ԴԵԼԱՎԵՐ, ԱՄՆ – Airalo-ն (շուկայում eSIM քարտերի վաճառքի առաջատար հարթակ, որը հեղափոխություն է կատարել գլոբալ կապի ոլորտում) այսօր հայտարարեց իր ֆինանսավորման B փուլի հաջող ավարտի մասին, որի ընթացքում ներգրավել է բավականին տպավորիչ գումար՝ 60 միլիոն դոլար։ e& գլոբալ տեխնոլոգիական խմբի ներդրումային թև հանդիսացող e& capital-ի գլխավորությամբ Airalo-ն ընդհանուր ֆինանսավորումը հասցրել է 67,3 միլիոն դոլարի: Հեղինակավոր ներդրողների մեջ են մտնում հետևյալ մասնակիցները՝ Antler Elevate, Liberty Global, Orange, T.Capital, Rakuten Capital, Singtel Innov8, Telefónica Ventures, Sequoia Capital India և SEA's (այժմ հայտնի է որպես Peak XV Partners) Surge, KPN Ventures և I2BF Global Ventures։ Ներդրողների լայն կոնսորցիումը կարևորում է շուկայում Airalo-ի հեղափոխական աշխատանքի ճանաչումը, որը նպատակ ունի գլոբալ կապը հասանելի և մատչելի դարձնել աշխարհի բոլոր ճանապարհորդների համար։
Կապիտալի այս զգալի ներհոսքը կօգնի Airalo-ին իրականացնել իր աճի ծրագրերը՝ ընդլայնելով միլիոնավոր օգտվողներից բաղկացած իր մեծ համայնքը, միջազգային թիմը և գործարկելով Airalo Partners-ը՝ հաղորդակցման նորարարական լուծում՝ նախատեսված ամբողջ աշխարհի բիզնեսների և կազմակերպությունների համար։ Համատեղելով գերժամանակակից տեխնոլոգիան և օգտվողներին միտված մոտեցումը՝ Airalo-ն ճամփորդներին ապահովում է անխափան հասանելիություն բջջային ցանցեր՝ պարգևելով նրանց անմոռանալի տպավորություններ։
Համահիմնադիրներ Աբրահամ Բուրակը և Բահադիր Օզդեմիրն իրենց երախտագիտությունն են հայտնել ընկերության առաջընթացի և ներդրողների աճող ցանցի շարունակական աջակցության համար՝ նշելով. «Airalo-ն վերջին տարիներին հաղթահարել է զգալի խոչընդոտներ և թեթևացրել միլիոնավոր ճանապարհորդների հոգսը՝ առաջարկելով շատ մատչելի և հասանելի կապ ամբողջ աշխարհում: Ներդրողների նոր կոնսորցիումի օգնությամբ մենք կարող ենք շարունակել աշխատել մեր առաքելության վրա՝ ապահովել ակնթարթային ինտերնետ կապ ամբողջ աշխարհում»։
Իր հիմնադրումից ի վեր (2019 թ.) Airalo-ն հավատարիմ է մնացել գլոբալ կապի ժողովրդայնացման իր սկզբնական առաքելությանը՝ այն դարձնելով հասանելի և մատչելի ամբողջ աշխարհում։ Airalo-ն՝ աշխարհի ամենամեծ eSIM-քարտերի վաճառքի հարթակը, օգտվողներին առաջարկում է eSIM (թվային SIM) փաթեթների հեշտ ձեռքբերում՝ ապահովելով անխափան միացում բջջային ցանցերին աշխարհի հարյուրավոր ուղղություններով։
Airalo-ի բացառիկ ծառայությունները հասանելի են ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում և վայելում են միլիոնավոր օգտվողների վստահությունը ամբողջ աշխարհում։ Ընկերությունում հեռավար աշխատելու հնարավորության արդյունքում ստեղծվել է բազմազան և տաղանդավոր թիմ՝ բաղկացած ավելի քան 250 մասնագետներից՝ 44 երկրներից և վեց մայրցամաքներից։ Այս նվիրված թիմի մեջ մտնում են միջազգային գործընկերները, որոնք կառուցում են ամուր համագործակցություն բիզնեսների և կազմակերպությունների հետ ամբողջ աշխարհում։ Աջակցությունն ընդլայնելու նպատակով Airalo կայքը և հավելվածը հասանելի են 22 լեզուներով, իսկ մոտ ապագայում նաև 53 լեզուներով, ինչը վկայում է այս պրոդուկտի՝ համաշխարհային մակարդակով գրավիչ լինելու փաստի մասին։ Airalo հավելվածը ներկայումս ունի բարձր վարկանիշ (App Store-ում՝ 4,7 աստղանի և Google Play Store-ում՝ 4,6 աստղանի վարկանիշ), ինչպես նաև մի շարք երկրներում թիվ 1 ճամփորդական հավելվածն է բջջային հավելվածների խանութներում, ինչը վկայում է օգտվողների բավարարվածության մասին։
Ֆինանսավորման փուլի հաջող ավարտից հետո e& capital-ը կիսվեց Airalo-ի հետ ուժերը միավորելու հետ կապված իր ոգևորությամբ։ «Մենք ուրախ ենք գլխավորել ֆինանսավորման B փուլը Airalo-ի համար, մի ընկերություն, որը երկար ճանապարհ է անցել վերջին 18 ամիսների ընթացքում՝ փորձելով բավարարել հաճախորդների կարիքները։ Մենք միանգամայն վստահ ենք Airalo-ի հնարավորությունների վրա՝ ընդլայնելու իր օգտվողների համայնքը, ամրապնդելու իր բազմազան թիմը և ներկայացնելու իր վերջին պրոդուկտը՝ Airalo Partners-ը, որը միջազգային բիզնեսների և կազմակերպությունների համար կապի նորարարական լուծում է։ Մենք հավատում ենք, որ Airalo-ն բոլոր հնարավորություններն ունի՝ դառնալու ճամփորդական կարևոր գործիք, և ուրախ ենք աջակցել նրան՝ դառնալու ամբողջ աշխարհում ակնթարթային կապի ապահովման օղակ», - ասաց e& capital-ի գործադիր տնօրեն Քուշալ Շահը։
Airalo-ի աճի ուշագրավ տեմպերը և ճամփորդելիս կապի ապահովման հարմար լուծում գտնելու ձգտումը ընկերությանը դարձրել են այս ոլորտի առաջամարտիկ և ճամփորդական կարևոր գործիք։ Նոր կապիտալի և ռազմավարական գործընկերությունների միջոցով Airalo-ն պատրաստ է արագացնել իր ընդլայնման տեմպերը` ապահովելով, որպեսզի ամբողջ աշխարհում ճամփորդները կարողանան անխափան կապ ունենալ՝ անկախ իրենց նպատակակետից։
Լրատվամիջոցների հետ կապված հարցերի դեպքում դիմեք [email protected]։
Airalo-ի մասին
Airalo-ն, որը ստեղծվել է 2019 թվականին Բահադիր Օզդեմիրի և Աբրահամ Բուրակի կողմից, աշխարհում առաջին և ամենամեծ eSIM-քարտերի վաճառքի հարթակն է։ Հարթակն առաջարկում է eSIM փաթեթներ 200+ երկրների և տարածաշրջանների համար՝ հնարավորություն տալով ճամփորդներին անմիջապես միանալ բջջային ցանցերին իրենց գտնվելու վայրում։ Ունենալով միլիոնավոր օգտվողներ և միջազգային թիմ՝ 44 երկրից՝ Airalo-ն հեղափոխություն է կատարել գլոբալ կապի ոլորտում և հեշտացրել է կապի մեջ մնալու հնարավորությունը ճամփորդների համար ամբողջ աշխարհում։
Airalo-ի մասին ավելին իմանալու համար այցելեք www.airalo.com։
e& capital-ի մասին
e& capital-ը e&-ի ներդրումային հենարանն է, որը բացահայտում է նոր գաղափարներ և մարդկանց, որոնք կկառուցեն ավելի լավ և պայծառ թվային ապագա։ Այն աջակցում է առաջադեմ գաղափարներ ունեցող տեխնոլոգիական ընկերություններին և օգնում է նրանց զարգանալ՝ հնարավորություն տալով կյանքի կոչել իրենց գաղափարները և իրենց ներդրումն ունենալ համաշխարհային առաջընթացում։
e& capital-ը ներդրումներ է կատարում համարձակ ստարտափներում, որոնք նոր լուծումներ են փորձում գտնել՝ նորարարկան մոտեցումներ գործի դնելով։ Այն աշխատում է համարձակ ձեռներեցների հետ՝ նրանց մեծ գաղափարները եկամտաբեր բիզնես դարձնելու համար։
e& capital-ի մասին ավելին իմանալու համար այցելեք https://eand.com/en/capital.jsp։