Որպես Airalo-ի API գործընկեր՝ դուք հասանլիություն կունենաք մեր ապրանքանիշի և պրոդուկտի ռեսուրսներին և կկարողանաք վաճառել Airalo-ի eSIM-քարտերը ձեր կայքում։ Կարգավորման գործընթացը պարզ է, և դուք կարճ ժամանակում կանցնեք գործի։
Դուք կարող եք աշխատել որպես API գործընկեր, եթե․
- Ունեք կայք կամ հավելված, որն առաջարկում է տուրիստական կամ ճամփորդական ուղևորություններ և դրանց հետ կապված օժանդակ լուծումներ (առցանց տուրիստական գործակալություն, ավիաընկերություն, հյուրանոց, վերգետնյա տրանսպորտային ծառայություններ մատուցող, ճանապարհորդական օժանդակ ծառայություններ մատուցող և այլն)։
- Դուք ունեք էլեկտրոնային առևտրի հարթակ, որտեղ հաճախորդներին առաջարկում եք ինտերնետ կապի պրոդուկտներ։
- Դուք կարող եք վաճառել eSIM պլանները ձեր կայքում կամ հավելվածում՝ օգտագործելով հեշտ օգտագործման հնարավորություններով API-ներ և առաջարկել ձեր հաճախորդներին ինտերնետ կապի լավագույն լուծումները ճամփորդությունների ժամանակ։
- Airalo-ի հետ համագործակցելով՝ դուք օգտվողներին կարող եք առաջարկել լավագույն eSIM լուծումները, որոնք մշակվել են eSIM-քարտերի վաճառքով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերության կողմից։
- 24/7 ռեժիմով աջակցություն և արդեն պատրաստի բրենդային ռեսուրսներ:
- Հեշտ ինտեգրման հնարավորություններով API (հավելվածի ծրագրավորման ինտերֆեյս) գործընկերների համար:
Փնտրում եք մեզ հետ համագործակցության ա՞յլ տարբերակներ: Հարցե՞ր ունեք Airalo Partners-ի վերաբերյալ: Մենք ուրախ կլինեք քննարկել այս հարցերը ձեզ հետ․ կապ հաստատեք մեր թիմի հետ, և մենք սիրով կպատասխանենք ձեզ։