Ինչպես ճամփորդել՝ չվճարելով ռոումինգի համար

Ռոումինգի վճարներ...

Տեղական օպերատորների սիրելի գաղտնի զենքը։ Հեռախոսն արտերկրում օգտագործելու դեպքում, նույնիսկ եթե շատ զգույշ եք, հսկայական գումարներ վճարելու վտանգը միշտ էլ կախված է ձեր գլխին։

Ճանապարհորդելիս շատերը պարզել են, որ իրենց հեռախոսի հաշիվը սպասվածից մի քանի հարյուր դոլարով ավելի է։ Անշուշտ բոլորս լսել ենք ռոումինգի հսկայական հաշիվների մասին սարսափելի պատմություններ։

Բարեբախտաբար, ճամփորդելիս ռոումինգի վճարները խնայելու մի քանի եղանակ կա։

Մենք ձեզ կներկայացնենք չորս եղանակ՝ ինչպես խուսափել հեռախոսի համար անակնկալ հաշիվներ ստանալուց, երբ մեկնում եք արտերկիր՝ կլինի դա մեկ ամսով, թե միայն հանգստյան օրերին՝ հարազատներին տեսակցելու նպատակով։

Ճամփորդելիս ռոումինգի գումարը տնտեսելու չորս եղանակ

Հույս մի՛ ունեցեք, որ կկարողանաք փոխհատուցում ստանալ, եթե մոռանաք անջատել ձեր ինտերնետը ուղևորությունից առաջ։

Արտասահման մեկնելիս դուք կարող եք խնայել ռոումինգի վճարները տարբեր ձևերով։ Չկա մեկ ճիշտ մոտեցում, ուստի կարող եք ընտրել չորսից որևէ մեկը։ Յուրաքանչյուրն ունի իր առավելությունները։ Լավ մտածեք, թե որն ավելի հարմար կլինի ձեզ ուղևորության ժամանակ։

1. Նախապես խորհրդակցեք ձեր օպերատորի հետ

Նախքան մեկնելը՝ ճշտեք ձեր օպերատորից, թե հեռախոսով ինտերնետից օգտվելու ինչ տարբերակներ կան արտասահմանում։ Որոշ օպերատորներ առաջարկում են անվճար ինտերնետ արտասահմանում։ Հաճախ դրանք ամենաէժան սակագնային պլանները չեն, բայց եթե միշտ ճանապարհին եք, կարող են ձեռնտու լինել։

Այլ օպերատորներ կարող են առաջարկել անսահմանափակ միջազգային ինտերնետ միայն որոշակի երկրների համար կամ ամբողջ աշխարհում… 2G արագությամբ։ Եթե ​դա ձեզ հարմար է, կարող եք մտածել այս տարբերակի մասին։

Բացի այդ, որոշ օպերատորներ կարող են առաջարկել ինտերնետ պլաններ կարճ ժամկետներով։ Սակագները կարող են տարբեր լինել՝ կախված երկրից, տարածաշրջանից և տևողությունից, այնպես որ ամեն ինչի մասին նախօրոք տեղեկացեք և հնարավորինս մանրամասն։

2. Տեղական Wi-Fi

Շատ ճանապարհորդներ նախընտրում են ընդհանրապես հրաժարվել ինտերնետ պլաններից՝ հույսը դնելով միայն տեղական Wi-Fi հասանելիության կետերի վրա։ Սա գումար խնայելու վաղուց հայտնի միջոց է, որը բավականին լավ է աշխատում շատ քաղաքային վայրերում։ Սակայն, այս տարբերակը հնարավոր է չաշխատի գյուղական կամ հեռավոր վայրերում։

Տեղական Wi-Fi-ից օգտվելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ անջատել բջջային ինտերնետը։ Դուք դա կարող եք անել կարգավորումներում։ Մի՛ միացրեք ինքնաթիռի ռեժիմը․ ֆոնային ծառայությունները, որոնց համար պահանջվում է ինտերնետ, կարող են շարունակել գործել։

Շատերը, ապահովության համար, նույնիսկ հեռախոսից հանում են SIM-քարտը։ Հանելուց հետո անպայման ապահով տեղում պահեք այն։

Առանց բջջային ինտերնետի՝ ձեր հեռախոսը նորմալ կաշխատի Wi-Fi-ով։ Բացի այդ, հնարավոր կլինի շտապօգնության կանչեր կատարել։ Դուք կկարողանաք նաև օգտվել GPS-ից, եթե արդեն ներբեռնել եք տեղական քարտեզները Google Քարտեզներից։ Օգտվեք այս հնարավորությունից. ձեզ համար ավելի հեշտ կլինի տեղանքում կողմորոշվելը։ Հաջորդ քայլերը՝

  • Փնտրեք սուրճի խանութներ, որոնք առաջարկում են անվճար Wi-Fi։
  • Ճշտեք՝ հնարավորություն կա՞ միանալու անվճար Wi-Fi-ին հանրային գրադարաններում կամ քաղաքային այլ հաստատություններում։
  • Եթե ​​ֆրիլանսեր եք, փորձեք գրանցվել համատեղ աշխատատեղում։
  • Զգույշ եղեք՝ չմիանալու համար կասկածելի Wi-Fi ցանցերին, հատկապես բաց հասանելիությամբ կետերին անսովոր վայրերում։

3. Տեղական SIM-քարտ

Տեղական SIM-քարտերից օգտվելը արտասահմանում գումար խնայելու ևս մեկ միջոց է: Հասնելով ձեր նպատակակետին՝ գնեք SIM-քարտ և տեղադրեք այն ձեր հեռախոսում։ Դուք կունենաք տեղական համար, ինչպես նաև ինտերնետ հասանելիություն տեղական օպերատորի ցանցում։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, կարող եք կապի մեջ մնալ ուղևորության ընթացքում և քիչ վճարել։

Ամեն ինչ չափազանց հեշտ է թվում ճշմարիտ լինելու համար, այնպես չէ՞։ Շատ դեպքերում դուք կարող եք տեղական SIM-քարտ գնել առանց խնդիրների, սակայն հնարավոր են նաև սխալ գնումների դեպքեր։ Օրինակ՝

  • Դուք կարող եք գնել SIM-քարտ, որը չի տրամադրում խոստացված ծառայությունները։
  • Ձեզնից կարող են չափազանց շատ գումար գանձել։
  • Դուք կարող եք պատահաբար ձեր հեռախոսի համար գնել սխալ տեսակի քարտ։

Իսկ եթե չգիտեք տեղական լեզուն, կամ SIM-քարտը գնում եք չարտոնված դիլերից, ապա ավելի հավանական է, որ խնդիրներ ունենաք։

4. eSIM-քարտ

Մնում է վերջին տարբերակը․ ձեր սարքն աջակցու՞մ է eSIM-քարտ։

eSIM-ը ներկառուցված SIM-քարտ է։ Դա փոքրիկ չիպ է՝ ներդրված ձեր հեռախոսի սխեմայում։ Այն օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել ինտերնետ փաթեթ բջջային օպերատորի կամ խանութի կայքից։ Ակտիվացումից հետո դուք կունենաք ակնթարթային ինտերնետ և կապ։

Բազմաթիվ առավելություններ ունի eSIM-ը, այդ թվում՝ արագությունն ու հարմարավետությունը։ Ընդ որում՝ դուք կարող եք ներբեռնել մի քանի ինտերնետ փաթեթներ և անհրաժեշտության դեպքում անցնել մեկից մյուսին։ Քանի որ խանութների մեծ մասն աշխատում է օպերատորների հետ, դուք կարող եք պլաններ գնել տեղական գներով՝ eSIM-ը դարձնելով ծախսարդյունավետ տարբերակ։

Մյուս առավելությունն այն է, որ շատ հեռախոսներ կարող են օգտագործել eSIM-ը սովորական SIM- քարտի հետ զուգահեռ։ Սա նշանակում է, որ ձեր SIM-քարտը հեռախոսից հանելու կարիք չի լինի։ Դուք պարզապես կանջատեք դրա ինտերնետը և այն կօգտագործեք ​​զանգերի և SMS-ների համար, իսկ ինտերնետ մուտք կգործեք eSIM-ի միջոցով։ Քանի որ օպերատորները հաճախ առաջարկում են էժան միջազգային զանգեր և հաղորդագրություններ, սա հիանալի միջոց է ճամփորդելիս խնայելու ռոումինգի ծախսերը: Բացի այդ, նույնականացման համար կարող է պահանջվել ձեր համարը։

Airalo-ի շնորհիվ դուք կարող եք տնտեսել ռոումինգի ծախսերը ճամփորդելիս

Ռոումինգը կարող է չափազանց թանկ նստել, բայց պարտադիր չէ դրա համար վճարել ամեն անգամ ճամփորդելիս։ Այստեղ մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող եք ճամփորդելիս տնտեսել ռոումինգի ծախսերը՝ միաժամանակ կապի մեջ մնալով ձեզ հարմար եղանակով:

Դուք կարող եք միանալ տեղական Wi-Fi ցանցերին, օգտագործել մեկ կամ երեք eSIM. յուրաքանչյուր ուղևորության համար ընտրեք լավագույն տարբերակը։ Պետք չէ բաժանորդագրվել թանկարժեք սակագնային պլաններին և անցկացնել արձակուրդները՝ մտահոգվելով, թե որքան եք վճարելու հեռախոսի համար, երբ տուն վերադառնաք։ Դրա փոխարեն հետևեք մեր խորհուրդներին և վայելեք ձեր ուղևորությունը։

Մատչելի eSIM պլաններին կարող եք ծանոթանալ Airalo-ի խանութում։


Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Կիսելով ձեր ուղղորդման կոդը ընկերների հետ՝ կարող եք ստանալ USD $3.00 Airmoney: