), որը հասանելի է այստեղ՝ https://www.airalo.com/more-info/privacy-policy: Հաճախորդն ընդունում է, որ օգտվելով Ծառայություններից՝ նա ծանոթացել է Գաղտնիության քաղաքականությանը։ Գաղտնիության քաղաքականությունը ներառված է հղումով Ծառայության սույն պայմանների մեջ, և միասին դրանք կազմելու են և այսուհետ կոչվելու են “Համաձայնագիր:”
ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԵՒ AIRALO-Ի ՄԻՋԵՒ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ։ ԱՅՆ ՈՒՆԻ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՒ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹ (ԲԱԺԻՆ 20): ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵՔ, ՔԱՆԻ ՈՐ ԴԱ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻ’ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐԲԻՏՐԱԺԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԻ’ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՐԱ, ԵԹԵ ԿԻՐԱՌԵԼԻ Է։
2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2.1. ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Airalo- ն eSIM-քարտերի գլոբալ խանութ է, որը միջազգային կապն ավելի մատչելի է դարձնում eSIM տեխնոլոգիայի միջոցով: Airalo- ն առաջարկում է ճանապարհորդներին ինտերնետ, ձայնային և տեքստային հաղորդագրությունների փաթեթներ շատ երկրներում՝ նվազեցնելով ֆիզիկական SIM քարտեր ձեռք բերելու անհրաժեշտությունը: Airalo-ի’ ծառայությունների մեջ մտնում են ինտերնետի, ձայնային, և տեքստային հաղորդագրությունների տարբեր հնարավորություններ ունեցող փաթեթներով eSIM-քարտերի առաջարկներ ամբողջ աշխարհում, որոնք կարելի է ձեռք բերել և օգտագործել անմիջապես ցանկացած eSIM համատեղելի սարքում՝ ապահովելով անխափան կապ։
Հաճախորդը պետք է գրանցվի Airalo- ում և ստեղծի հաշիվ (այսուհետ՝ “Հաշիվ”)՝ Ծառայություններից օգտվելու համար։ Այդ գործընթացի ժամանակ Հաճախորդը պետք է տրամադրի որոշակի տեղեկատվություն, այդ թվում՝ Հաճախորդի’ անունը, լրիվ հասցեն, հեռախոսահամարը և էլփոստի հասցեն: Օգտվելով Ծառայություններից՝ Հաճախորդը համաձայնում է տրամադրել ստույգ, ճշգրիտ, ակտուալ և ամբողջական տեղեկատվություն, ինչպես պահանջում է գրանցման գործընթացը, ինչպես նաև հետևել Հաշվի տեղեկատվությանը և անմիջապես թարմացնել այն, որպեսզի այն միշտ լինի ճշգրիտ, ակտուալ և ամբողջական։ Հաճախորդը Հաճախորդի’ հաշիվի միակ լիազորված օգտատերն է: Հաճախորդը պատասխանատու է Ծառայություններ մուտք գործելու նպատակով Հաճախորդի տրամադրած կամ Airalo-ի կողմից Հաճախորդին տրամադրված ցանկացած մուտքանվան, գաղտնաբառի և Հաշվի համարի գաղտնիության պահպանման համար։ Հաճախորդն է բացառապես և ամբողջովին պատասխանատու բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունենում Հաճախորդի’ գաղտնաբառի կամ Հաշվի հետ, նույնիսկ եթե դա լիազորված չէ Հաճախորդի կողմից։ Airalo-ն չի վերահսկում որևէ օգտատիրոջ’ կողմից Հաշվի օգտագործումը և հստակորեն հրաժարվում է դրանից բխող ցանկացած պատասխանատվությունից: Եթե Հաճախորդը կասկածում է, որ որևէ չարտոնված կողմ կարող է օգտագործել Հաճախորդի’ գաղտնաբառը կամ Հաշիվը, կամ Հաճախորդը կասկածում է, որ անվտանգության հետ կապված ուրիշ խախտում կա, Հաճախորդը համաձայնում է անմիջապես կապ հաստատել Airalo-ի հետ:
Ծառայություններ ստանալու նպատակով գրանցվող անձը հանդիսանում է պայմանագիր կնքող կողմը (“Հաշվի սեփականատերը”)՝ Ծառայության սույն պայմանների համաձայն, և հանդիսանում է այն անձը, ով լիազորված է օգտագործել համապատասխան Հաշիվը, որն Airalo- ն տրամադրում է Հաշվի սեփականատիրոջը՝ Ծառայություններից օգտվելու նպատակով, պայմանով, որ եթե Հաճախորդը գրանցվում է Հաճախորդի’ գործատուի անունից, Հաճախորդի’ գործատուն է հանդիսանում Հաշվի սեփականատերը։ Որպես Հաշվի սեփականատեր՝ Հաճախորդն է բացառապես պատասխանատու Ծառայության սույն պայմաններին հետևելու համար և միայն Հաճախորդն իրավունք ունի օգտվել դրանից բխող բոլոր առավելություններից: Հաճախորդի’ Հաշիվը չի կարող փոխանցվել որևէ այլ անձի կամ հաշվի։ Հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի Airalo-ին Հաճախորդի’ գաղտնաբառի չարտոնված օգտագործման, իրեն նույնականացնելու, Airalo-ի’ անվտանգության կամ Հաճախորդի’ հաշիվի անվտանգության հետ կապված ցանկացած այլ խախտման կամ սպառնալիքի մասին:
2.2. ԳՐԱՆՑՈՒՄ՝ AIRALO-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բոլոր հաճախորդները, այդ թվում՝ վերջնական օգտատերերը, բիզնես օգտատերերը, վերջնական հաճախորդները և աշխատանքի դիմողները, ինչպես սահմանված է Բաժին 1-ում, պետք է ընդունեն Ընդհանուր դրույթներն ու պայմանները՝ Airalo-ի ծառայություններից օգտվելու համար: Գրանցման ժամանակ պետք է տրամադրվեն հետևյալ տվյալները՝
Եթե Airalo-ի ծառայությունները մատուցվում են միջնորդի միջոցով (օրինակ՝ հյուրանոցի կամ տուրիստական գործակալության), միջնորդը կարող է հաճախորդի անունից տրամադրել գրանցման համար անհրաժեշտ տվյալները:
Ծառայությունների փոփոխվող պահանջներին հարմարվելու և օգտատերերի փորձը բարելավելու համար Airalo-ն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում հավաքել լրացուցիչ տեղեկատվություն հաճախորդների բոլոր կատեգորիաներից: Այս լրացուցիչ տվյալների հավաքումը կատարվում է գաղտնիության պահպանմամբ և տվյալների պաշտպանության օրենքներին համապատասխան՝ առանց սույն պայմանները փոխելու անհրաժեշտության: Լրացուցիչ տվյալների հավաքման մասին հաճախորդները կտեղեկացվեն մեր սովորական հաղորդակցման եղանակներով։
2.3. AIRALO-Ի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Airalo-ն ողջամիտ ջանքեր է գործադրում՝ Հաճախորդներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Սակայն Airalo-ն չի կարող երաշխավորել, որ ծառայությունը կլինի անխափան, կտրամադրվի ժամանակին, կլինի անվտանգ կամ առանց սխալների:
2.4. ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Airalo-ի կողմից տրամադրվող սարքից կամ ծառայությունից օգտվելիս Հաճախորդը չի կարող մասնակցել այնպիսի գործողության, որը վիրավորական է, անօրինական կամ խարդախ, խոչընդոտում կամ վնասում է ցանցի աշխատանքին: Եթե հաճախորդը խախտում է 2.4 բաժնում սահմանված իր պարտավորությունները, Airalo-ն կարող է կասեցնել ծառայությունից օգտվելու նրա իրավունքը։ Իրավունքի կասեցման ընթացքում Հաճախորդը շարունակելու է վճարել բոլոր պայմանագրային վճարները կասեցված ծառայությունների համար:
2.5. ՍԱՐՔԻ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Հաճախորդի պարտականությունն է համոզվել, որ իր սարքն աջակցում է eSIM-քարտեր և կողպված չէ օպերատորի կողմից: Սարքի համատեղելիությունը կարող է կախված լինել օպերատորից և ծագման երկրից. Հաճախորդը պետք է ստուգի վճարման ժամանակ ներկայացվող eSIM-քարտեր աջակցող սարքերի ցանկը: Երբ Հաճախորդը նշում է վանդակը՝ հաստատելով, որ իր սարքը eSIM համատեղելի է, դրանից հետո նա պատասխանատվություն է կրում իր տրամադրած տեղեկատվության ճշգրտության համար:
eSIM-քարտերի համատեղելիության ցանկը սպառիչ չէ, այսինքն՝ eSIM տեխնոլոգիան աջակցող նոր թողարկված սարքերը, հնարավոր է, դեռ չեն ավելացվել:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Airalo-ի և Հաճախորդի միջև սպասարկման պայմանագիրն ուժի մեջ է մտնում պատվերի ձևակերպումից հետո Airalo-ի կայքում (https://www.airalo.com, ներառյալ Airalo-ին առնչվող ենթադոմեններում), Airalo հավելվածում, API-ում, գործընկերոջ հարթակում կամ մեկ այլ տեղ, որտեղ Airalo-ի ապրանք է առաջարկվում, որը կարող են հաճախորդները պատվիրել:
eSIM-ն ակտիվացնելը և ակտիվացման կանոններին ծանոթանալը հաճախորդի պարտականությունն է:
Պայմանագիրը դադարեցվում է վերջնական օգտատիրոջ համար, եթե նա չունի ակտիվ ինտերնետ փաթեթ կամ եթե հանել է eSIM-ը թիրախային սարքից: Այնուամենայնիվ, բիզնես օգտատերերի համար պայմանագրի դադարեցումը կախված է բիզնես օգտատիրոջ և Airalo-ի միջև ստորագրված հատուկ պայմանագրի պայմաններից կամ գործընկերոջ հարթակում նրանց ակտիվության կարգավիճակից։ Բիզնես օգտատերերի համար, ովքեր ունեն նման համաձայնագիր կամ ակտիվություն են ցուցաբերում հարթակում, պայմանագիրը մնում է ուժի մեջ, նույնիսկ եթե չկա ակտիվ ինտերնետ փաթեթ կամ eSIM-ը հեռացված է սարքից, ինչը վկայում է Airalo-ի և բիզնես օգտատիրոջ միջև շարունակական համագործակցության ու պարտավորությունների կատարման մասին:
4. ԳԱՆՁՈՒՄՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Վճարումը և ցանկացած այլ ծախսեր պետք է կատարվեն երրորդ կողմի վճարումների մշակման համակարգի միջոցով (այսուհետ՝ “PSP”), ինչպես նշված է Ծառայություններում: Հաճախորդից կարող է պահանջվել գրանցվել PSP-ում, համաձայնել PSP-ի սպասարկման պայմաններին, տրամադրել վճարային տվյալները PSP-ին և անցնել ստուգում՝ PSP-ում հաշիվ ստեղծելու համար (այսուհետ՝ “PSP ծառայությունների համաձայնագիր”): Ընդունելով Ծառայության սույն պայմանները՝ Հաճախորդը հաստատում է, որ ներբեռնել է կամ տպել է PSP ծառայությունների համաձայնագիրը, ծանոթացել է դրան և համաձայնել է դրա պայմաններին։ Նկատի ունեցեք, որ Airalo-ն PSP ծառայությունների համաձայնագրի կողմը չէ, և որ Հաճախորդը, PSP-ն և PSP ծառայությունների համաձայնագրում նշված ցանկացած այլ կողմ հանդիսանում են PSP ծառայությունների համաձայնագրի կողմերը, և որ Airalo-ն PSP ծառայությունների համաձայնագրով որևէ օգտատիրոջ կամ որևէ այլ կողմի նկատմամբ չունի պարտավորություններ կամ չի կրում պատասխանատվություն։
Ծառայություններում ցուցադրվող բոլոր գների ու վճարների մեջ ներառված չեն վաճառքի, ապրանքների և ծառայությունների համար գանձվող դաշնային, մարզային, նահանգային, տեղական կամ պետական կիրառելի հարկերը կամ այլ հարկեր, վճարներ կամ գանձումներ, որոնք այժմ ուժի մեջ են կամ պետք է կիրառվեն հետագայում (այսուհետ՝ “Հարկեր”), եթե այլ բան հստակ նշված չէ։ Կիրառելի Հարկերի համար որպես հիմք ծառայում է այն գումարը, որը նշված է ձեր կողմից մեզ տրամադրված վճարային հաշվում, և կհաշվարկվեն ձեր Հաշվով կատարված գործարքի պահին:
4.1. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Airalo-ն իր ծառայությունների համար առաջարկում է վճարման տարբեր եղանակներ, այդ թվում՝ կրեդիտային/դեբետային քարտ, PayPal, Google Pay, Apple Pay և Alipay:
Վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է ($), կարող են լինել նաև այլ արժույթներ. վճարման արժույթը որոշվում է վճարման պահին:
Կրեդիտային քարտով գործարքները կմշակվեն և կպաշտպանվեն Airalo-ի կողմից հաստատված վճարային ծառայություններ մատուցողների կողմից, օրինակ՝ PayPal-ի (https://paypal.com) և Stripe-ի (https://stripe.com), ինչպես նաև Airalo-ի կողմից ընտրված այլ ծառայություններ մատուցողների կողմից յուրաքանչյուր գործարքի համար:
4.2 Ավտոմատ երկարացումներ վերջնական օգտատերերի համար
Բացի գոյություն ունեցող վճարման տարբերակներից, Airalo-ն առաջարկում է շարունակական հասանելիություն մեր ծառայություններին՝ առանց ձեռքով դրանց երկարացման անհրաժեշտության: Այս մոդելը նախատեսված է վերջնական օգտատերերի համար, ովքեր ցանկանում են անխափան և հարմարավետ սպասարկում:
Ավտոմատ գանձումներ. այս մոդելի դեպքում յուրաքանչյուր վճարման ժամկետի սկզբում ինտերնետի երկարացման վճարն ավտոմատ կերպով գանձվում է վերջնական օգտատիրոջ նախընտրած վճարման եղանակով, երբ օգտատիրոջ ինտերնետի ծավալը որոշակի շեմից իջնում է։
Չեղարկման քաղաքականություն. վերջնական օգտատերերը կարող են ցանկացած պահի չեղարկել ավտոմատ երկարացումը: Չեղարկումն ուժի մեջ կմտնի ընթացիկ վճարման ժամկետի ավարտից հետո՝ թույլ տալով օգտատերերին շարունակել օգտվել ծառայությունից մինչև ժամկետի ավարտը։ Չեղարկելու համար օգտատերերը կարող են փոխել իրենց կարգավորումներն անմիջապես իրենց Airalo հաշվում կամ օգնության համար դիմել մեր աջակցման թիմին։
4.3. Հաշիվ-ապրանքագրերի ներկայացում
Airalo-ն համակարգված մոտեցում է ցուցաբերում բիզնես օգտատերերին հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելիս Airalo-ի կրեդիտների օգտագործման համար, որոնք կիրառվել են գործընկերոջ հարթակի միջոցով՝ eSIM-ներ, համալրման փաթեթներ և Airalo-ի այլ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար: Այս գործընթացի նպատակն է երաշխավորել Airalo-ի և բիզնես օգտատերերի վճարային գործարքների հստակությունն ու հաշվետվողականությունը:
Airalo-ն կարևորում է ժամանակին վճարումների կատարումը՝ առողջ բիզնես հարաբերություններ պահպանելու և ծառայությունների մատուցման անընդհատության համար: Հաշվարկային սխալների և վճարման հետ կապված դժվարությունների դեպքում բիզնես օգտատերերին խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեր աջակցման թիմի հետ՝ փոխադարձ համաձայնեցված լուծում գտնելու համար։
4.4. Կանխավճարային գործարքներ բիզնես օգտատերերի համար
Բիզնես օգտատերերը Airalo հարթակում օգտագործում են վճարման եզակի գործընթաց, որը հիմնված է Airalo-ի կրեդիտների գնման վրա: Այս կրեդիտները հարթակում ծառայում են որպես արժույթ՝ հնարավորություն տալով բիզնես օգտատերերին ձեռք բերել eSIM-ներ և համալրման փաթեթներ՝ իրենց կարիքներին համապատասխան: Բիզնես օգտատերերը կարող են նաև օգտագործել կրեդիտային կամ դեբետային քարտեր՝ գործընկերոջ հարթակում կատարված գնումների համար:
Airalo-ի կրեդիտներ ձեռք բերելու և դրանցից օգտվելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների կամ ձեր բիզնեսի համար վճարման ամենահարմար եղանակներին ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս բիզնես օգտատերերին այցելել Airalo-ի գործընկերոջ հարթակ կամ կապ հաստատել մեր աջակցման թիմի հետ:
4.5. Հետվճարային գործարքներ բիզնես օգտատերերի համար
Հետվճարային վճարումը բիզնես օգտատերերի համար հարմարեցված վճարման ճկուն մոդել է, որն առաջարկում է eSIM-ներ և համալրման փաթեթներ ձեռք բերել՝ նախքան վճարումը կատարելը: Այս մոտեցումն ուղղված է բիզնեսների կարիքների բավարարմանը, որոնք ձգտում են գործնականում ճկուն և արդյունավետ լուծումներ գտնել կապի կառավարման հարցում:
Հետվճարային գործարքները թույլ են տալիս բիզնես օգտատերերին ձեռք բերել eSIM-քարտեր, համալրման փաթեթներ և Airalo-ի այլ պրոդուկտներ և ծառայություններ, որոնց վճարման պարտավորությունը ծագում է ավելի ուշ։ Այս վճարման ձևի մանրամասները՝ ներառյալ վճարման ժամկետը և պայմանները, հստակ նշված են Airalo-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում: Այս եղանակը հնարավորություն է տալիս անմիջապես հասանելիություն ստանալ անհրաժեշտ ծառայություններին՝ միաժամանակ ապահովելով վճարումների ճկունություն:
Առաջարկելով հետվճարային վճարումներ՝ Airalo-ն նպատակ ունի բարձրացնել իր ծառայությունների ճկունությունն ու վստահությունը դրանց նկատմամբ իր բիզնես օգտատերերի շրջանում, որպեսզի նրանք կարողանան առաջնահերթությունը տալ իրենց օպերատիվ պահանջներին՝ կառավարելով վճարումներն այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն իրենց ֆինանսական հնարավորություններին:
5. ԱՌԱՔՈՒՄ
Վերջնական օգտատերերը կտեսնեն գնված eSIM-ը Airalo կայքի (https://www.airalo.com) և/«Իմ eSIM-ները» ներդիրում կամ Airalo հավելվածում: Գնումից հետո Հաճախորդը կստանա հաստատման նամակ: eSIM-ի տեղադրման ամբողջ ինֆորմացիան հասանելի կլինի միայն օգտատիրոջ Airalo հաշվում:
Բիզնես օգտատերերի eSIM-ները կցուցադրվեն Գործընկերոջ հարթակում՝ հեշտացնելով eSIM-ների և համալրման փաթեթների կառավարումն ու տեղակայումը, որոնք հարմարեցված են բիզնեսի եզակի պահանջներին:
Airalo-ն հասկանում է, որ հաճախորդներն ունեն տարբեր կարիքներ և առաջարկում է իր ապրանքներն ու ծառայությունները տարբեր եղանակներով՝ կախված ընտրված ինտեգրումից և կոնկրետ ապրանքներից ու ծառայություններից:
6. ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ / ՉԵՂԱՐԿՄԱՆ / ՓՈՓՈԽՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հաճախորդն իրավունք ունի պահանջելու փոխհատուցում կամ eSIM-քարտի փոխարինում, եթե Հաճախորդը Airalo-ի սխալի կամ բացթողման պատճառով չի կարողանում օգտվել Ծառայություններից: Փոխհատուցման հայցը պետք է ներկայացվի գնման օրվան հաջորդող երեսուն (30) օրվա ընթացքում՝ պայմանով, որ Airalo-ն գումարի վերադարձի պարտավորություն չի ստանձնում, եթե ի վիճակի է լուծել Ծառայություններից օգտվելու հետ կապված Հաճախորդի’ խնդիրը՝ դրա մասին Airalo-ին ծանուցելուց հետո 10 օրվա ընթացքում: Հաճախորդը համաձայնում է համագործակցել Airalo-ի’ հետ՝ այդպիսի խնդիրների լուծման համար, և ընդունում է, որ Airalo-ն պարտավոր չէ գումարի վերադարձ կատարել, եթե Հաճախորդը դա չի անում կամ հրաժարվում է դա անելուց: Պարզաբանում․ Airalo-ի կողմից տրամադրված յուրաքանչյուր ինտերնետ փաթեթ ունի իր վավերականության ժամկետը, և մնացած ինտերնետի ծավալի համար գումարի վերադարձ չի առաջարկվի, երբ փաթեթի վավերականության ժամկետը լրանա:
Անկախ վերը նշվածից, կիրառվում են հետևյալ պայմանները՝
Փոխհատուցում պահանջելու համար կապ հաստատեք Airalo-ի'-ի աջակցության թիմի հետ հավելվածի կամ կայքի չաթով։ Նկատի ունեցեք, որ վերոնշյալ գործընթացի համար կկիրառվեն Airalo-ի’ փոխհատուցման կանոնները:
Կախված խնդրի բնույթից՝ հաճախորդներից կպահանջվի տրամադրել լրացուցիչ տեղեկություններ՝ գումարի վերադարձի իրենց հայցը հիմնավորելու համար, օրինակ՝ սարքի կարգավորումների էկրանի պատկերները՝ տեխնիկական խնդիրների դեպքում, կամ հիմնավորումներ, թե ինչու է հաշիվ-ապրանքագրում նշված գումարը սխալ, և եթե հնարավոր է, նշվի՝ որքան փոխհատուցում է հաճախորդն ակնկալում, որ իրավունք ունի ստանալ և այլն: Հաճախորդները կարող են գումարի վերադարձ պահանջել իրենց նշած վճարման սկզբնական եղանակով կամ Airmoney-ի տեսքով՝ իրենց հաշվին: Կախված բանկից՝ գումարի վերադարձի հաստատումից և կատարումից հետո կարող է մինչև երեսուն (30) աշխատանքային օր տևել՝ մինչև գործարքը կներկայացվի քաղվածքում։
Վերջնական հաճախորդները, ովքեր գնել են Airalo-ի ծառայությունները վերավաճառողից, իրավունք չունեն գումարի վերադարձ ստանալ անմիջապես Airalo-ից: Այդ օգտատերերը պետք է կապ հաստատեն Airalo-ի բիզնես օգտատիրոջ հետ՝ գումարի վերադարձի հայց ներկայացնելու համար։ Airalo-ն ձգտում է բավարարել իր հաճախորդների պահանջները, սակայն մեր անմիջական վաճառքի եղանակներից դուրս կատարված գործարքների դեպքում պետք է առաջնորդվի մեր վերավաճառող գործընկերների կանոններով:
Airalo-ի բիզնես օգտատերերի կողմից անմիջապես Airalo-ին կատարված վճարումների վերադարձը կարող է կատարվել Airalo-ի կրեդիտների տեսքով կամ վերադարձի չեկով: Դա առաջարկում է գումարի վերադարձի կառավարման ճկուն այլընտրանք, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտագործել այդ կրեդիտները կամ վերադարձի չեկը՝ Airalo-ի հարթակում հետագայում գնումներ կատարելու կամ ծառայություններից օգտվելու համար:
7. ԹՎԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ (AIRMONEY ԵՎ ԿՐԵԴԻՏՆԵՐ)
Airmoney-ն և կրեդիտները թվային արժույթներ են, որոնք մեր հաճախորդները կարող են օգտագործել՝ eSIM-քարտեր և հարակից ծառայություններ գնելու համար, որոնք հասանելի են Airalo-ի հարթակներում:
7.1. Airmoney
7.2. Airalo-ի կրեդիտներ
Այս բաժնում ներկայացված է Airalo-ի թվային արժույթների (Airmoney՝ նախատեսված վերջնական օգտատերերի և Airalo-ի կրեդիտներ՝ նախատեսված բիզնես օգտատերերի համար) օգտագործման մեխանիզմներն ու քաղաքականությունը։ Այս քաղաքականությամբ սահմանվում են Airalo-ի էկոհամակարգում դրանց օգտագործման կանոնները, առավելություններն ու սահմանափակումները։
8. eSIM-Ի ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ
Airalo-ն իրականացնում է eSIM-ների վերամշակման գործընթաց՝ ծառայության օպտիմալ սպասարկումն ապահովելու համար: eSIM-ը գնելուց հետո հաճախորդները պետք է ակտիվացնեն eSIM-ը որոշակի ժամանակահատվածում, ինչպես նշված է գնման ժամանակ տրամադրված ակտիվացման հրահանգներում: Օգտատիրոջ պարտականությունն է ակտիվացնել գնված eSIM-ը նշված ժամկետում: Այս ժամկետում eSIM-ը չակտիվացնելու դեպքում դրա գործողության ժամկետը կարող է սպառվել, և eSIM-ը դառնալ այլևս ոչ պիտանի։
Ժամկետը լրանալուց հետո eSIM-ը չի կարող նորից ակտիվացվել, և օգտատերը պետք է նոր գնում կատարի, եթե ցանկանում է ձեռք բերել աշխատող eSIM: Օգտատերերին խորհուրդ է տրվում կարդալ և հետևել տրամադրված ակտիվացման հրահանգներին՝ eSIM-ի անխափան ակտիվացման գործընթացն ապահովելու համար:
9. ԳՆԵՐ ԵՎ ՊՐՈՄՈ-ԱԿՑԻԱՆԵՐ
Գինն այն արժեքն է, որով առաջարկվում են eSIM փաթեթները և հարակից ծառայությունները հաճախորդներին Airalo-ի կողմից։ Airalo-ն կարող է պրոմո-ակցիաներ առաջարկել իր eSIM փաթեթների համար սահմանափակ ժամանակով: Այս պրոմո-ակցիաների համար գործում են հատուկ պայմաններ։ Պրոմո-ակցիայի տևողությունը, իրավունակության չափանիշները և դրա հետ կապված պայմանները հստակորեն կհաղորդվեն պրոմո-ակցիայի գործողության ընթացքում։ Պրոմո-ակցիայի ավարտից հետո կգործեն սովորական գները, եթե այլ բան նախատեսված չէ: Airalo-ն իրեն իրավունք է վերապահում փոփոխել կամ դադարեցնել պրոմո-ակցիան, ինչպես նաև դրան առնչվող պայմաններն ու դրույթները իր հայեցողությամբ, առանց նախնական ծանուցման: Օգտատերերը, ովքեր ցանկանում են լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալ պրոմո-ակցիայի վերաբերյալ, կարող են կապ հաստատել Airalo-ի' աջակցման թիմի հետ հավելվածի կամ կայքի չաթով։
Վերջնական օգտատերերի համար. մեր կայքում նշված գները կիրառելի են վերջնական օգտատերերի համար: Խորհուրդ ենք տալիս վերջնական օգտատերերին հաճախակի այցելել մեր կայք՝ գների և պրոմո-ակցիաների վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվության համար:
Բիզնես օգտատերերի համար. բիզնես օգտատերերը կարող են գտնել իրենց կարիքներին համապատասխան գների մասին ինֆորմացիան առանձին հարթակներում և պրոդուկտներում։ Այս մոտեցումն ապահովում է, որպեսզի բիզնես օգտատերերը ստանան համապատասխան ինֆորմացիան և ընտրեն այն գնային ռազմավարությունը, որը լավագույնս համապատասխանում է իրենց բիզնեսի գործառնական պահանջներին և մասշտաբին: Լրացուցիչ մանրամասների համար կամ հարցեր ունենալու դեպքում բիզնես օգտատերերը կարող են կապ հաստատել նաև մեր աջակցման թիմի հետ:
Մեր գնային և պրոմո-ակցիայի հետ կապված ռազմավարությունները մշակվում են՝ մեր օգտատերերին առավելագույնս օգտակար լինելու համար՝ ապահովելով մեր կողմից մատուցվող ծառայությունների անընդհատությունն ու որակը: Գների և պրոմո-ակցիաների վերաբերյալ վերջին նորությունների համար վերջնական օգտատերերը պետք է այցելեն մեր կայք, մինչդեռ բիզնես օգտատերերը հղվում են Airalo-ին պատկանող հարթակներ, որոնք նախատեսված են իրենց համար, կամ կարող են դիմել մեր աջակցման թիմին:
Հաճախորդներին գրավելու համար Airalo-ն անցկացնում է տարբեր պրոմո-ակցիաներ, այդ թվում՝ «Բարի գալուստ Airalo» անվճար eSIM ծրագիրը, որով իրավունակ Վերջնական օգտատերերին տրամադրում է անվճար eSIM-քարտեր հետևյալ պայմաններով՝
10. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՏԵՂՈՐՈՇՈՒՄ
Airalo-ն կարող է հավաքել և մշակել օգտատերերի աշխարհագրական դիրքի մասին տվյալները, այդ թվում՝ GPS կոորդինատները, IP հասցեն, Wi-Fi հասենելիության կետերը և բջջային աշտարակի մանրամասները՝ ըստ գտնվելու վայրի ծառայություններ առաջարկելու և օգտատերերի փորձը բարելավելու նպատակով: Օգտվելով Airalo-ի ծառայություններից՝ օգտատերերը համաձայնում են այս տեսակի հետևմանը։ Սա նաև նպատակ ունի տվյալ վայրին հարմար ծառայություններ մատուցել, ծառայությունների որակը բարելավել և դրանք անհատականացնել: Տեղակայման մասին տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմի մատակարարներին, որոնք պարտավոր են մշակել տվյալները՝ գաղտնիության մասին օրենքներին համապատասխան: Օգտատերերը կարող են վերահսկել տեղորոշման ծառայությունները սարքի կարգավորումներով, սակայն կարող են որոշ գործառույթների հետ կապված սահմանափակումներ ունենալ: Airalo-ն տվյալների անվտանգության պահպանման միջոցներ է կիրառում, պահպանում է տվյալները սահմանված ժամանակահատվածում և հետևում է տվյալների պաշտպանության գործող օրենքներին: Այս բաժնի տեղեկատվությունը կարող է թարմացվել՝ ներառելով փոփոխությունները, և օգտատերերը կարող են կապ հաստատել Airalo-ի Հաճախորդների աջակցման ծառայության հետ՝ տեղորոշման հետ կապված հարցերի կամ մտահոգությունների դեպքում:
11. ՏԵՂԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ
Ցանկացած երկրում Airalo-ի ծառայություններից օգտվելիս դուք համաձայնում եք հետևել գործող տեղական բոլոր օրենքներին և կանոնակարգերին, այդ թվում՝ շարժական սարքերի գրանցման և հեռահաղորդակցության ծառայությունների օգտագործման հետ կապված պահանջներին։ Եթե պահանջվում է տեղական օրենքով, Airalo-ն կարող է ձեր անունից անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու համար այդ կանոնակարգերին հետևումը:
Ընդունելով սույն Պայմաններն ու դրույթները՝ դուք համաձայնում եք Airalo-իlo' կողմից ձեր անձնական տվյալների օգտագործմանն այդ նպատակների համար՝ համաձայն տվյալների պաշտպանության տեղական օրենքների։
11.1 Կոլումբիա
12. ՀԱՎԱՍՏԻՔՆԵՐ ԵՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
Հաճախորդը հավաստիացնում և երաշխավորում է, որ. (i) Հաճախորդը 18 տարեկան է կամ ավելի բարձր տարիքի է կամ առնվազն լրացել է օրենքով պահանջվող տարիքը այն իրավասության տարածքում, որտեղ Հաճախորդը բնակվում է, երբ նա կարող է կնքել պարտավորեցնող պայմանագրեր, և (ii) Հաճախորդն ունի իրավունք, լիազորություն և կարողություն՝ կնքելու սույն Համաձայնագիրը և հետևելու սույն Համաձայնագրի պայմաններին և դրույթներին, և որ Հաճախորդը կհետևի դրանց: Եթե Հաճախորդը կնքում է սույն Համաձայնագիրը ընկերության կամ այլ կազմակերպության անունից, Հաճախորդը հավաստիացնում և երաշխավորում է, որ Հաճախորդն իրավասու է գործելու այդ կազմակերպության անունից և կարող է պարտավորեցնել տվյալ կազմակերպությանը հետևելու սույն Համաձայնագրի պայմաններին:
Հաճախորդը նաև հավաստիացնում և երաշխավորում է, որ (i) Հաճախորդը կարդացել, հասկացել և համաձայն է հետևել Ծառայության սույն պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը՝ Ծառայություններին հասանելիություն ստանալու և դրանցից օգտվելու համար, և (ii) Ծառայություններ մուտք գործելիս կամ դրանցից օգտվելիս Հաճախորդը պետք է գործի գործող տեղական, նահանգային կամ դաշնային օրենքի կամ սովորույթի համաձայն և բարեխղճորեն։
Հաճախորդը համաձայնում է չզբաղվել հետևյալ արգելված գործողություններից որևէ մեկով, այդ թվում՝ (i) Ծառայությունների որևէ մասի պատճենում, տարածում կամ բացահայտում ցանկացած միջոցով, բացի նրանից, ինչ թույլատրվում է Ծառայությունների կողմից և Ծառայության սույն պայմաններով, (ii) ցանկացած ավտոմատացված համակարգի օգտագործում (բացի Ծառայությունների ֆունկցիաներից), այդ թվում՝ “ռոբոտներ,” “սարդեր,” “օֆլայն ընթերցիչներ ,” և այլն, Ծառայություններ մուտք գործելու համար, (iii) սպամ, շղթայական նամակներ կամ էլփոստով այլ անցանկալի հաղորդագրությունների ուղարկում կամ ֆիշինգ, ֆարմինգ կամ այլ խարդախություններ, (iv) փորձել միջամտել, վտանգել համակարգի ամբողջականությունը կամ անվտանգությունը կամ վերծանել Ծառայությունները վարող սերվերներին տվյալների փոխանցումները կամ այնտեղից փոխանցումները, (v) խախտել միջազգային, դաշնային, նահանգային կամ պետական կանոնները, օրենքները կամ տեղական կանոնակարգերը (vi) ցանկացած անօրինական նպատակներ իրականացնել կամ այլոց դրդել կատարել կամ մասնակցել անօրինական գործողությունների, (vii) Ծառայությունների միջոցով վերբեռնել անվավեր տվյալներ, վիրուսներ կամ այլ վնասակար ծրագրեր, (viii) խախտել կամ ոտնահարել Airalo-ի’ կամ ուրիշների մտավոր սեփականության իրավունքները, (ix) որպես ուրիշ անձ ներկայանալ կամ սխալ ներկայացնել Հաճախորդի’ կապը անձի կամ ընկերության հետ, խարդախություն կատարել, թաքցնել կամ փորձել թաքցնել Հաճախորդի’ ինքնությունը, (x) անհանգստացնել, վիրավորել, վնասել, չարաշահել, զրպարտել, հետապնդել, սպառնալ, վախեցնել կամ այլ կերպ ոտնահարել Ծառայություններից օգտվող ցանկացած օգտատիրոջ կամ այցելուի կամ Airalo-ի անձնակազմի անդամի օրինական իրավունքները (օրինակ՝ տվյալների գաղտնիության և հրապարակման իրավունքը), (xi) միջամտություն կամ որևէ գործողություն, որը կարող է սպառնալ Ծառայությունների ճիշտ աշխատանքին և անվտանգությանը, (xii) վիրուսների կամ ցանկացած այլ տեսակի վնասակար կոդերի վերբեռնում կամ փոխանցում, (xiii) վերծանել, ապակոմպիլացնել ապամոնտաժել, վերլուծել Ծառայությունների մատուցման համար օգտագործվող ծրագրերից կամ ալգորիթմներից որևէ մեկը, (xiv) շրջանցել անվտանգության ֆունկցիաները կամ միջոցները, որոնք Airalo- ն կարող է օգտագործել՝ Ծառայությունների հասանելիությունը թույլ չտալու կամ սահմանափակելու համար, այդ թվում՝ այն ֆունկցիաները, որոնք կանխում կամ սահմանափակում են ցանկացած բովանդակության օգտագործումը կամ պատճենումը կամ սահմանափակում են Ծառայությունների կամ դրանց բովանդակության օգտագործումը, (xv) փորձել մուտք գործել չարտոնված հաշիվներ կամ հավաքել ուրիշների անձնական տվյալները կամ հետևել դրանց, (xvi) օգտագործել Ծառայություններն այնպիսի նպատակով կամ ձևով, որը խախտում է երրորդ կողմի իրավունքները, (xvii) խրախուսել կամ թույլ տալ որևէ այլ անձի անել վերոնշյալ արաքներից որևէ մեկը։
Սույնով Հաճախորդը երաշխավորում և հավաստիացնում է, որ բացի ստորև ներկայացված նպատակներից, որը նա ամբողջությամբ բացահայտել է Airalo-ին, Հաճախորդը չունի այլ դրդապատճառ կամ շահ օգտագործելու Ծառայությունները, որի մասին Airalo-ն կարող է ողջամտորեն ցանկանալ իմանալ, մասնավորապես, եթե Հաճախորդն օգտագործում է կամ մտադիր է օգտագործել Ծառայությունները ցանկացած լրագրողական, հետաքննական կամ անօրինական նպատակներով: Սույնով Հաճախորդը երաշխավորում և հավաստիացնում է, որ Հաճախորդը անմիջապես գրավոր կերպով կհաղորդի Airalo-ին ցանկացած այդպիսի դրդապատճառի կամ շահի մասին, անկախ նրանից՝ դա եղել է մինչև գրանցումը, թե ծագել է Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելու ժամանակ:’
Տեղադրելով Հավելվածը՝ Հաճախորդը համաձայնում է Հավելվածի տեղադրմանը և Ծառայությունների միջոցով տեղի ունեցող դրա թարմացումներին։ Հավելվածը (ներառյալ ցանկացած թարմացումները) կարող է (i) Հաճախորդի’ սարքն ավտոմատ կերպով միացնել Airalo-ի’ սերվերներին՝ հավելվածի ֆունկցիաները տրամադրելու և օգտագործման ցուցանիշները գրանցելու համար, (ii) ազդել Հաճախորդի’ սարքում հավելվածին առնչվող կարգավորումների կամ պահպանված տվյալների վրա և (iii) հավաքել անձնական տվյալներ, այդ թվում՝ գտնվելու վայրի մասին, ինչպես նշված է Airalo-ի’ գաղտնիության քաղաքականության մեջ։ Հաճախորդը ցանկացած պահի կարող է հեռացնել Հավելվածը:
13. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄ
Եթե Հաճախորդի և Airalo-ի միջև այլ բան գրավոր համաձայնեցված չէ, Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել Ծառայության սույն պայմանները որևէ պատճառով կամ առանց պատճառի: Հաճախորդը կարող է ցանկացած պահի չեղարկել և ջնջել իր հաշիվը՝ դրա համար օգտագործելով Ծառայությունների ֆունկցիաները (եթե կիրառելի է և հասանելի) կամ գրավոր ծանուցելով այդ մասին մեր աջակցության ծառայությանը: Չեղարկումից հետո Հաճախորդն այլևս հասանելիություն չի ունենա իր հաշվին, պրոֆիլին կամ այլ տեղեկատվության Ծառայությունների միջոցով: Ծառայության սույն պայմանների դրույթները (դրանց մեջ մտնում են այն դրույթները, որոնք վերաբերում են երաշխիքներից հրաժարվելուն, պատասխանատվության սահմանափակումներին և հատուցմանը), որոնք իրենց նշանակությամբ պետք է ուժի մեջ մնան Ծառայության դադարեցումից հետո, ուժի մեջ են մնում Ծառայության սույն պայմանների դադարեցումից և Հաճախորդի’ կողմից Ծառայություններից օգտվելու կամ բաժանորդագրության դադարեցումից հետո և կշարունակեն ուժի մեջ մնալ անորոշ ժամանակով:
Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ ցանկացած պատճառով մերժել Ծառայությունները տրամադրել որևէ մեկին: Airalo-ն կարող է դադարեցնել կամ սահմանափակել Հաճախորդի’ կողմից Ծառայություններից օգտվելու իրավունքը այն դեպքում, երբ գտնում կամ կարծում է, որ Հաճախորդը խախտել է սույն Համաձայնագրի որևէ դրույթ՝ Հաճախորդին այդ մասին գրավոր կամ էլփոստով ծանուցում ուղարկելով: Ծառայության դադարեցումը կամ սահմանափակումը ուժի մեջ է մտնում ծանուցումն ուղարկելուց անմիջապես հետո: Եթե Airalo-ն դադարեցնում կամ սահմանափակում է Հաճախորդի՝’ Ծառայություններից օգտվելու իրավունքը սույն բաժնի համաձայն, Հաճախորդին արգելվում է գրանցել և ստեղծել նոր հաշիվ իր անունով, կեղծ կամ ուրիշ անունով կամ որևէ երրորդ կողմի անունով, նույնիսկ եթե Հաճախորդը հանդես է գալ երրորդ կողմի անունից:
Նույնիսկ այն բանից հետո, երբ Ծառայություններից օգտվելու Հաճախորդի’ իրավունքը դադարեցվում կամ սահմանափակվում է, սույն Համաձայնագիրը պահպանում է իրավական ուժը Հաճախորդի նկատմամբ։ Airalo-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան իրավական գործողություններ, այդ թվում՝ արբիտրաժային գործընթաց սկսել՝ Ծառայության սույն պայմանների 20-րդ բաժնի համաձայն։
Airalo-ն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ փոփոխել կամ դադարեցնել ամբողջ Ծառայությունները կամ դրանց միա մասը ժամանակավորապես կամ ընդմիշտ: Airalo-ն պատասխանատվություն չի կրում Հաճախորդի առջև ամբողջ Ծառայությունների կամ դրանց մի մասի փոփոխության կամ դադարեցման համար: Airalo-ն իրավունք ունի թույլ չտալ որևէ մեկին գրանցվելու որպես օգտատեր, եթե Airalo-ն կարծում է, որ տվյալ անձը կարող է վտանգ ներկայացնել Ծառայությունների անվտանգությանը և ամբողջականությանը, կամ եթե Airalo-ն’ կարծում է, որ դա անհրաժեշտ է բիզնեսի հետ կապված այլ խնդիրների լուծման համար։
Հաճախորդի’ հաշվի գործողության դադարեցումից կամ չեղարկումից հետո մենք մեզ իրավունք ենք վերապահում ջնջել Հաճախորդի’ բոլոր տվյալները սովորական կարգով։ Հաճախորդի տվյալները չեն կարող վերականգնվել, երբ Հաճախորդի հաշվի գործողությունը դադարեցվի կամ այն չեղարկվի:
14. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՅՔԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐ
Ծառայությունները կարող են պարունակել հղումներ (օրինակ՝ հիպերհղումներ) դեպի երրորդ կողմի կայքեր: Այդ հղումները չեն ենթադրում, որ Airalo-ն հավանություն է տալիս այդ կայքերին, դրանց բովանդակությանը կամ օպերատորներին կամ կապված է դրանց հետ։ Այդ հղումները (ներառյալ արտաքին կայքերը, որոնք ինտեգրված են Ծառայություններին, ինչպես նաև դրանց հետ կապված ցանկացած ցուցադրվող գովազդ) տրամադրվում են բացառապես որպես տեղեկատվական ծառայություն՝ ձեր գիտության և հարմարության համար: Airalo-ն չի վերահսկում նման կայքերը և պատասխանատվություն չի կրում դրանց (i) առկայության կամ ճշգրտության, կամ (ii) դրանց բովանդակության, գովազդի, ապրանքների կամ ծառայությունների համար: Հաճախորդի պարտականությունն է գնահատել այլ կայքերից ստացված տեղեկատվության բովանդակությունը և օգտակարությունը: Հաճախորդն ընդունում և համաձայնում է, որ Airalo-ն չի մասնակցում երրորդ կողմի կայքերի ստեղծմանը կամ զարգացմանը և հրաժարվում է որևէ պատասխանատվությունից երրորդ կողմի կայքերի համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերի օգտագործման հետևանքով ծագած կամ դրանց հետ կապված պահանջների համար։ Բացի այդ, Հաճախորդն ընդունում և համաձայնում է, որ Airalo-ն պարտավորություն չունի վերահսկելու, վերանայելու կամ հեռացնելու երրորդ կողմի կայքերի հղումները, սակայն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ սահմանափակել կամ հեռացնել երրորդ կողմի կայքերի հղումները Ծառայություններում։
Երրորդ կողմերի կողմից վերահսկվող, նրանց պատկանող կամ նրանց կողմից շահագործվող ցանկացած կայքի օգտագործումը կարգավորվում է օգտագործման պայմաններով և այդ կայքերի գաղտնիության քաղաքականությամբ։ Հաճախորդը մուտք է գործում երրորդ կողմի նման կայքեր իր սեփական ռիսկով: Airalo-ն հրաժարվում է ցանկացած պատասխանատվությունից, որը բխում է Հաճախորդի կողմից հղումով կայքերի կամ այլ նյութերի օգտագործումից և/կամ դիտումից, որոնք կարող են հայտնվել Ծառայություններում: Հաճախորդը սույնով համաձայնում է Airalo-ին զերծ պահել ցանկացած պատասխանատվությունից, որը կարող է ծագել Ծառայություններում հայտնված հղումների օգտագործումից:
Որպես Ծառայությունների ֆունկցիայի մաս՝ Հաճախորդը կարող է կապել իր հաշիվը առցանց հաշիվների հետ, որոնք Հաճախորդը կարող է ունենալ երրորդ կողմի ծառայություններ մատուցողների հետ, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը կամ երրորդ կողմի ծառայություններ մատուցողները (այսուհետ՝ “ Երրորդ կողմի հաշիվ”) կա՛մ՝ (i) Ծառայությունների միջոցով տրամադրելով երրորդ կողմի հաշվի մուտքի Հաճախորդի տվյալները, կա՛մ (ii) Airalo-ին թույլ տալով մուտք գործել Երրորդ կողմի Հաճախորդի հաշիվ, ինչպես թույլատրվում է գործող պայմաններով, որոնք կարգավորում են Հաճախորդի կողմից Երրորդ կողմի հաշվի օգտագործումը: Հաճախորդը հայտարարում է, որ իրավունք ունի Airalo-ին հայտնել Երրորդ կողմի իր հաշիվ մուտք գործելու տվյալները և/կամ Airalo-ին տրամադրել հասանելիություն Երրորդ կողմի իր հաշիվ (մասնավորապես՝ այստեղ նկարագրված նպատակների համար)՝ առանց Հաճախորդի կողմից պայմանների և դրույթների խախտման, որոնք կարգավորում են Հաճախորդի կողմից Երրորդ կողմի հաշվի օգտագործումը, և առանց Airalo-ի կողմից որևէ վճար վճարելու պարտավորության կամ Airalo-ին ենթարկելու օգտագործման սահմանափակումների, որոնք կիրառվում են երրորդ կողմի ծառայություններ մատուցողների կողմից: Airalo-ին թույլ տալով մուտք գործել Երրորդ կողմի ցանկացած հաշիվ՝ Հաճախորդը հասկանում է, որ (1) Airalo-ն կարող է մուտք գործել, հասանելի դարձնել և պահել (եթե կիրառելի է) ցանկացած բովանդակություն, որը Հաճախորդը տրամադրել և պահել է երրորդ կողմի Հաճախորդի հաշվում (այսուհետ՝ “SNS բովանդակություն”), որպեսզի այն հասանելի լինի Ծառայություններում և դրանց միջոցով Հաճախորդի հաշվից, այդ թվում՝ ընկերների ցանկը, և (2) Airalo-ն կարող է ներկայացնել և ստանալ լրացուցիչ տեղեկատվություն երրորդ կողմի Հաճախորդի հաշվից այն չափով, որքանով Հաճախորդն այդ մասին ծանուցվում է, երբ կապում է իր հաշիվը Երրորդ կողմի հաշվի հետ: Կախված Հաճախորդի ընտրած Երրորդ կողմի հաշվից և հաշվի առնելով գաղտնիության կարգավորումները, որոնք Հաճախորդը սահմանել է Երրորդ կողմի հաշվի համար, ինքնությունը նույնականացնող տեղեկատվությունը, որը Հաճախորդը հրապարակում է Երրորդ կողմի իր հաշվում, կարող է հասանելի լինել Հաճախորդի հաշվում և դրա միջոցով Ծառայություններում։ Նկատի ունեցեք, որ եթե Երրորդ կողմի հաշիվը կամ դրա հետ կապված ծառայությունն անհասանելի է դառնում կամ Airalo-ի հասանելիությունը Երրորդ կողմի հաշվին դադարեցվում է Երրորդ կողմի ծառայություններ մատուցողի կողմից, ապա SNS բովանդակությունը կարող է այլևս հասանելի չլինել Ծառայություններում և դրանց միջոցով: Հաճախորդը ցանկացած ժամանակ հնարավորություն ունի ապաակտիվացնել կապը Ծառայություններում Հաճախորդի հաշվի և Երրորդ կողմի իր հաշվի միջև, ինչպես նշված է ստորև: ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵՔ, ՈՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ(ԵՐՈՎ)։ Airalo-ն ջանք չի գործադրում ստուգելու որևէ SNS բովանդակություն որևէ նպատակով, այդ թվում՝ դրա ճշտության, օրինականության կամ խախտումների հայտնաբերման համար, և Airalo-ն պատասխանատվություն չի կրում որևէ SNS բովանդակության համար:
15. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Ամբողջ տեքստը, գրաֆիկան, խմբագրված բովանդակությունը, տվյալները, ֆորմատավորումը, աղյուսակները, դիզայնը, HTML-ը, արտաքին տեսքը, լուսանկարները, երաժշտությունը, ձայները, պատկերները, ծրագրակազմը, տեսանյութերը, ձևավորումները, ապրանքանիշերը, լոգոները, տառատեսակները և այլ բովանդակություն (միասին՝ “Հեղինակային նյութ”), որ օգտվողները տեսնում կամ կարդում են Ծառայությունների միջոցով, պատկանում է Airalo-ին: Հեղինակային նյութը պաշտպանված է բոլոր ձևերով, միջոցներով և տեխնոլոգիաներով, որոնք հայտնի են այժմ կամ մշակվելու են հետագայում: Airalo-ին է պատկանում ամբողջ Հեղինակային նյութը, ինչպես նաև Սեփական նյութի համակարգումը, ընտրությունը, դասավորությունը և բարելավումը որպես հավաքական աշխատանք՝ համաձայն Միացյալ Նահանգների հեղինակային իրավունքի մասին փոփոխված օրենքի: Հեղինակային նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքը, արտոնագրերը և սեփականության իրավունքները կարգավորող ներքին և միջազգային օրենքներով: Հաճախորդը չի կարող պատճենել, ներբեռնել, օգտագործել, ձևափոխել, վերակարգաբերել կամ փոխանցել ոչ մի բան Ծառայություններից՝ առանց Airalo-ի նախնական գրավոր համաձայնության:
