Ինչու Airalo? Ինչ են ասում մեր օգտատերերը մեր մասին

Airalo-n առաջատար դիրք է զբաղեցնում eSIM-քարտերի շուկայում: Airalo-ն աշխարհում eSIM-քարտերի առաջին խանութն է․ այն հիմնադրվել է 2019 թվականին և մինչև հիմա համարվում է ամենամեծը: Մենք ունենք հարյուր հազարավոր օգտատերեր, ստացել ենք տասնյակ հազարավոր արձագանքներ, առաջարկում ենք ծառայություններ հարյուրավոր երկրների և տարածաշրջանների համար, դրա համար էլ համարվում ենք լավագույն հարթակը՝ հարմար և շահավետ eSIM սակագնային պլաններ ընտրելու համար: Կարդացեք՝ պարզելու համար, թե ինչու են օգտատերերը հավանում Airalo-ի eSIM-ները:

Ինչու՞ ընտրել eSIM

Պատկերացրեք՝ դուք ունեք բոլորովին նոր հեռախոս, և այժմ պետք է գնաք տեղական խանութ՝ ֆիզիկական SIM քարտով տեղական ինտերնետային պլան ընտրելու համար: Սա շատ ժամանակ կխլի ձեզնից, այնպես չէ՞։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե կարողանայիք այցելել այդ խանութ՝ դուրս չգալով ձեր տնից, դա անեիք ձեր սարքից։ 

Մենք հենց այսպիսի լուծում ենք գտել։ Ինտերնետ պլանները ցանկացած պահի (և ցանկացած վայրում) ներբեռնելու կարողության շնորհիվ ինտերնետին միացումը դառնում է ավելի հեշտ, ավելի մատչելի և ավելի կայուն. երեք պայման, որոնք հետաքրքրում են բոլորին։

Ի՞նչ է eSIM-ը 

«eSIM» նշանակում է «բաժանորդի նույնականացման ներկառուցված մոդուլ»։ Ի տարբերություն ֆիզիկական SIM քարտի՝ ներկառուցված SIM քարտերն ինտեգրված են անմիջապես ձեր սարքում։ Սա նշանակում է, որ Airalo հավելվածից կարող եք անվճար ներբեռնել ինտերնետ պլաններ և փոխել օպերատորներին:

Ֆիզիկական SIM քարտի փոխարեն eSIM-ի օգտագործման մի քանի առավելություններ․

  • Ներբեռնեք պլանը QR կոդով
  • Պահեք ձեր հիմնական համարը՝ միաժամանակ ինտերնետ հասանելիություն ունենալով eSIM-քարտով
  • Ձեր eSIM-ի ինտերնետը կիսեք այլ սարքերի հետ
  • Ձեր հեռախոսում պահեք մի քանի eSIM՝ հեշտ հասանելիության համար (քանակը կախված է սարքից)
  • Անուններ դրեք eSIM-ներին և դասակարգեք դրանք հատուկ պիտակներով
  • Խուսափեք ռոումինգի վճարներից. Airalo-ի բոլոր eSIM-ները կանխավճարային են և աջակցվում են տեղական ցանցերի կողմից

Պարզեք՝ արդյոք ձեր սարքն աջակցում է eSIM

Վստահ չե՞ք, որ ձեր սարքն աջակցում է eSIM։ Հետևեք այս քայլերին՝ դա պարզելու համար։ 

1. Ստուգեք՝ արդյոք eSIM-ի ֆունկցիան միացված է ձեր սարքում 

Դուք կարող եք պարզել՝ ձեր հեռախոսն աջակցում է eSIM տեխնոլոգիան, թե ոչ՝ դիտելով eSIM տեխնոլոգիան աջակցող սարքերի ցանկը: Թեև ներկայիս Apple և Android սարքերի մեծ մասն աջակցում է eSIM տեխնոլոգիան, նկատի ունեցեք, որ որոշ երկրներ և ցանցեր կարող են սահմանափակել eSIM-ների օգտագործումը։

Եթե ​​ձեր հեռախոսի մոդելը կամ սարքը նշված չէ ցանկում, կարող եք ստուգել սարքի IMEI-ը (շարժական սարքի միջազգային նույնականացման կոդ), որը կարող եք գտնել ձեր սարքի կարգավորումներում: Եթե ​​eSIM-ի ֆունկցիան միացված է ձեր հեռախոսում, ապա IMEI-ի կողքին պետք է գրված լինի «eSIM», «eSIM-ի աջակցություն» կամ «Վիրտուալ SIM քարտ»։

2. Համոզվեք, որ ձեր հեռախոսը կապված չէ օպերատորի ցանցին

eSIM-ից օգտվելու համար ձեր հեռախոսը չպետք է կապված լինի բջջային օպերատորի ցանցին: Սովորաբար դա նշանակում է, որ դուք ամբողջովին տիրապետում եք հեռախոսին և կարող եք ավելացնել, փոխել և հեռացնել SIM քարտեր՝ առանց սահմանափակումների: Եթե ​​վստահ չեք՝ ձեր սարքը կապված է օպերատորի ցանցին, թե ոչ, կապ հաստատեք ձեր օպերատորի հետ և պարզեք։ 

eSIM օգտագործելու առավելությունները

Բջջային ինտերնետին ակնթարթային հասանելիությունը իդեալական տարբերակ է բոլոր իրավիճակներում։ Ահա որոշ առավելություններ, որոնց մասին ասում են մեր օգտատերերը (ինչպես նաև, թե ինչու են իրենց կարծիքով Airalo-ի առաջարկած eSIM պլանները լավագույնը):

Ակնթարթային միացում

Գրեթե բոլոր օգտվողները համաձայն են, որ ակնթարթային կապը մեծ առավելություն է: Մեր օգտատերերից մեկը՝ Դոկտոր Ջոլինը, ասում է.

Եթե նախկինում հարյուրավոր դոլարներ էինք ծախսում ինտերնետ ռոումինգի վրա՝ ամեն անգամ արտասահման մեկնելիս, այժմ կարելի է տեղադրել հավելված, ձեռք բերել eSIM և ունենալ ինտերնետ հասանելիություն տեղական օպերատորներից հաշված րոպեների ընթացքում՝ երկու բաժակ սուրճի գնով:

Ժամանակը թանկ է, երբ արձակուրդում ես կամ գործուղման մեջ, և հաստատ այն չես ուզում ծախսել ֆիզիկական SIM քարտ տեղադրելու վրա։ Ներկառուցված SIM քարտով դուք կարող եք արագ և հեշտությամբ ներբեռնել ձեր ուզած փաթեթը, տեղադրել այն և միանալ ցանցին:

Միջազգային ծածկույթ

Մենք բազմաթիվ արձագանքներ ենք ստանում փորձառու ճանապարհորդների կողմից, ովքեր անցել են eSIM տեխնոլոգիային: Մեր օգտատերերից մեկը՝ BCGregory-ն, ասում է.

Մի քանի տարի է, ինչ ճանապարհորդում եմ աշխարհով և այցելել եմ 45 երկիր։ Airalo-ն անկասկած կապի ամենահեշտ, ամենաարդյունավետ և ամենատնտեսող տարբերակն է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, որ երբևէ հանդիպել եմ:

Airalo-ն առաջարկում է լավագույն eSIM-ները ճանապարհորդների համար՝ ունենալով հարյուրավոր երկրների և տարածաշրջանների պլաններ․ կատարյալ լուծում նրանց համար, ովքեր չեն պատկերացնում կյանքն առանց ճամփորդության: Եվ այս բոլոր պլաններին հասանելիություն ունենալու համար ձեզ անհրաժեշտ է միայն մեկ հեռախոս, որն աջակցում է eSIM տեխնոլոգիան։

Եվ շնորհիվ մեր տարածաշրջանային և միջազգային պլանների գործն ավելի հեշտանում է։ Օրինակ, եթե ճամփորդում եք Եվրոպայով, կարող եք կապի մեջ մնալ տարբեր երկրներում՝ օգտվելով մեկ eSIM-ի բջջային ինտերնետից։

Մատչելի և թափանցիկ

Մեր ստացած արձագանքներում բազմիցս ասվում է, որ eSIM-ը ռոումինգի մատչելի այլընտրանքն է։ Դեյվիդ Շաութենը ասում է.

Ես մի քանի անգամ օգտագործել եմ [eSIM] և շատ գոհ եմ: Ես նույնիսկ մի քանի անգամ օգտագործել եմ այն ​​ամսվա վերջում, երբ սովորական օպերատորի ինտերնետը սպառվել էր: Airalo-ից մեգաբայթ գնելն ավելի էժան է, քան իմ սովորական օպերատորից:

Սրանով շատ բան է ասված։ Երբ ձեր սովորական օպերատորն ինտերնետ է առաջարկում արտասահմանում, սակագները սովորաբար բարձր են լինում: Ամենօրյա ռոումինգի պլանները կարող են արժենալ ավելի քան $10-$15 օրական. դա կազմում է շաբաթը ավելի քան $70։ Airalo-ի 7-օրյա պլանները սկսվում են $5-ից: Մեր կարծիքով սա լավագույն ընտրությունն է։ 

24/7 ռեժիմով աջակցություն

Քանի որ Airalo-ն միջազգային կազմակերպություն է, որը գործում է բազմաթիվ երկրներում և մայրցամաքներում, մեր աջակցության թիմն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Լևի Բորոմեոն ասում է․

Աջակցման ծառայության աշխատողներից շատ գոհ եմ. նրանք օպերատիվ կերպով ինձ պատասխանեցին, մանրամասն և բովանդակալից բացատրություն տվեցին: Իմ խնդիրը շատ արագ լուծվեց։ Երևում է, որ հաճախորդը ձեզ համար առաջին տեղում է: Ինձ շատ է դուր գալիս ձեր մոտեցումը և հավելվածը։

Մենք գիտենք, որ ոչ բոլորն են eSIM-ի գիտակ, ուստի օգտատերերին ուղղորդելը և աջակցելը մեր առաջնահերթություններից է: Դուք կարող եք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ տարբեր եղանակներով, օրինակ՝ էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով և Airalo հավելվածի չաթով:

Կպատմե՞ք մեզ, թե ինչպես է Airalo-ն փոխել ձեր ճանապարհորդական փորձը: Կարծիք թողեք App Store-ում կամ Google Play-ում։


Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Կիսելով ձեր ուղղորդման կոդը ընկերների հետ՝ կարող եք ստանալ USD $3.00 Airmoney: