Ուղղորդման ծրագրի Պայմաններն ու դրույթները

Այս փաստաթղթում ներկայացված են Airalo-ի ընթացիկ և հետագա հաշիվներին վերաբերող Պայմաններն ու դրույթները։

Ուղղորդման ծրագրի շրջանակներում Airalo-ի գրանցված օգտատերերը կարող են ուղղորդել ընկերներին օգտվելու Airalo-ից և վաստակել գումար, որը կարող են օգտագործել Airalo-ում հետագա գնումների համար։


1. Մասնակցություն/իրավունակություն

1.1. Ուղղորդող

Ուղղորդման ծրագրին մասնակցելու համար օգտատերը պետք է ստեղծի կամ արդեն ունենա հաշիվ Airalo-ում։

1.2. Ուղղորդված ընկեր

Օգտատերը պետք է լինի նոր, նա պետք է հաշիվ ստեղծի Airalo-ում՝ օգտագործելով ուղղորդման կոդը կամ կիրառի այն իր առաջին գնման ժամանակ վճարում կատարելիս։


2. Ուղղորդման ընթացակարգը

2.1. Airalo-ի օգտատերը պետք է ստանա եզակի ուղղորդման կոդը՝ անցնելով հավելվածի ուղղորդման բաժին։

2.2. Airalo-ի օգտատերը («Ուղղորդող») պետք է փոխանցի իր եզակի ուղղորդման կոդը ընկերոջը («Ուղղորդված ընկեր»)։

2.3. Ուղղորդված ընկերը գրանցման ժամանակ պետք է օգտագործի ուղղորդման կոդը և կատարի առաջին գնումը։

2.4. Երբ Ուղղորդված ընկերը կատարի իր առաջին գնումը, Ուղղորդողը կստանա բոնուս, որը կցուցադրվի ուղղորդման բոնուսների բաժնում։


3. Ուղղորդված ընկերոջ զեղչի մանրամասները

3.1. Գրանցվելիս կամ վճարում կատարելիս ուղղորդված ընկերը պետք է մուտքագրի ուղղորդման կոդը։

3.2. Զեղչը կկիրառվի ցանկացած eSIM գնելիս։ Գործում է միայն առաջին գնման համար։

3.3. Ուղղորդման զեղչը չի կարող կիրառվել այլ պրոմո-ակցիաների հետ համատեղ։

3.4. Ընկերությունը իր հայեցողությամբ կարող է մերժել օգտատերերի մասնակցության հայտերը, եթե նրանք արդեն օգտագործել են ուղղորդման կոդը և օգտվել այս պրոմո-ակցիայից։


4. Ուղղորդման բոնուսների նկարագրությունը

4.1. Ուղղորդողը կստանա բոնուս յուրաքանչյուր ընկերոջ համար, ում հաջողվել է ուղղորդել։

4.2. Ուղղորդողը push-ծանուցում և էլփոստով հաղորդագրություն կստանա, երբ ընկերը կատարի իր առաջին գնումը։ Բոնուսը կցուցադրվի «Ուղղորդման բոնուս» բաժնում։

4.3. Ուղղորդողը կկարողանա օգտագործել վաստակած բոնուսը Airmoney-ի տեսքով վճարման ժամանակ՝ ցանկացած eSIM գնելիս կամ հաշվեկշիռը համալրելիս։ Ուղղորդողը կարող է օգտվել այս պրոմո-ակցիայից մեկից ավելի անգամ։

4.4. Բոնուսը չի կարող օգտագործվել զեղչի կամ որևէ այլ պրոմո-ակցիայի հետ համատեղ։

4.5. Պարգևավճարը չի կարելի փոխանցել, փոխանակել կամ կանխիկացնել։ 

4.6. Միջոցները կարող են օգտագործվել Airalo հավելվածում կամ www.airalo.com կայքում:

4.7. Վավերականությունը/տևողությունը՝ անսահմանափակ։


5. Չեղարկում/գումարի վերադարձ

5.1. Airalo-ն իրեն իրավունք է վերապահում չեղարկել կամ փոփոխել պատվերը կամ չեղարկել այս պրոմո-ակցիայի օգտագործումը հետևյալ պատճառներից որևէ մեկի դեպքում՝

5.2. Կասկածելի կամ խարդախ նպատակներով գնումներ։

5.3. Պրոմո-ակցիաների չարաշահում, այդ թվում՝ միևնույն հաճախորդի կամ հաճախորդների խմբի կողմից բազմաթիվ հաշիվների կամ պատվերների բացում։

5.4. Զեղչի անբարեխիղճ օգտագործում (այդ թվում՝ eSIM քարտերի վերավաճառք կամ հաճախորդների կողմից զեղչի օգտագործում՝ հետագայում վերավաճառելու նպատակով ապրանքներ գնելու համար)։


6. Ստանդարտ Պայմաններ և դրույթներ

6.1. Մասնակցելով այս արշավին` դուք ընդունում եք սույն Պայմաններն ու դրույթները և համաձայնում եք հետևել դրանց, ինչպես նաև հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք սույն Պայմաններն ու դրույթները։

6.2. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխել սույն Պայմաններն ու դրույթները, ինչպես նաև ցանկացած ժամանակ չեղարկել ցանկացած պրոմո-ակցիա՝ առանց նախօրոք ծանուցման՝ ելնելով ընկերության շահերից։

6.3. Մասնակիցները չեն կարող վիճարկել Կազմակերպչի որոշումները՝ կապված արշավի կետերի, Պայմանների և դրույթների մեկնաբանման և հայտերի՝ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ։ Կազմակերպչի որոշումը վերջնական է, և նա նամակագրություն չի ունենա՝ այդ որոշման հետ կապված։

6.4. Մասնակիցի ինքնության հետ կապված վեճի դեպքում Կազմակերպիչն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ բացահայտել մասնակցի ինքնությունը։

6.5. Պրոմո-ակցիայով կայք մուտք գործելու հետ կապված ծախսերը կրում է մասնակիցը, ընդ որում՝ այդ ծախսերը կախված են օգտագործվող ինտերնետ ծառայությունների մատակարարից։ Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցության հայտի ներկայացման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար, եթե կատարվել են այդպիսի ծախսեր։ Հայտի տեղադրման ծախսերը չեն փոխհատուցվում։