eSIM-ն իրենից ներկայացնում է «ներկառուցված SIM-քարտ»։ Կարելի է նույնիսկ ասել, որ այն վիրտուալ SIM-քարտ է։ Քանի որ այն ներկառուցված է անմիջապես սարքի մեջ, այլևս կարիք չկա ձեռքով փոխել քարտերը՝ ինտերնետ պլանները փոխելու համար։ Դուք պարզապես պետք է ներբեռնեք ինտերնետ պլանները Airalo հավելվածից, տեղադրեք և անմիջապես օգտագործեք դրանք:
eSIM-ն ունի նույն հնարավորությունները, ինչ սովորական SIM-քարտը։ Դրանով դուք կարող եք՝
- Օգտագործել բջջային ցանցը՝ տեղական ինտերնետի համար
- Օգտագործել բջջային կապը՝ զանգերի և SMS-ների համար
- Դիտել, սկանավորել, պահել, որոնել, ակտիվացնել և ներբեռնել տվյալներ ձեր սարքում
- Պահել համարը հեռախոսագիծը փոխելիս
- Այլևս չանհանգստանալ ռոումինգի վճարների մասին
- Ակտիվացնել eSIM պլանը թվային եղանակով՝ չիպ տեղադրելու փոխարեն
- Այցելել Airalo հավելված՝ ինտերնետ պլանը տեղական, տարածաշրջանային կամ միջազգային պլանի փոխելու համար
- Ինտերնետն արդյունավետ օգտագործել՝ ընտրելով ձեզ համար հարմար պլան:
Դուք կարող եք ստուգել eSIM-ի համատեղելիությունը ձեր սարքի հետ այս ցանկում՝ անցնելով այստեղ։
Airalo-ի առցանց ռեսուրսներ և ուղեցույցներ
Airalo-ի ռեսուրսների և ուղեցույցների ցանկը՝ eSIM-ի տեղադրման, օգտագործման և կառավարման վերաբերյալ՝
- Airalo-ի մասին ավելին իմանալու համար այցելեք Տեղեկություններ Aralo-ի մասին
- Airalo-ի Airmoney-ն օգտագործելու, eSIM-ը iOS կամ Android սարքում տեղադրելու և այլ ընդհանուր անսարքությունների վերացման հետ կապված հարցերի համար այցելեք Airalo-ի օգնության կենտրոն։
- Եթե ունեք այնպիսի հարց, որի համար Օգնության կենտրոնում պատասխան չի գտնվել, լրացրեք կոնտակտային ձևը կամ մեզ էլ․ նամակ ուղարկեք ՝ կապ հաստատելու համար մեր աջակցման թիմի հետ:
- Եթե ցանկանում եք դառնալ դուստր ձեռնարկություն կամ համագործակցել մեզ հետ, այցելեք Գործընկերություն էջը:
- Եթե ցանկանում եք eSIM տեխնոլոգիայի հետ կապված նորություններին տեղյակ լինել, այցելեք մեր բլոգը։
- Եթե փնտրում եք տեսաուղեցույցներ և այլ առցանց բովանդակություն, բաժանորդագրվեք մեր Յութուբյան ալիքին։
eSIM-ների մասին հաճախակի տրվող հարցեր
Հարց․ Ի՞նչ է նշանակում «SIM» հապավումը։
Պատասխան․ Բաժանորդի նույնականացման մոդուլ։
Հարց. Կարո՞ղ եմ համալրել eSIM-ը:
Պատասխան. Դա կախված է eSIM քարտից։ Որոշ eSIM-ներ կարելի է համալրել առցանց, իսկ եթե դա հնարավոր չէ, պետք է նոր eSIM գնեք։ Դուք կարող եք ճշտել՝ ձեր eSIM-ի համալրումը ակտիվ է, թե ոչ՝ անցնելով Airalo հավելվածի «Իմ eSIM-ները» ներդիրը։
Հարց․ Ինչու՞ են eSIM-ի գները տարբեր։
Պատասխան. Տարբեր օպերատորներ առաջարկում են տարբեր սակագներ՝ կախված տարածաշրջանային սահմանափակումներից, շուկայական մրցակցությունից և կանոնակարգերից։ Թեև eSIM-ի գինը կարող է տարբեր լինել տարբեր տարածաշրջաններում, դուք միշտ կարող եք վստահ լինել, որ Airalo-ն առաջարկում է մրցունակ շուկայական գին տարածաշրջանում։
Հարց․ Ի՞նչ վավերականության ժամկետը ունի eSIM-ը։
Պատասխան. Վավերականության ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում սակագնային պլանն ակտիվ կլինի eSIM-ում։ Եթե դուք գնել եք մեկշաբաթյա վավերականության ժամկետով eSIM, գնելուց մեկ շաբաթ անց eSIM-ն անվավեր կդառնա։
Հարց. Ինչպե՞ս իմանալ ինտերնետի սահմանաչափը։
Պատասխան. Ինտերնետի սահմանաչափը կախված է գնված փաթեթից և վավերականության ժամկետից։ Ենթադրենք՝ գնել եք eSIM՝ 1 ԳԲ ինտերնետով և մեկշաբաթյա վավերականության ժամկետով։ Դուք պետք է գնեք համալրման կամ այլ eSIM փաթեթ, երբ օգտագործեք ձեր ինտերնետը կամ վավերականության ժամկետը լրանա։
Մնացի՞ն հարցեր։ Մենք սիրով կպատասխանենք դրանց։ Օգնության համար կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։