Հեղինակային նյութի ցանկացած օգտագործում, բացառությամբ սույնով թույլատրվածի, արգելվում է առանց Airalo-ի նախօրոք թույլտվության:
Airalo-ի սպասարկման նշանները և ապրանքային նշանները, այդ թվում՝ Airalo-ն և Airalo-ի լոգոները Airalo-ին պատկանող սպասարկման նշաններ են: Ծառայությունների միջոցով ցուցադրվող ցանկացած այլ ապրանքային նշան, սպասարկման նշան, տարբերանշան և/կամ ապրանքային անվանում հանդիսանում են իրենց համապատասխան սեփականատերերի սեփականությունը։ Հաճախորդը չի կարող պատճենել կամ օգտագործել այս նշաններից, տարբերանշաններից կամ ապրանքային անվանումներից որևէ մեկը՝ առանց սեփականատիրոջ նախօրոք գրավոր համաձայնության:
Բացի այդ, Հաճախորդը կարող է որոշել կամ Airalo-ն կարող է Հաճախորդին առաջարկել ներկայացնել Ծառայությունների վերաբերյալ մեկնաբանություններ, գաղափարներ կամ կարծիքներ, այդ թվում, թե ինչպես բարելավել Airalo-ի ծառայությունները կամ Airalo-ի պրոդուկտները (այսուհետ՝ “Արձագանք”): Ներկայացնելով Արձագանք՝ Հաճախորդը համաձայնում է, որ դրա համար իրեն չեն վճարելու, դա անում է կամավոր և դա չի հանգեցնի իր նկատմամբ որևէ սահմանափակումների, և Airalo-ն ոչ մի հավատարմագրային կամ այլ պարտավորություն չի կրում դրա համար, և որ Airalo-ն կարող է ազատորեն օգտագործել Արձագանքը՝ առանց Հաճախորդին որևէ լրացուցիչ փոխհատուցու տալու, և/կամ բացահայտել Արձագանքը ոչ գաղտնի հիմունքներով կամ ցանկացած մեկին։ Հաճախորդը նաև ընդունում է, որ ընդունելով իր ներկայացրած Արձագանքը, Airalo-ն չի հրաժարվում բացի Հաճախորդից Airalo-ի աշխատակիցների կողմից կամ այլ աղբյուրներից ստացված նմանատիպ կամ դրան հետ կապված Արձագանքից օգտվելու իրավունքից։ Հաճախորդն ընդունում է, որ բոլոր էլ. նամակները և այլ նամակագրություններ, որոնք Հաճախորդը ներկայացնում է մեզ, դառնում են Airalo-ի միակ և բացառիկ սեփականությունը:
Սույն դրույթների և պայմանների համաձայն՝ Հաճախորդին սույնով տրվում է Ծառայություններին հասանելի լինելու և դրանցից օգտվելու սահմանափակ, ոչ բացառիկ, չփոխանցվող, չեղարկման ենթակա լիցենզիա: Airalo-ն ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել այս լիցենզիայի գործողությունը ցանկացած պատճառով կամ առանց պատճառի: Ծառայությունները և բոլոր նյութերը, որոնք պարունակվում են այնտեղ կամ փոխանցվել են այնտեղ, այդ թվում՝ ծրագրակազմը, պատկերները, տեքստը, գրաֆիկան, նկարազարդումները, լոգոները, արտոնագրերը, ապրանքային նշանները, սպասարկման նշանները, Ծառայությունների կողմից ստեղծված հաշվետվությունները և հեղինակային իրավունքները (այսուհետ՝ “Airalo-ի բովանդակություն”) և դրանց հետ կապված մտավոր սեփականության բոլոր իրավունքները (ինչպես սահմանված է ստորև) Airalo-ի կամ, եթե կիրառելի է, նրա արտոնագրողների բացառիկ սեփականությունն են: Բացառությամբ այն դեպքերի, որոնք ներկայացված են սույն հոդվածում, սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող դիտարկվել որպես մտավոր սեփականության որևէ իրավունքի թույլտվություն, և Հաճախորդը համաձայնում է չվաճառել, չլիցենզավորել, վարձով չտալ, չփոփոխել, հրապարակայնորեն չտարածել, հրապարակայնորեն չփոխանցել, հրապարակայնորեն չցուցադրել, հրապարակայնորեն չկատարել, հրապարակել, հարմարեցնել, խմբագրել կամ ստեղծել ածանցյալ աշխատանքներ Ծառայություններում հասանելի ցանկացած նյութերից կամ բովանդակությունից: Airalo-ի բովանդակության կամ Ծառայությունների նյութերի օգտագործումը ցանկացած նպատակով, որը թույլատրված չէ սույն Համաձայնագրով, խստիվ արգելվում է: Սույն Համաձայնագրի նպատակների համար “Մտավոր սեփականության իրավունք” նշանակում է բոլոր արտոնագրային իրավունքները, հեղինակային իրավունքը, ինտեգրալ սխեմայի տոպոլոգիայի նկատմամբ իրավունքը, բարոյական իրավունքները, տեղեկատվության հրապարակման իրավունքը, ապրանքային նշանի, ֆիրմային ոճի և սպասարկման նշանների նկատմամբ իրավունքները, բարի կամքը, առևտրային գաղտնիքի հետ կապված իրավունքները և մտավոր սեփականության այլ իրավունքներ, որոնք գոյություն ունեն ներկայումս կամ կարող են գոյություն ունենալ հետագայում, ինչպես նաև բոլոր դիմումները և գրանցումները, թարմացումները և երկարացումները՝ համաձայն տվյալ պետության, երկրի, տարածաշրջանի կամ այլ իրավասության օրենքների:
Հաճախորդի կողմից Ծառայությունների և սույնով տրված համապատասխան լիցենզիաների օգտագործումը նաև ենթադրում է Հաճախորդի կողմից տարբեր կիրառելի ուղեցույցներին և վերջնական օգտատիրոջ համար նախատեսված Հավելվածի օգտագործման հրահանգներին խստորեն հետևումը։ Airalo-ն ցանկացած պահի կարող է փոփոխել այդ ուղեցույցներն իր հայեցողությամբ: Airalo-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել Հաճախորդի հաշվի գործողությունը և Ծառայությունների հասանելիությունը, եթե որոշի, որ Հաճախորդը խախտել է կիրառելի ուղեցույցի հրահանգները:
16. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Airalo-ն հարգում է ուրիշների մտավոր սեփականությունը և նույնն ակնկալում է օգտատերերից։ Եթե Հաճախորդը կարծում է, որ Ծառայություններում կամ դրանց հետ կապված որևէ նյութ խախտում է Հաճախորդի հեղինակային իրավունքը կամ այլ մտավոր սեփականության իրավունք, տեղեկացրեք այդ մասին Airalo-ի հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող գործակալին [email protected] հասցեով։
17. ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաճախորդն ընդունում է, որ Գաղտնի տեղեկատվությունը (ինչպես սահմանված է ստորև) Airalo-ի արժեքավոր, հատուկ և եզակի ակտիվն է և համաձայնում է, որ չի բացահայտի, փոխանցի, օգտագործի (կամ փորձի դրդել ուրիշներին բացահայտել, փոխանցել կամ օգտագործել) որևէ Գաղտնի տեղեկատվություն որևէ նպատակով՝ բացի Ծառայությունները օգտագործելուց՝ Ծառայությունների սույն պայմանների համաձայն: Անհրաժեշտության դեպքում Հաճախորդը կարող է բացահայտել Գաղտնի տեղեկատվությունը Հաճախորդի լիազորված աշխատակիցներին և գործակալներին, պայմանով, որ նրանք նույնպես պարտավոր են պահպանել Գաղտնի տեղեկատվության գաղտնիությունը: Հաճախորդը պետք է անհապաղ գրավոր տեղեկացնի Airalo-ին ցանկացած հանգամանքի մասին, որը ենթադրում է Գաղտնի տեղեկատվության չարտոնված բացահայտում, փոխանցում կամ օգտագործում: Հաճախորդը պետք է իր ջանքերը ներդնի՝ Գաղտնի տեղեկատվությունը չթույլատրված բացահայտումից, փոխանցումից կամ օգտագործումից պաշտպանելու համար: Հաճախորդը պետք է վերադարձնի գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութերի բոլոր բնօրինակները և պատճենները Airalo-ին՝ ցանկացած պատճառով սույն Համաձայնագրի դադարեցումից հետո:
“Գաղտնի տեղեկատվություն” նշանակում է Airalo-ի ցանկացած և բոլոր առևտրային գաղտնիքները, գաղտնի և ծառայողական տեղեկատվությունը, ինչպես նաև Airalo-ի բոլոր այլ տեղեկություններն ու տվյալները, որոնք ընդհանուր առմամբ հայտնի չեն հանրությանը կամ այլ երրորդ կողմերին, որոնց օգտագործումը կամ բացահայտումը կարող է տնտեսապես կամ այլ կերպ շահավետ լինել։ Գաղտնի տեղեկատվության մեջ մտնում են տեխնիկական տեղեկատվություն, նոու-հաուներ, հետազոտություններ, պրոդուկտի նախագծեր, պրոդուկտներ, ծառայություններ, հաճախորդներ, շուկաներ, ծրագրային ապահովում, մշակումներ, գյուտեր, գործընթացներ, բանաձևեր, տեխնոլոգիաներ, նախագծեր, գծագրեր, ճարտարապետական նախագծեր, սարքավորումների կարգաբերումների մասին տեղեկատվություն, Airalo-ի կամ Airalo-ի բիզնեսի հետ կապված մարքեթինգային, ֆինանսական, ռազմավարական և այլ հեղինակային և գաղտնի տեղեկատվություն, ներառյալ Airalo-ի անձնակազմի, օգտատերերի կամ գործընկերների մասին տեղեկությունները կամ այլ բիզնես տեղեկատվություն, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն բացահայտվել են գրավոր կամ բանավոր ձևով, սևագրերի կամ դիտարկման արդյունքում։
18. ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ “«ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՆ»” ՀԻՄՈՒՆՔՈՎ՝ ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊՐՈԴՈՒԿՏԻ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ, ԻՆՉ-ՈՐ ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐ։ AIRALO-Ն ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԻՔՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՃՇՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՅՔԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ (I) ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, (II) ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԾԱԳԵԼ ԵՆ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ (III) AIRALO-Ի ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍԵՐՎԵՐՆԵՐ ԵՎ/ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ՊԱՀՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ/ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՈՒՏՔԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵՎ (IV) AIRALO-Ի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
AIRALO-Ն, ՆՐԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԿԱՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՓԱՍՏԱՑԻ, ԿՈՂՄՆԱԿԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԿՈՆԿՐԵՏ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵԿԱՄՏԻ ԿՈՐՍՏԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ, ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՓԱՆՄԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ, AIRALO-ՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԱԽՈՂՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՈՂ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ), ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, ՆՈՒՅԻՍԿ ԵԹԵ ՆԱ ԾԱՆՈՒՑՎԵԼ Է ՎՆԱՍ ԿՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ՈՐՈՇ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԿՈՂՄՆԱԿԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՒՍՏԻ ՎԵՐԱՆՇՅԱԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԿԻՐԱՌՎԵԼ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ:
ԵԹԵ, ՉՆԱՅԱԾ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՇՎՈՒՄ Է, ՈՐ AIRALO-Ն, ՆՐԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԿԱՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ, ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ԾԱԳԱԾ, ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ (I) ՄԻՆՉԵՎ ՀԱՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ AIRALO-ԻՆ ՎԵՑ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ, ԿԱՄ (II) ՀԱՐՅՈՒՐ ԴՈԼԱՐԸ ($100)՝ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓՈՎ։
19. ՀԱՏՈՒՑՈՒՄ
Հաճախորդը սույնով համաձայնում է փոխհատուցել, պաշտպանել և անվնաս պահել Airalo-ին, նրա պաշտոնատար անձանց, տնօրեններին, աշխատակիցներին, գործակալներին, փաստաբաններին, ապահովագրողներին, իրավահաջորդներին (այսուհետ՝ “Պարտավորություններից ազատված կողմեր”) բոլոր Պարտավորություններից, որոնք ծագում են (i) Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելու կամ դրանցից չկարողանալու օգտվելու արդյունքում, կամ (ii) Հաճախորդի կողմից սույն Համաձայնագրի խախտման արդյունքում, (iii) Հաճախորդի կողմից որևէ օրենքի կամ որևէ օգտատիրոջ կամ երրորդ կողմի իրավունքների խախտման արդյունքում, և (iv) Հաճախորդի կողմից ներկայացված ցանկացած բովանդակության կամ Հաճախորդի հաշվից Ծառայությունների օգտագործման պատճառով, այդ թվում, եթե այդ բովանդակությունը կարող է. ոտնահարել երրորդ կողմի մտավոր իրավունքները կամ այլ կերպ լինել անօրինական։ Հաճախորդը նաև համաձայնում է փոխհատուցել Պարտավորություններից ազատված կողմերին ցանկացած պարտավորությունների համար, որոնք ծագում են Հաճախորդի կողմից ծրագրային ռոբոտների, վնասակար ծրագրերի կամ տվյալների հավաքման և արտահանման գործիքների կամ այլ գործողությունների կամ Հաճախորդի կողմից իրականացված ցանկացած այլ գործողությունների արդյունքում, որոնք չհիմնավորված բեռ են դնում Airalo-ի ենթակառուցվածքի վրա։ Airalo-ն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ իր հաշվին ստանձնել Հաճախորդի կողմից փոխհատուցման ենթակա հայցի պաշտպանությունը և հսկողությունը։ Հաճախորդը ոչ մի դեպքում չի լուծում որևէ պահանջ կամ հարց՝ առանց Airalo-ի նախօրոք գրավոր համաձայնության:
20. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ – ԱՐԲԻՏՐԱԺ & ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԱՅՍ ԲԱԺԻՆԸ — ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԵՎ AIRALO-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ։ ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԵՎ AIRALO-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ։
Հաճախորդը համաձայնում է, որ վեճի կամ պահանջի դեպքում, որը ծագում է կամ կապված է Հաճախորդի կողմից Ծառայությունների օգտագործման հետ, Հաճախորդը կապ կհաստատի Airalo-ի հետ՝ [email protected] հասցեով, և Հաճախորդը և Airalo-ն կփորձեն բարեխղճորեն հարցին գրավոր լուծում տալ՝ անմիջական բանակցությունների միջոցով։ Հաճախորդը համաձայնում է, որ եթե հարցը չլուծվի ծանուցումից հետո 30 օրվա ընթացքում (ուղարկված վավեր փոստով կամ անձնական առաքմամբ), այդ հարցը կհամարվի «Վեճ», ինչպես սահմանված է ստորև: Բացառությամբ ստորև “Արբիտրաժային վարույթ” բաժնում ներկայացված դատական կամ այլ արդարացի վճիռ հայցելու իրավունքից, եթե Հաճախորդը ներկայացնում է արբիտրաժային որևէ հայց կամ վարչական կամ դատական որևէ գործողություն՝ առանց միջնորդության միջոցով փորձելով խնդիրը լուծել առաջին հերթին, Հաճախորդը համաձայնում է, որ իրավունք չի ունենա դատական ծախսերի փոխհատուցում ստանալու, նույնիսկ եթե Հաճախորդը կարող էր այդ իրավունքն ունենալ հակառակ դեպքում։
Արբիտրաժային վարույթ Հաճախորդը և Airalo-ն համաձայնում են, որ ցանկացած վեճ, պահանջ կամ անհամաձայնություն, որը բխում է սույն Համաձայնագրից կամ կապված է դրա կամ Հաճախորդի կողմից Ծառայությունների օգտագործման հետ (միասին՝ “Վեճեր”) պետք է լուծվեն արբիտրաժային վարույթով, բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ կողմ իրեն իրավունք է վերապահում փնտրելու դատական կամ այլ իրավական պաշտպանություն համապատասխան իրավասության դատարանում՝ կանխելու կողմերից որևէ մեկի հեղինակային իրավունքների, ապրանքային նշանների, առևտրային գաղտնիքների, արտոնագրերի կամ մտավոր սեփականության այլ իրավունքների փաստացի կամ հավանական խախտումը կամ յուրացումը։ Սա նշանակում է, որ Հաճախորդը և Airalo-ն երկուսն էլ համաձայնում են հրաժարվել երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն անցկացնելու իրենց իրավունքից։ Անկախ վերը նշվածից, Հաճախորդը կարող է հայց ներկայացնել Airalo-ի դեմ “փոքր հայցերի” դատարանում արբիտրաժի փոխարեն, բայց միայն այն դեպքում, եթե հայցը համապատասխանում է փոքր հայցերի դատարանում քննվելու կանոններին և ներկայացվում է անհատապես, այլ ոչ թե որպես կոլեկտիվ կամ ներկայացուցչական հայց, և միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն մնում է փոքր հայցերի դատարանի իրավասության ներքո և դիտարկվում է բացառապես որպես անհատական հայց:
Կոլեկտիվ հայցերից հրաժարում։ Հաճախորդը և Airalo-ն համաձայն են, որ Վեճերի լուծման ցանկացած վարույթ կիրականացվի անհատական հիմունքներով, այլ ոչ թե որպես կոլեկտիվ կամ ներկայացուցչական հայց: Սա նշանակում է, որ Հաճախորդը և Airalo-ն համաձայնում են հրաժարվել ցանկացած կոլեկտիվ հայցի վարույթում որպես հայցվոր կամ կոլեկտիվ հայցի մասնակից մասնակցելու իրավունքից: Բացի այդ, եթե Հաճախորդը և Airalo-ն այլ բան չեն համաձայնվում գրավոր ձևով, ցանկացած Վեճում արբիտրը չի կարող համախմբել մեկից ավելի անձանց հայցերը և չի կարող լսել որևէ կոլեկտիվ հայց:
Արբիտրաժի կառավարում և կանոններ։ Արբիտրաժը կառավարվելու է Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի (այսուհետ՝ “AAA”) կողմից՝ համաձայն Սպառողների վեճերի լուծման Կոմերցիոն արբիտրաժի կանոնների և Լրացուցիչ ընթացակարգերի (այսուհետ՝ “AAA կանոններ”), որոնք այդ պահին ուժի մեջ կլինեն, բացառությամբ “Վեճերի լուծման’ բաժնում կատարված փոփոխությունների: (AAA կանոնները կարելի է գտնել http://www.adr.org կայքում կամ զանգահարելով AAA՝ 1-800-778-7879 հեռախոսահամարով):
Արբիտրաժային գործընթաց։ Այն կողմը, որը ցանկանում է նախաձեռնել արբիտրաժային գործընթաց, պետք է մյուս կողմին ներկայացնի արբիտրաժի անցկացման վերաբերյալ գրավոր Պահանջ, ինչպես սահմանված է AAA-ի կանոններում: Արբիտրը պետք է լինի կա՛մ պաշտոնաթող դատավոր, կա՛մ Կալիֆոռնիա նահանգում արտոնագրված փաստաբան և պետք է ընտրվի կողմերի կողմից AAA-ի համապատասխան փորձ ունեցող արբիտրների ցանկից: Եթե կողմերը չեն կարողանում պայմանավորվել արբիտրի հարցում՝ արբիտրաժի անցկացման վերաբերյալ պահանջը ներկայացնելուց հետո յոթ օրվա ընթացքում, AAA-ն կնշանակի արբիտրին՝ AAA-ի կանոնների համաձայն։
Արբիտրաժի վայրը և ընթացակարգը։ Եթե Հաճախորդը և Airalo-ն այլ բան չեն պայմանավորվում, արբիտրաժի վայրը կլինի Սան Ֆրանցիսկոն, Կալիֆոռնիա: Եթե Հաճախորդի պահանջը չի գերազանցում $10 000 ԱՄՆ դոլարը, արբիտրաժը կանցկացվի բացառապես այն փաստաթղթերի հիման վրա, որոնք հաճախորդը և Airalo-ն տրամադրում են արբիտրին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը չի պահանջում լսումներ, և արբիտրը չի որոշում, որ լսումներն անհրաժեշտ են: Եթե Հաճախորդի պահանջը գերազանցում է $10 000 ԱՄՆ դոլարը, Հաճախորդի լսումների իրավունքը որոշվում է AAA-ի կանոններով: Համաձայն AAA-ի կանոնների՝ արբիտրը պետք է իր հայեցողությամբ կարգադրի կողմերին կատարել տեղեկատվության ողջամիտ փոխանակում՝ ելնելով արբիտրաժի արագացված բնույթից։ Լսումները կարող են անցկացվել հեռախոսով կամ տեսակոնֆերանսի միջոցով, եթե կողմերը այդ մասին խնդրեն և համաձայն լինեն։
Արբիտրի որոշումը և գործող օրենքը: Արբիտրը պետք է կիրառի Կալիֆոռնիա նահանգի օրենքը՝ համաձայն Դաշնային արբիտրաժային օրենքի և հայցի վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոնադրության, և հարգի օրենքով ճանաչված արտոնությունների վերաբերյալ ցանկացած պահանջ: Արբիտրը պետք է որոշում կայացնի AAA-ի կանոններով սահմանված ժամկետում: Արբիտրաժի հետ կապված վճիռը կարող է ընդունվել դրա իրավասություն ունեցող ցանկացած դատարանում: Արբիտրի կողմից սահմանված վնասների փոխհատուցումը պետք է համահունչ լինի վերոնշյալ “Պատասխանատվությունից հրաժարում և պատասխանատվության սահմանափակում” բաժնի պայմաններին։ Արբիտրը կարող է հաստատող կամ արգելող վճիռ կայացնել հօգուտ հայցվորի միայն այն դեպքում, երբ պետք է կայացնի վճիռ հայցվորի անհատական հայցի հիման վրա։
21. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔ
Բացառությամբ 20-րդ բաժնում սահմանված կամ գրավոր կերպով հստակորեն սահմանված դեպքերի, սույն Համաձայնագիրը և Հաճախորդի կողմից Ծառայությունների օգտագործումը պետք է կարգավորվեն և մեկնաբանվեն Դելավեր նահանգի օրենքներով՝ առանց հաշվի առնելու օրենքի սկզբունքների ընտրությունը: Օրենքի այս դրույթի ընտրությունը նախատեսված է բացառապես սահմանելու համար Դելավեր նահանգի օրենքների կիրառումը սույն Համաձայնագրի մեկնաբանման համար:
22. ՉԿԱ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱ ԱՇԽԱՏԱՆՔ
Սույն Համաձայնագրով չեն սահմանվում գործակալության, գործընկերության, համատեղ ձեռնարկության, գործատու-աշխատող, ֆրենչայզեր-ֆրենչայզի աշխատանքային հարաբերությունները։
23. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Պայմանների բնօրինակ անգլերեն տարբերակը կարող է թարգմանված լինել այլ լեզուներով: Սույն Պայմանների թարգմանված տարբերակը միայն լեզվական տարբերակ է, և Մասնակիցները չեն կարող դրա հիման վրա իրավունքներ ունենալ։ Սույն Պայմանների և դրույթների բովանդակության կամ մեկնաբանման հետ կապված վեճի դեպքում, կամ անգլերեն տարբերակի և սույն Պայմանների ցանկացած այլ լեզվով տարբերակի միջև որևէ հակասության, երկիմաստության կամ անհամապատասխանության դեպքում անգլերեն տարբերակը կգերակայի և կհամարվի վերջնական և պարտադիր։ Դատական գործընթացներում պետք է անգլերեն տարբերակը կիրառվի։ Եթե սույն Պայմաններից որևէ մեկն այս պահին կամ հետագայում անվավեր է դառնում, չի կիրառվում կամ պարտադիր չի համարվում, մնացած բոլոր Պայմանները Հաճախորդի համար շարունակում են պարտադիր մնալ։ Այդ դեպքում նման անվավեր դրույթն այնուամենայնիվ պետք է կիրառվի գործող օրենքով թույլատրված առավելագույն չափով, և յուրաքանչյուր մասնակից պետք է առնվազն համաձայնի ընդունել անվավեր, հայցային ուժ չունեցող կամ ոչ պարտադիր դրույթի նման ազդեցությունը՝ հաշվի առնելով սույն Պայմանների բովանդակությունը և նպատակը։
Հաճախորդը չի կարող հանձնել կամ փոխանցել սույն Համաձայնագիրը՝ առանց Airalo-ի կողմից նախօրոք գրավոր հաստատման: Airalo-ն կարող է հանձնել կամ փոխանցել սույն Համաձայնագիրը առանց Հաճախորդի համաձայնության հետևյալ կողմերին՝ (1) մայր կամ դուստր ընկերություններին, (2) ակտիվներ ձեռքբերողին կամ (3) ցանկացած այլ իրավահաջորդի կամ իրավասու կողմի։ Սույն բաժնի դրույթների խախտմամբ ցանկացած փոխանցում առոչինչ է: Սույն Համաձայնագիրը գործում է ի շահ Airalo-ի, նրա իրավահաջորդների և իրավասու կողմի:
24. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Airalo-ն իրեն իրավունք է վերապահում իր բացարձակ հայեցողությամբ փոխել, փոփոխել, ավելացնել, լրացնել, կասեցնել, դադարեցնել կամ հեռացնել սույն Համաձայնագրի պայմանները (ներառյալ Ծառայության սույն պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը) և վերանայել, բարելավել, փոխել կամ ժամանակավորապես կամ ընդմիշտ դադարեցնել Ծառայությունները կամ ցանկացած բովանդակություն կամ տեղեկատվություն, որ հասանելի է Ծառայությունների միջոցով ցանկացած ժամանակ՝ նախապես կամ առանց նախապես ծանուցման և առանց Հաճախորդին փոխհատուցելու որևէ պարտավորության: Airalo-ն բոլոր ջանքերը կգործադրի՝ Հաճախորդին էլփոստով ծանուցելու համար կարևոր փոփոխությունների մասին, սակայն պատասխանատվություն չի կրում դա չկատարելու համար: Եթե սույն Համաձայնագրի հետագա փոփոխություններն անընդունելի են Հաճախորդի համար կամ հանգեցնում են նրան, որ Հաճախորդը խախտում է Համաձայնագրի պայմանները, Հաճախորդը պետք է դադարեցնի Ծառայություններից օգտվել և անմիջապես հրաժարվի դրանցից: Հաճախորդի կողմից Ծառայությունների օգտագործման շարունակումը սույն Համաձայնագրում կատարված ցանկացած փոփոխությունից հետո նշանակում է Հաճախորդի կողմից նման փոփոխության ամբողջովին և վերջնական ընդունում: Airalo-ն կարող է նաև սահմանափակումներ մտցնել որոշ ֆունկցիաների համար կամ սահմանափակել Հաճախորդի հասանելիությունը Ծառայություններից մի քանիսին կամ բոլորին՝ առանց ծանուցման կամ դրա համար պատասխանատվություն կրելու:
25. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՉԿԱՆ
Սույն Համաձայնագրի դրույթներից ոչ մեկը չի կարող կիրառվել սույն Համաձայնագրի կողմ չհանդիսացող որևէ անձի կողմից:
26. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Հաճախորդը համաձայնում է ստանալ համաձայնագրեր, ծանուցումներ, տեղեկատվություն և այլ հաղորդագրություններ (միասին՝ “Ծանուցումներ”), որոնք վերաբերում են սույն Համաձայնագրին, էլփոստով կամ այս կայքում Ծանուցումների տեսքով։ Հաճախորդն ընդունում է, որ Airalo-ի կողմից Հաճախորդին էլեկտրոնային եղանակով ուղարկված բոլոր Ծանուցումները համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, որոնց համաձայն՝ նման ծանուցումները պետք է կատարվեն գրավոր: Բացառությամբ սույն Համաձայնագրով նախատեսված դեպքերի, սույն Համաձայնագրի համաձայն՝ բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր և կհամարվեն պատշաճ կերպով ստացված, եթե դրանք ուղարկվել են անձամբ կամ վավերացված կամ գրանցված փոստով և ունեն փոստային անդորրագիր, երբ դրանց ստացումը հաստատվում է էլեկտրոնային եղանակով, եթե ուղարկվում են ֆաքսով կամ էլփոստով կամ դրանք առաքելուց հետո հաջորդ օրը, եթե հաջորդ օրվա առաքման ծառայությամբ են ուղարկվում։
27. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Եթե Հաճախորդը հարցեր ունի Ծառայությունների սույն պայմանների կամ Ծառայությունների հետ կապված, պետք է կապ հաստատի մեզ հետ էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով, կամ փոստով՝ հետևյալ հասցեով՝ AIRGSM PTE․ LTD. 6 Raffles Blvd, #03-308 Justco Marina Square, Singapore 039594։
Կիսելով ձեր ուղղորդման կոդը ընկերների հետ՝ կարող եք ստանալ USD $3.00 Airmoney: