Ի՞նչ է eSIM-ը և ինչպես է այն աշխատում:

eSIM-ները փոխում են կապի մեջ մնալու ձևը, բայց շատերի համար դրանք բավականին նոր տեխնոլոգիա են: Մենք ամփոփ ներկայացրել ենք այն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ է eSIM-ը։ Շարունակեք կարդալ՝ իմանալու համար, թե ինչ է eSIM-ը, ինչպես է այն աշխատում, ինչ առավելություններ ունի և այլն:

Կարդացեք այս հոդվածում․

Ի՞նչ է eSIM-ը

Նախ և առաջ եկեք պարզենք, թե ինչ է eSIM-ը։ eSIM-ն իրենից ներկայացնում է «ներկառուցված SIM-քարտ»։ Ավանդական SIM քարտի նման այն փոքրիկ չիպ է, որը նույնականացնում է ձեզ որպես բջջային կապի բաժանորդ և միացնում է ձեզ ցանցին: Ի տարբերություն ավանդական SIM քարտի, այն ներկառուցված է ձեր սարքում և աշխատում է 100% թվային ձևաչափով:

eSIM և ֆիզիկական SIM. ո՞րն է տարբերությունը

eSIM-ի և ֆիզիկական SIM-ի միջև կան մի քանի հիմնական տարբերություններ.

  • Ֆիզիկական SIM քարտը շարժական չիպ է:
  • eSIM-ը ներկառուցված է սարքում:
  • Ֆիզիկական SIM քարտը կապված է կոնկրետ օպերատորին։
  • eSIM-ը կապված չէ օպերատորին:
  • Ֆիզիկական SIM քարտը շարժական է, կարող է կորել կամ այն կարող են գողանալ։
  • eSIM-ը կարելի է հանել, բայց այն հնարավոր չէ կորցնել կամ գողանալ

eSIM և ֆիզիկական SIM

Ինչպե՞ս է աշխատում eSIM-ը

Այժմ, երբ պարզեցինք, թե ինչ է eSIM-ը, եկեք ուսումնասիրենք, թե ինչպես է այն աշխատում։ eSIM-ը կարող եք համարել թվային SIM-քարտ։ Այն վերածրագրավորվող չիպ է, որը թույլ է տալիս ներբեռնել ինտերնետ փաթեթներ ճանապարհորդելիս: Օպերատորին կամ սակագնային պլանը փոխելու համար դուք այլևս ստիպված չեք լինի SIM քարտերի վաճառող գտնել կամ ֆիզիկական քարտերի հետևից ընկնել։ Բավական է միայն գնել և ներբեռնել eSIM-ի ինտերնետ փաթեթ և անմիջապես միանալ բջջային ցանցին:

Դուք կարող եք ներբեռնել և ակտիվացնել Airalo-ի eSIM-ը հետևյալ կերպ.

  • Համոզվեք, որ ձեր հեռախոսը eSIM-համատեղելի է և կապված չէ օպերատորի ցանցին։
  • Անցեք Airalo-ի կայք կամ ներբեռնեք Airalo հավելվածը (iOS | Android
  • Ընտրեք eSIM պլան (կարող եք ընտրել տեղական, տարածաշրջանային և միջազգայինպլան)։
  • Հետևեք հրահանգներին՝ պլանը ներբեռնելու և տեղադրելու համար (դա կխլի ընդամենը մի քանի րոպե)։
  • Միացեք տեղական ցանցին՝ ձեր նպատակակետին հասնելուն պես:

Սմարթֆոն՝ բաց Airalo հավելվածով

eSIM-ի առավելությունները. ինչո՞ւ անցնել այս տեխնոլոգիային

eSIM-ն ունի բազմաթիվ առավելություններ՝ սկսած նրանից, որ դրանով հնարավոր է մուտք գործել ինտերնետ ուղևորության ժամանակ, վերջացրած՝ ռոումինգի ծախսերն անցյալում թողնելով: Մենք ձեզ կպատմենք Airalo-ի eSIM-ի ամենակարևոր առավելությունների մասին:

Ներկառուցված տեխնոլոգիա

eSIM-ի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ այս տեխնոլոգիայի շնորհիվ վերանում է ֆիզիկական SIM-քարտեր պահելու անհրաժեշտությունը: Որոշել եք նոր երկի՞ր ուղևորվել: Այլևս հարկավոր չէ հերթեր կանգնել կամ դեսուդեն ընկնել SIM քարտ ձեռք բերելու համար։ Հեշտացրեք ձեր կյանքը ճամփորդելիս․ ներբեռնեք eSIM պլան:

Ճկուն ինտերնետ պլաններ

Ընտրեք ձեզ համար ամենահարմար պլանը: Airalo-ի պլանները կարելի է դասակարգել՝ ըստ հետևյալ հատկանիշների՝

  • Ծածկույթի (օրինակ՝ տեղական, տարածաշրջանային, միջազգային)
  • Ինտերնետի ծավալի (օրինակ՝ 1 ԳԲ, 3 ԳԲ, 5 ԳԲ և այլն)
  • Վավերականության ժամկետի (օրինակ՝ 7 օր, 14 օր, 30 օր և այլն)
  • Գնի (կախված է ձեր ընտրած փաթեթից)

Խորհուրդ. Եթե ձեր ինտերնետը սպառվում է, կարող եք հեշտությամբ համալրման փաթեթ գնել Airalo հավելվածից:

Միջազգային ծածկույթ

Airalo-ի eSIM-ի մյուս առավելությունն էլ այն է, որ դուք կարող եք պլաններ ընտրել ավելի քան 200 ուղղությունների համար ամբողջ աշխարհում։ Անկախ նրանից՝ դուք ուղևորվում եք Տորոնտո, թե Տանժեր, կարող եք ինտերնետին միանալ ցանկացած վայրից: Պարզապես գնեք eSIM, տեղադրեք այն ձեր սարքում և միացեք տեղական ցանցին, երբ վայրէջք կատարեք ձեր նպատակակետում։

Պահեք մի քանի eSIM-ներ

Սարքերի մեծ մասում կարելի է պահել մի քանի eSIM, ինչը հեշտացնում է մի քանի համարների օգտագործումը: Ենթադրենք, դուք ունեք աշխատանքային և անձնական հեռախոս: Երկու eSIM ունենալու դեպքում ձեզ այլևս անհրաժեշտ չի լինի երկու սարք պահել:

Պահեք ձեր հիմնական համարը

Ինչ-որ պատճառով մենք կախվածություն ունենք մեր հեռախոսներից։ Մենք դրանց մի շարք բաներում ենք ապավինում՝ ինքնության հաստատումից մինչև մեր ընկերների և ընտանիքի հետ կապի պահպանումը։ Dual SIM հեռախոսում կարող եք ունենալ eSIM՝ ինտերնետ մուտք գործելու համար և շարունակել օգտագործել ձեր հիմնական համարը՝ զանգեր կատարելու և SMS հաղորդագրություններ ուղարկելու համար։

Ռոումինգի համար այլևս ոչ մի անակնկալ հաշիվ

Գրեթե բոլորը, ովքեր ճամփորդության են մեկնել արտասահման, բախվել են ռոումինգի անսպասելի ծախսերի խնդրի հետ: Եվ նրանց թիվը կարող է ձնագնդի պես աճել: Երբ գնում եք Airalo-ի eSIM, դուք վճարում եք ինտերնետի որոշակի ծավալի համար, իսկ երբ այն սպառվում է, կարող եք գնել համալրման փաթեթ։ Այսինքն՝ ձեզ չեն սպասում ռոումինգի համար անակնկալ վճարներ, երբ տուն վերադառնաք։

Ինչպե՞ս օգտագործել eSIM-ը

Շատ հարմար է eSIM-ն օգտագործել ճամփորդության ժամանակ, սակայն այս տեխնոլոգիան շատ այլ կիրառումներ ունի: Այստեղ ներկայացված է Airalo-ի հաճախորդների կողմից eSIM-ի օգտագործման մի քանի եղանակ։

Արձակուրդային ճամփորդություն

Airalo-ի հաճախորդների մեծ մասն օգտագործում է eSIM-քարտեր ճամփորդելու համար: Լինի դա հանգստյան օրերի արձակուրդ, թե արկածային ուղևորություն երկրից դուրս, eSIM-ը հեշտ և մատչելի միջոց է՝ ամբողջ աշխարհում կապի մեջ մնալու համար: Երկար ժամանակ մի վայրում մնալու դեպքում ճանապարհորդները սովորաբար մի քանի անգամ համալրում են իրենց eSIM քարտերն ուղևորության ընթացքում: Եթե ​​նրանք պետք է մի քանի երկրով շրջեն, սովորաբար ընտրում են տարածաշրջանային կամ միջազգային պլան, ինչը թույլ է տալիս նրանց կապի մեջ մնալ մի քանի երկրներում: 

Ուսուցում արտասահմանում

eSIM-ները նաև տարածված են միջազգային ուսանողների շրջանում: Տնից հեռու կյանքը բարդ է: Նոր երկրում կարող են տարբեր դժվարություններ ծագել։ eSIM-քարտերի շնորհիվ միջազգային ուսանողները կարող են կապ պահպանել ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև նոր կապեր հաստատել արտերկրում: 

Գործուղումներ

eSIM-ը հիանալի տարբերակ է, եթե ճամփորդում եք գործի բերումով կամ ճամփորդությունը ձեր գործն է (ինչպես նավաստիների և բորտուղեկցորդների դեպքում)։ eSIM-ի ճկուն տեխնոլոգիայի շնորհիվ հեշտ է անցնել մի օպերատորից մյուսին տարբեր նպատակակետերում։ Կարիք չկա փնտրել տեղական SIM քարտերի վաճառքի կետ, փոխել SIM քարտերը և անհանգստանալ ռոումինգի ծախսերի համար։

Ինտերնետի օգտագործում տանը

Airalo-ի որոշ հաճախորդներ օգտագործում են eSIM-ը որպես հարմար այլընտրանք՝ տանը ինտերնետ մուտք գործելու համար: Սա լավ գաղափար է, եթե ձեր տեղական օպերատորի ցանցը դանդաղ է և/կամ անվստահելի, կամ եթե ձեզ անհրաժեշտ է ինտերնետ հասանելիություն ամիսը միայն մի քանի օր կամ շաբաթ:

Հեռավար աշխատանք

Եթե ​​դուք արտասահմանում ապրող թվային քոչվոր եք, eSIM-ը լավագույն տարբերակն է։ eSIM-ով շատ հեշտ է տեղական ցանցին միանալ և աշխատել ցանկացած վայրում։ Հեռավար աշխատանքի դեպքում eSIM-ի առավելություններից մեկն այն է, որ դուք կարող եք ապավինել eSIM-ի ինտերնետ կապին, այլ ոչ թե անկայուն Wi-Fi-ի: eSIM-ով դուք կարող եք կատարել Zoom զանգեր, ստուգել էլփոստը և ուղարկել ֆայլեր, որտեղ էլ որ լինեք։ 

Արդեն անցե՞լ եք eSIM տեխնոլոգիային: Ձեռք բերեք Airalo-ի ձեր առաջին eSIM-ն այսօր։


Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Կիսելով ձեր ուղղորդման կոդը ընկերների հետ՝ կարող եք ստանալ USD $3.00 Airmoney: